13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Հիսուս կանչեց տասներկու աշակերտներին և նրանց զորություն ու իշխանություն տվեց բոլոր չար ոգիները հանելու և հիվանդությունները բժշկելու: Ապա ուղարկեց նրանց, որ քարոզեն Աստծու արքայությունն ու բժշկեն հիվանդներին: Եվ նրանց ասաց.
-Ճանապարհի համար ձեզ հետ ոչ մի բան մի՛ վերցրեք. ո՛չ գավազան, ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ դրամ. ավելորդ հագուստ մի՛ ունեցեք: Որ տունը որ մտնեք, այնտե՛ղ իջևանեցեք, մինչև որ մեկնեք այնտեղից: Իսկ երբ դուրս ելնեք այն քաղաքից, որի բնակիչները ձեզ չեն ընդունել, թա՛փ տվեք ձեր ոտքերի փոշին՝ որպես վկայություն նրանց դեմ:
(Ղուկասի ավետարան 9:1-5)
Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով. նորից եմ ասում՝ ուրա՛խ եղեք: Բոլորի հանդեպ ազնի՛վ եղեք: Շուտով գալիս է Տերը: Թող որևէ բան չմտահոգի ձեզ, այլ ձեր աղոթքների և աղաչանքների մեջ գոհունակ սրտով միշտ Աստծուց խնդրեցեք այն, ինչի կարիքն եք զգում, և այն ժամանակ Աստծու խաղաղությունը, որ մտքով հնարավոր չէ հասկանալ, խաղաղ կպահի ձեր սրտերն ու մտքերը, որոնք միացած են Հիսուս Քրիստոսին:
(Պողոս առաքյալի նամակը փիլիպպեցիներին 4:4-7)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ կառավարության նիստում հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:
«Ընդունելով էներգետիկ շուկաների և գազատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը, ինչպես նաև գազամատակարարման հուսալիության ապահովման անհրաժեշտությունը, ելնելով ՀՀ տնտեսության համար համակարգաստեղծ ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կայուն տնտեսական վիճակի պահպանման շահերից, և հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գործունեության մեջ Կողմերի պետությունների փոխադարձ հետաքրքրությունը, «2017թ. դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2018թ. դեկտեմբերի 31-ը» բառերով»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ մոտ մեկ ամիս առաջ ՌԴ ու ՀՀ վարչապետների հանդիպման ժամանակ ձեռք է բերվել համաձայնություն, որով սահմանվել է` այս համաձայնագիրն ամրագրվում է այս փոփոխությամբ,ըստ այդմ, մինչև 2018 թվականի ավարտը ՀՀ ներկրվող ռուսական բնական գազի գինը մնում է անփոփոխ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ 2018-ին սոցիալապես անապահով խմբերի, ջերմոցատերերի և վերամշակող ձեռնարկությունների համար կտրվեն արտոնություններ:
Նշենք, որ Ռուսաստանը բնական գազի գինը Հայաստանի համար սահմանել է 1000 խմ-ի համար 150 դոլար:
Գերմանիայում Ֆրայբուրգ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի, որոնք կասկածվում են խանութի գողության մեջ: Ձերբակալվածները ծագումով Հայաստանից 35-ամյա և Ադրբեջանից 42-ամյա տղամարդիկ են, գրում է rusarminfo.ru-ն:
Նրանք ձերբակալվել են քաղաքի Ֆրայբուրգ-Վիր շրջանի սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելուց հետո դուրս գալիս:
Տղամարդկանց մոտ հայտնաբերվել է մի քանի կիլոգրամ սաղմոն և այլ թանկ մթերքներ, որոնք նրանք թաքցրել էին հագուստի տակ:
