Ի՞նչ պետք է իմանա կինը՝ հղիության առաջին օրերից մինչև հետծննդյան շրջան, “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականին պատմում է “Սլավմեդ” ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանը:
-Ինչպե՞ս է սկսվում հղի կին-Սլավմեդ համագործակցությունը:
-Կանանց կոնսուլտացիայում հղին հաշվառվում է հղիության 7-12-րդ շաբաթում՝ պտղի սրտի բաբախը արձանագրելուց հետո: Այդ պահից սկսած նա գտնվում է գինեկոլոգի հսկողության տակ: Խորհուրդ տրվում է խմել ֆոլաթթու՝ վիտամին B9՝ պտղի նորմալ զարգացման համար: Եթե կա արգանդի լարվածություն, նշանակվում են համապատասխան միջոցներ՝ լարվածությունը հանելու համար: Այնուհետև կատարվում են ստանդարտ անալիզները՝ արյան, մեզի և քսուկի: Եթե որևէ խնդիր չի հայտնաբերվում, սկզբնական շրջանի համար այդքանն է: Եթե հայտնաբերվում է՝ նշանակվում են լրացուցիչ ստուգումներ և համապատասխան բուժում: Ցանկացած բարդության, ցանկացած պաթոլոգիայով հղի կարող է սպասարկվել մեզ մոտ՝ հղիության առաջին օրերից սկսած մինչև ծննդաբերություն և հետծննդաբերական շրջանում: Արտասեռական՝ հղիության հետ կապ չունեցող պաթոլոգիաներով հղիներին ևս վարում ենք, համագործակցելով համապատասխան մասնագետների հետ:
-Հղիության առաջին եռամսյակը հատկապես բարդ է և անսովոր: Ի՞նչ գանգատներով են առավել հաճախ դիմում կանայք:
— Հիմնական գանգատներն են սրտխառնոցը, որը բնորոշ է հղիությանը, փսխումները, որոնց որոշակի հաճախականությունը՝ օրեկան մինչև 6 անգամ, նույնպես նորմա է համարվում: Իհարկե, դա անհարմարություն է, և դրանից խուսափելու համար ևս տրվում են ցուցումներ: Դեպքեր կան, երբ դրա պատճառով հոսպիտալացնում ենք, և կինը համապատասխան բուժում է ստանում: Հղիության առաջին եռամսյակում կարող են նկատվել ուշաթափություններ՝ կապված ճնշման անկման հետ: Մեծ մասամբ դա լուրջ խնդրի ազդանշան չէ:
Անհանգստանալու պատճառ կարող են համարվել ցավը որովայնի ստորին շրջանում և արյունային արտադրությունը սեռական ուղիներից: Այդ դեպքում նշանակվում է ընդգրկուն հետազոտություն ու հատուկ հսկողություն:
-Ինչպե՞ս է կնոջ հոգեվիճակն անդրադառնում նրա հղիության վրա:
-Առհասարակ ռիսկային գործոններ կան բոլոր հղիների մոտ: Ընթացքը տարբեր ձևերով է ընթանում՝ կախված դիմադրողականությունից և նյարդային համակարգի վիճակից: Որքան մարդն ավելի դյուրագրգիռ է բնույթով, այնքան ավելի ծանր է տանում: Նույն սրտխառնոցներն ու ուշաթափությունները երկու տարբեր կանանց մոտ կարող են տարբեր արձագանք առաջացնել: Սովորաբար որոշ ժամանակ հղիանալու հետ խնդիրներ ունեցած կանայք ավելի շատ են անհանգստանում և ավելի լարված են լինում, ավելի հաճախ են զանգում ու այցելում բժշկին:
-Ի՞նչ պետք է անի և ինչի՞ց պետք է խուսափի կինը հղիության ընթացքում:
— Հղիի համար ամենակարևորը հոգեկան հանգստությունն է և վստահությունը բժշկի նկատմամբ: Ես նաև խորհուրդ եմ տալիս շատ ուշադրություն չդարձնել ինտերնետում եղած ինֆորմացիային, ցանկացած հարցով առաջին հերթին դիմել բժշկին: Կինը պետք է նորմալ ռեժիմով ապրի, սնվի, աշխատի, հիշի, որ հղիությունը նորմալ ֆիզիոլոգիական պրոցեսս է և անհանգստանալ պետք չէ:
Ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն ցանկալի, այլև պարտադիր է հղիության ընթացքում: Իհարկե, եթե մինչև հղիանալը կինը զբաղվել է պրոֆեսսիոնալ սպորտով, այդ ընթացքում պետք է դադարեցնել: Բայց մարմնամարզությունն ու թեթև վարժանքները, աէրոբիկան, ֆիտնեսը շատ օգտակար են:
-Բարեհաջող հասանք ծննդաբերության պահին: Ո՞ր դեպքերում է ցուցված կեսարյան հատում:
-Պատահում է պտղի ոչ նորմալ դիրք՝ կոնքային առաջադրություն կամ միջաձիգ դրություն: Միջաձիք դրության դեպքում միանշանակ կատարվում է կեսարյան հատում: Կոնքային առաջադրության դեպքում հնարավոր է թե՛ բնական, թե՛ կեսարյան հատումով ծննդաբերություն, բայց վերջին տարիներին դա նույնպես սկսել է կեսարյան հատման ցուցում համարվել՝ պտղի տրավմաներից խուսափելու համար, մանավանդ առաջնածինների մոտ:
