ՊԲ հրամանատարն Ադրբեջանին խորհուրդ է տալիս քաղաքացիական անձնակազմը որպես կենդանի վահան չընդունել և կրակետերը հեռացնեն բնակավայրերից, որովհետև անկախ նրանից, թե որտեղ է բաշխված կրակակետը, եթե կրակ վարվի հայկական առաջապահ ստորաբաժանումների վրա, պատասխան լինելու է։
Այս մասին «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում հայտարարել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։
«Մենք քաղաքացիներին մեզ համար հակառակորդ չենք համարում, նամանավանդ՝ կանանց և երեխաներին։ Ցավում եմ , որ այդ միջադեպի ընթացքում քաղաքացիական անձնավորություններ են զոհվել։ Դա առաջին հերթին ես կվերագրեի իրենց։ Մեղավորության աստիճանը հենց իրենցն է, որ նման կրակակետերը տեղաբաշխում են բնակավայրերի մոտ։ Կրակային դիրքերը, կենտրոնացման շրջանները տեղակայում են բնակավայրերի մոտ», — խոսելով հուլիսի սկզբի սրացումների մասին՝ հայտնել է ՊԲ հրամանատարը։
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ևս մեկ անգամ նշել է, որ եթե լինի կրակ, այդ կրակակետերը շարունակվելու են ճնշվել։
ՊԲ հրամանատարի խոսքով՝ գոյություն ունեն զինատեսակների կրակի ցրման հավանականություններ, լինում են շեղումներ, որոնք կրակողից կախված չեն, իսկ բոլոր դեպքերում լինում են նաև սահմանված քանակներից ավելի շատ շեղումներ։
Նշենք, որ հուլիսի 4-ին Ադրբեջանի բանակի կողմից Արցախի հայկական դիրքերին կրակելու մասին ՊԲ հրապարակումից հետո ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական, ևս մեկը վիրավորվել է։
Պաշտպանության բանակն իր ավելի ուշ հրապարակած հաղորդագրության մեջ նշում է, որ ադրբեջանական կողմը հուլիսի 4-ի առավոտյան ժամերից ականանետային կրակ է վարել հայկական դիրքերի ուղղությամբ։ Եվ միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը հենց Ալխանլի գյուղի կրակակետերից ՊԲ զորամասի հրամանատարական կետի ուղղությամբ կրակել է TR-107 կայաններով, հայկական կողմը պատասխան հարված է հասցրել, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին։
Ռազմինֆոն Google Maps առցանց քարտեզով ցույց էր տվել, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները խրամատներ ունեն գյուղի հարևանությամբ, իսկ տեղ-տեղ նաև գյուղի մեջ՝ բնակելի տների կողքին։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.