Հայկական շոու բիզնեսի կենտրոնում և դրանից դուրս. միայն Արթուր Գրիգորյանին է հայտնի, թե ինչպես է կարողանում շոու բիզնեսի մեջ և դրանից դուրս լինել միաժամանակ։
Կար ժամանակ, երբ հայկական շոու բեզնեսը կազմված էր Երգի թատրոնի սաներից։ Անգամ նրանք, ովքեր չէին ուսանել Երգի թատրոնում, այսպես, թե այնպես, առնչվում էի երգի թատրոնին։ Ոմանք կատակում, ոմանք էլ սրտնեղում էին, թե հայկական շոու բիզնեսը Գրիգորիչի մենաշնորհն է։
Անցան տարիներ ու շատ երգիչներ այսօր արդեն Երգի թատրոնում չեն, ավելին, տարիներով կարող են չլինել այնտեղ, սակայն Արթուր Գրիգորյանի խոսքը նրանց համար նախկինի պես ազդեցիկ է։ Նրա խոսքը կարող է սուր լինել, սակայն նրանից չեն նեղանում։ Քննադատությունից չնեղանալը շոու բիզնեսու եզակի երևույթ է, սակայն տարիների հետ չի փոխվում Արթուր Գրիգորյանի հանդեպ ակնածանքը։ Tert.am Life–ը Գրիգորիչի հետ խոսել է հայկական շոու բիզնեսի ներկայիս վիճակի, երգիչների և իր մասին։
-Պարոն Գրիգորյան, թեև նախորդ տարի հեղինակային երեկո ունեցաք, վերջին տարիներին, կարծես, ստվեր գնացած լինեք։ Ինչո՞ւ։
-Ես երբեք էլ չեմ եղել շոու բիզնեսում, անգամ, 90-ականներին։ Ինձ չգիտեմ ով կնքեց շոու բիզնեսի կնքահայր բառով։
-Այդ կնիքը, թերևս, պայմանավորված էր այն հանգամանքով, որ շոու բիզնեսը ներկայացնում էին ձեր սաները, որոնց հետ անմիջական աշխատում էիք։ Հիմա այն մարդիկ, ում հետ Դուք աշխատում եք, դուրս են շոու բիզնեսից։
–Որովհետև աղբը շատացավ։ Այսօրվա երգարվեստն ինձ համար աղբ է։ Ես շատ կցանկանայի, որ ինձանից լավ գրողներ լինեին, պահպանեին հայկականը, սակայն այդպես չէ։
Հայերեն լեզվով թուրքական երաժշտության պրոպագանդան այնքան շատ է, որ ես վստահ կարող եմ ասել, որ ռաբիս աշխարհն այսօր հաղթել է։ Եթե ժողովուրդը լսում է թուրքական երաժշտություն հայերենով, ուրեմն հաղթել է։
–Ձեր սաներից շատերն էլ են հիմա երգում այդ երաժշտությունը։ Գաղտնիք չէ, որ դա Ձեզ զայրացնում է։ Խորհուրդներ լսո՞ւմ են, թե չեք էլ փորձում խորհուրդ տալ։
–Մեկ–մեկ ջղայնանում եմ, զանգում, ասում` չես ամաչում, այս ինչ երգ ես երգում, ասում են` բա ո՞նց պահեմ ընտանիքս։ Չի կարելի այդպես խոսել, բա ես ո՞նց եմ պահում ընտանիքս` ոչ բիզնես ունեմ, ոչ էլ շոու բիզնես։ Եթե այդքան դժվարությամբ ես պահում ընտանիքդ, գոնե, կիսիր աշխատանքդ, 50 տոկոսով մնա այն երգիչը, երգչուհին, որը կաս, մյուս 50 տոկոսը եղիր ռեստորանային կամ պատվերով երգիչ, սակայն քաբաբահոտային երգերը երգիր ռեստորանում, հեռուստատեսությամբ մի ներկայացրու այդ աղբը։
Պարզվում է` այսօր փողը հզոր բան է։
Ես, իհարկե, հետևում եմ իմ սաների աշխատանքներին։ Շատ դժգոհ եմ։ Ես մյուսների հետ գործ չունեմ, չեմ էլ ուզում լսել, որովհետև շատ վատն են։ Ուղղակի բրենդային հագուստներ են հագնում, շատ կասկածելի հովանավորներ են գտնում, 10-15 հազարով տեսահոլովակ են նկարահանում, որտեղ տղերքը կիսատկլոր են, յախտաներով, ռուս աղջիկների հետ, իսկ աղջիկների մասին էլ չեմ խոսում։ Դա այլանդակություն է։
–Կա՞ն մարդիկ, ովքեր չհիասթափեցրին ձեզ` իրենց գործունեությամբ։
