Հիսուս ասում է.
— Եվ երբ Մարդու Որդին իր փառքով գա բոլոր հրեշտակների հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր թագավորական գահի վրա։ Բոլոր ազգերը կհավաքվեն նրա գահի դիմաց, և նա մարդկանց պիտի բաժանի իրարից, ինչպես որ հովիվն է զատում ոչխարներն այծերից։ Ոչխարները պիտի կանգնեցնի իր աջ կողմը, իսկ այծերը՝ ձախ կողմը։ Հետո թագավորը պիտի ասի իր աջ կողմը կանգնածներին. «Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, և ժառանգեցե՛ք այն արքայությունը, որ պատրաստված է ձեզ համար աշխարհի սկզբից ի վեր, որովհետև ես քաղցած էի, և ինձ կերակրեցիք, ծարավ էի, և ինձ ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ ընդունեցիք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և այցելեցիք ինձ»։
Այն ժամանակ արդարները կհարցնեն. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած և կերակրեցինք, կամ ծարավ և ջուր տվեցինք։ Ե՞րբ տեսանք քեզ օտարական և ընդունեցինք, կամ մերկ և հագցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտի մեջ և այցի եկանք քեզ»։ Թագավորը պիտի պատասխանի նրանց. «Ասում եմ ձեզ, որովհետև իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք»։
Ապա նա իր ձախ կողմը կանգնածներին պիտի ասի. «Անիծյալնե՛ր, հեռացե՛ք ինձնից, գնացե՛ք հավիտենական կրակը, որ պատրաստված է Սատանայի և նրա հրեշտակների համար. որովհետև ես քաղցած էի, և ինձ չկերակրեցիք, ծարավ էի, և ինձ ջուր չտվիք, օտարական էի, և ինձ չընդունեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտի մեջ, սակայն այցի չեկաք ինձ»։
Այն ժամանակ նրանք պիտի հարցնեն. «Տե՛ր, ե՞րբ քեզ տեսանք քաղցած, ծարավ, օտարական, մերկ, հիվանդ կամ բանտի մեջ ու չօգնեցինք քեզ»։ Թագավորը պիտի պատասխանի նրանց. «Ասում եմ ձեզ, որովհետև իմ այս փոքր եղբայրներից մեկին չօգնեցիք, ի՛նձ օգնած չեղաք»։
Եվ այսպես, նրանք պիտի գնան դեպի հավիտենական պատիժ, իսկ արդարները՝ հավիտենական կյանք։
(Մատթեոսի ավետարան 25:31-46)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.