Ցուցում է ընկերքի սխալ տեղակայությունը, երբ այն փակում է ներքին օղը: Կարող է ցուցում լինի արտասեռական խնդիրների, օրինակ՝ տեսողության խնդրի հետ կապված (այստեղ որոշվում է ակնաբույժի ցուցումով): Լինում է, որ շտապ կեսարյան հատման ցուցում է առաջանում հենց բնական ծննդաբերության ժամանակ. Այդպիսի դեպքեր են՝ պտղի սրտի զարկերի անկումը, կլինիկական նեղ կոնքը, երբ կոնկրետ դիրքով պտղի գլուխը չի կարող դուրս գալ: Պարանոցի չբացվելը, բացման կանգը նույնպես ցուցում է կեսարյան հատման:
Եթե կնոջը կատարվել է արտամարմնային բեղմնավորում, դա արդեն ցուցում է կեսարյան հատման: Բայց ունեցել ենք այդպիսի հղի, որը բնական ճանապարհով է ծննդաբերել, այն էլ՝ զույգ պտուղ:
-Խոսենք մայրերի դպրոցի մասին:
-Կնոջը նախապատրաստել հղիության ընթացքում իրեն սպասվող երևույթներին և մայր դառնալուն՝ շատ կարևոր է, հատկապես եթե առաջին երեխային է սպասում:
Հղիության յուրաքանչյուր էտապ ունի իր հարցերը, որոնց պետք է պատասխանել: Հղիության հենց սկզբից խոսել ծննդալուծման հարցերից՝ սխալ է:
Հենց այդ պատճառով մենք ունենք մշակած հատուկ ծրագիր, թե հղիության որ փուլում ինչ հացերի շուրջ է պետք խոսել հղիների հետ: Հղիության առաջին շաբաթներին շատ կարևոր է խոսել, ինչ ֆիզիոլոգիական պրոցես է հղիությունը, ինչ փոփոխություններ են տեղի ունենում տարբեր օրգան համակարգերում, ինչ պետք է անել և ինչից պետք է խուսափել առաջին եռամսյակում: Բացատրում ենք, որ ճնշման անկումը, հաճախասրտությունը, թթվածնի պակասի զգացողությունը, քաշի ավելացումը նորմալ երևույթներ են:
Հաջորդ պարապմունքին, արդեն ավելի մեծ ժամկետում, պտղի խաղի մասին ենք տեղեկացնում: Երբ պետք է զգա, օրվա ընթացքում ինչպես պետք է գրանցի խաղը, օրը քանի անգամ պետք է զգա: Շատ հաճախ հղիները գալիս են, մանավանդ ուշ ժամերի, վախեցած, որ խաղը չեն զգում, կամ հակառակը՝ գերակտիվ է խաղը: Մեկին թվում է, թե ինքը անընդհատ պետք է զգա խաղը, մյուսը կարծում է, թե մի քանի օր չզգալը նորմալ է:
Վերջում արդեն նախապատրաստում ենք ծննդաբերության: Դա շատ կարևոր է, որովհետև ինչպես կինը նախապատրաստված է լինում ծննդաբերության ընթացքին, այդպես էլ հիմնականում ընթանում է ծննդաբերությունը: Այստեղ հոգեբանական ճիշտ նախապատրաստվածությունը շատ կարևոր է:
Ունենում ենք պաշտոնական 4-5 պարապմունք, բայց ամեն այցը բժշկին նույնպես փոքրիկ պարապմունքի պես է անցնում: Այսինքն՝ յուրաքանչյուր գինեկոլոգ ցուցաբերում է հոգեբանական աջակցություն, անգամ տեղյակ է լինում ընտանեկան խնդիրներից, եթե այդպիսիք կան, և փորձում է օգնել:
-Ինչպե՞ս է ապահովվում պացիենտների համարավետությունը:
— Սլավմեդն այսօր մեր հանրապետության լավագույն կլինիկաներից է, հագեցած ամբողջ անհրաժեշտ ապպարատուրայով և համապատասխան մասնագետներով: Ունենք հոգեբան, որը զբաղվում է կոնկրետ հղիների հետ, ցուցաբերելով յուրովի մոտեցում:
Շատ կարևոր է ոչ միայն բժշկի, այլև միջին բուժանձնակազմի վերաբերմունքը պացիենտի նկատմամբ: Որովհետև բժիշկը կարող է հիվանդին այցելե օրվա մեջ 3-4 անգամ, մինչդեռ բուժքույրը նրա կողքին է գրեթե անընդհատ: Եվ նրա ժպտերես, բարեհամբույր վերաբերմունքը շատ կարևոր է հիվանդի համար:
Կան դեպքեր, երբ կանայք մեզ մոտ մնում են ամիսներով, օրինակ՝ եթե վաղածին բալիկներ են, կամ ինչ-որ խնդիրներ ունեն: Այս պատճառով ստեղծված են բոլոր պայմանները, որ հարմարավետության առումով պացիենտն իրեն գրեթե նույնքան լավ զգա, որքան իրենց տանը: Հեռուստացույց, ինտերնետ, սեփական հիգիենայով ու խնամքով զբաղվելու բոլոր հարմարարությունները, ինչպես նաև բալիկի հետ համատեղ կեցությունն ու խնամակալների առկայության հնարավորությունը:
Մահճակալները մեզ մոտ ֆունկցիոնալ են, այսինքն՝ տեղափոխությունը կատարվում է առանց որևէ դիսկոմֆորտի, և եթե կա որևէ հարկադրական դիրք, նույնպես ապահովվում է ուղղակի մահճակալը ղեկավարելով:
Դուրս գրելուց առաջ անպայման ծննդկանին անում ենք սոնոգրաֆիա, վստահ լինելու համար, որ ոչ մի հետծննդյան բարդություն չկա: Մեզ համար կարևոր է իմանալ, որ մեր պացիենտները “Սլավմեդ”-ից դուրս են գալիս հնարավոր ամենալավ առողջական վիճակում:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.