–Շուշան Պետրոսյանը։ Երգի թատրոնից դուրս կարող եմ Հայկոյի անունը տալ, որը աղբ չի երգում։ Վստահ եմ, եթե Վարդուհին ողջ լիներ, չէր երգի աղբ։ Շատ եմ սիրում Սիրուշոյի արվեստը։ Նա ամեն ինչ մտածված է անում։ Եթե անում է PR–ի համար, գիտի` ինչպես անել, եթե խորը երգ է ներկայացնում, գիտի` ինչպես անել։ Այ էստեղ ես ուրախանում եմ, որ երգչուհին նաև երաժիշտ է։ Նշանակում է` ասելիք ունի, դատարկ չի։
Այսօր լավ երգիչ ունեմ կողքիս` Ռուսլան Ելյազյանը։ Այնքան լավն է, որ ես չեմ իրեն հետ կանգնեցնում, ինքը չի ուզում ռաբիս երգել։ Գրիգոր Կյոկչյանն է լավը, թեպետ, ինչպես ինքն է ասում, պատվերով շատ ախմախ բառեր է գրում շատ ախմախ երգիչների համար։ Մարտան է ինձ մոտ, որը շատ լավ երգչուհի է։
Արսեն Սաֆարյանը չերգեց վատ երգ, սակայն ստվեր գնաց։ Անդրեն արդեն ստվեր գնաց։ Այդ սերունդն արդեն գնաց։
–Իսկ ո՞վ է ամենից շատ հիասթափեցրել Ձեզ։
–Ես շատ կուզեի, որ Ռազմիկ Ամյանը վերադառնար իր ճիշտ երգիչ կոչմանը։ Այն, ինչ նա երգում է հարսանիքներին, ընդունելի չէ ինձ համար։ Նա չտեսնված երգիչ է, ուղղակի չի կարողանում իրեն կիսել։ Կամ պիտի փող աշխատի, կամ մնա լավ երգիչ։
Զառա Բաբայանը այդքան լավ երգեր չի երգում, բայց կարող էր։
–Ձեր հանդեպ առանձնահատուկ հարգանք կա շոու բիզնեսում, Ձեր հեղինակած երգերը կատարելը երգիչների համար հեղինակության հարց է։ Այս տարի Ռազմիկ Ամյանի կատարմամբ լայն տարածում գտավ «Կյանք ու կռիվ» ֆիլմի ձեր հեղինակած սաունդթրեքը, սակայն, ընդհանուր առմամբ, հիմա Ձեր երգերն ավելի քիչ են երգում։ Դո՞ւք չեք գրում իրենց համար, թե՞ երգիչներն էլ չեն դիմում, որովհետև ձեր երգերը չեն կարող ներկայացնել հարսանիքին։
– Դիմում են, երբ կարիք են ունենում։ Եթե ուզում եմ, գրում եմ, սակայն ես այն կոմպոզիտորներից չեմ, որ պատվերով երգ գրեմ։ Այդ հեղինակության պահը կա։ Ինձ դիմում են իրենց համար երգ ունենալու համար։ Ավետ Բարսեղյանի հետ վերջերս մի երգ էինք գրում, ասաց` դու ինձ փրկեցիր, որովհետև վերջերս այնքան զիբիլ եմ անում, որ արդեն կորցրել եմ իմ եսը։
Իհարկե, դիմում են, բայց ամեն անգամ չէ, որ կուզես ինչ–որ մեկի համար երգ գրել։ Երգը պիտի գրես ոչ ոքի համար, հետո որոշվի, թե ով կերգի այն։
«Կյանք ու կռիվը» գրված էր Սարոյի համար, ֆիլմի ստեղծագործական թիմն ուզեց ունենալ Ռազմիկ Ամյանի տարբերակը։
Ամբողջությամբ կարդացեք՝life.tert.am
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն երեկ՝ նոյեմբերի 29-ին, հայտարարել է, որ Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ «Արցախպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով այդ հանդիպմանը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ, առհասարակ, պետք է խոստովանել մեկ բան՝ Թուրքիան մշտապես ներգրավված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացում:
«Այդ ներգրավածությունը բացասական է, և սա բոլորի համար ակնհայտ է: Թուրքիայի քաղաքականությունը բացեիբաց ուղղված է հայոց պետականության դեմ, ինչը դրսևորվում է ոչ միայն Ադրբեջանին սատարելով, նրան ագրեսիայի դրդելով և դրանում հովանավորելով, այլ նաև հայոց Ցեղասպանության ժխտմամբ, նրա ճանաչման պահանջի դեմ հակահայկական տարբեր ծրագրեր իրականացնելով»,- ասել է Դ. Բաբայանը և ավելացրել, որ այսպիսի հանդիպումներով, իհարկե, չի նշանակում, որ Թուրքիան պաշտոնապես պետք է դառնա հակամարտության կարգավորման միջնորդներից մեկը, որն անհնարին է և պարզապես անթույլատրելի:
Դ. Բաբայանն ընդգծեց, որ վերջին շրջանում թուրքական կողմի ակտիվությունը ղարաբաղյան հիմնախնդրի գործում ակնհայտ է, և հենց այդպիսի հանդիպումների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հավանաբար Թուրքիային հասկացնում են, որպեսզի նա չհատի «կարմիր գիծը»:
Թուրքիան աջակցելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած բանաձևին, որը հարմար կլինի Ադրբեջանի համար:
Tass-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հանդես գալով Բաքվում՝ Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Թուրքիան ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու և ադրբեջանական հողերն ազատագրելու ուղղությամբ: Մենք հավանություն կտանք ցանկացած բանաձևի, որը կգոհացնի Ադրբեջանին»,- ասել է նա:
Չավուշօղլուի խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպմանը, ինքը կոչ է արել միջազգային միջնորդներին գործել ավելի ակտիվ, վճռական և անկեղծ:
Թուրքիայի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է նաև Ռուսաստանի ջանքներին ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ ռուսական ալիքներում բարձրացված հիստերիան. հայտնում է Новости Армения-ն:
«Պաշտոնական մակարդակով Կրեմլը չի խոչընդոտել Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի ստորագրմանը: Ավելին` երբ փաստաթղթի վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են 2015-ին, տեղյակ է եղել բոլոր նրբություններին»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Մարկեդոնովի խոսքով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել այցից առաջ եղել է Մոսկվայում և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Թվում էր, թե ամեն բան նորմալ է: Եթե այդպես է, ապա ինչի՞ համար է այդ հիստերիան ռուսական հեռուստաալիքներում «ոչ հավատարիմ կնոջ» և «ֆաշիստ Նժդեհի» մասին»,- գրել է նա:
Նշենք, որ ռուսական Звезда, ОРТ, НТВ հեռուստաալիքների եթերում բուռն քննադատության էր ենթարկվել Հայաստանի քայլը:
Օդանավակայանի աշխատողները լուսանկարել են Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռը, որն այսօր ժամանել է Իսրայելի նավահանգստային քաղաք Էյլաթ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Լապշինը գրում է, որ 2017 թվականի փետրվարի 7-ին իրեն հենց այդ ինքնաթիռով են արտահանձնել Մինսկից Բաքվին և ուշագրավ մանրամասներ է ներկայացրել ալիևների ընտանիքին պատկանող ինքնաթիռի մասին:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
«Սովորաբար դրանով թռչում է կինը կամ աղջիկը՝ այս կամ այն ժամանցային միջոցառումներին մասնակցելու կամ պարզապես շոփփինգի՝ Եվրոպայի և Մերձավոր Արևելյան երկրներում: Իսկ ես հիշում եմ այն թռիչքը… Ինքնաթիռը շքեղ կահավորում ունի. 4 հսկա բազկաթոռներ՝ կաղնե մեծ սեղանի շուրջ, երկու խոշոր պլազմային էկրաններ՝ տեսանյութեր դիտելու համար, վարագույրի հետևում՝ խոշոր երկտեղանի մահճակալ և շքեղ լոգասենյակ՝ ցնցուղով: Պետք է նշել, որ թռիչքի ժամանակ այդ մահճակալում հանգստանում էր 3 թիկնապահներից մեկը, որը մտել էր անկողին ոտքերով՝ չհանելով անգամ կոշիկները: Վստահ եմ, որ շատերը կցանկանային պառկել մահճակալում, որում քնում են այս կամ այն երկրի առաջին տիկինները, բայց ընդունվա՞ծ է արդյոք կանանց քնել այնտեղ շարքային թիկնապահից հետո»,-գրում է Լապշինը:
NewsBook-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել զբաղեցրած պաշտոնից ազատել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին։ Նրա հետ միասին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը կլքի նաև Ստեփան Գալստյանը:
Եթե Հայկազ Բաղմանյանի դեպքում ամեն ինչ կարծես թե սպասելի ու բնական էր, ապա Ստեփան Գալստյանի պարագան փոքր ինչ այլ է: Վերջինս համակարգի հնաբնակներից է և բավականին լուրջ անուն ու հեղինակություն ունի: Ի տարբերություն Հայկազ Բաղմանյանի՝ նրա անունը երբեք չի շրջանառվել բիզնես կամ կրիմինալ պատմությունների շրջանակներում: Նրան պատկանող դղյակների ու բիզնեսների մասին որևէ տեղեկություն չկա, ճիշտ հակառակը՝ ասում են, որ Գալստյանն իր գործի գիտակն էր ու համակարգը լավ իմացողներից մեկը:
Ի դեպ, խոսակցություններն այն մասին, թե Ստեփան Գալստյանը (ինչպես նաև Հայկազ Բաղմանյանը) խնդիրներ ունեին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ, ինչ խոսք, ճշմարտություն են: Բայց խնդիրն այն է, որ միայն Մովսես Հակոբյանի կամքով այս մարդկանց պաշտոններից ազատելը իրատեսակ չէր կարող համարվել: Կոնկրետ այս պարագայում խնդիրն ավելի հեռուն է գնում:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին է նպատակադրվել համակարգից հեռացնել հին դեմքերին, նաև նրանց, որոնք հեշտ կառավարելի չեն: Ոչ վաղ անցյալում (ինչու ոչ՝ նաև այսօր) Բաղմանյանն ինքն էր շատերին ենթարկում ու ենթարկում է իր կամքին՝ օգտագործելով իր ձեռքի տակ եղած բոլոր լծակները: Ստեփան Գալստյանին ճանաչողներն էլ պնդում են, որ այս մարդու պրոֆեսիոնալիզմը իրեն թույլ էր տալիս ներկայացնելու սեփական մոտեցումն ու կարծիքը, ասել է թե՝ հենց այնպես չտրվել ազդեցությունների:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Թուրքիայում դատախազությունը 121 պատգամավորի անձեռնմխելիությունը դադարեցնելու պահանջագրեր է ներկայացրել մեջլիսի ղեկավարությանը, որպեսզի նրանց դեմ իրավական գործընթաց սկսվի, armtimes.com-ի փոխանցմամբ՝ գրում է Demokrathaber.org-ը:
Այդ պատգամավորներից մեկը Կարո Փայլանն է: Ցանկում նաեւ երկրի գլխավոր ընդդիմադիր`Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը` Քեմալ Քըլըքչադրօղլուն: Ընդ որում՝ այս կուսակցությունը կողմ էր քվեարկել մի քանի ամիս առաջ ընդունված օրենքին, որով էլ թույլատրվել է պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից:
Կան պատգամավորներ, որոնց վերաբերյալ տարբեր գործեր հարուցելու նպատակով ներկայացվել են միանգամից մի քանի պահանջագիր:
Ներկայացված պահանջագրերից 46-ը վերաբերվում է քեմալական կուսակցության պատգամավորներին, 75-ը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: 3 պահանջագիր է ուղարկվել ԺԴԿ-ի համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ, որն արդեն այլ քրեական գործերի շրջանակներում զրկված է անձեռնմխելիությունից ու կալանավորվորված:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.