Անցյալ շաբաթ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը որոշում կայացրեց, որ այլևս ամենօրյա ռեժիմով չի հայտնելու սահմանային իրավիճակի մասին, այլ՝ կամփոփեն տվյալները և կներկայացնեն դրանք յուրաքանչյուր շաբաթվա ավարտին։
ԱՀ ՊՆ-ն անցյալ տարվա ապրիլյան պատերազմից հետո սկսեց ամեն օր հայտնել հակառակորդի կողմից հրադադարի խախտումների, դրանց ժամանակ հնչած կրակոցների թիվը, կիրառված տեխնիկան և ուղղությունները։
Սակայն, ՊԲ լրատվական ծառայությունը մեկնաբանում է, որ իրավիճակի անփոփոխ լինելու դեպքում ամենօրյա թարմացումների իմաստ չեն տեսնում, իսկ արտառոց խախտումներին՝ կանդրադառնան։
Սակայն, այս որոշումն այնքան էլ միանշանական չի ընդունվել։
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը սխալ է համարում նման որոշումը։
«Տասնյակ հազարավոր մարդիկ առավոտյան իրենց օրը սկսում են «սահմանից»։ Սահմանի կրակոցների մասին, միեւնույնն է, մարդիկ իմանում են։ Իմանում են իրենց որդիներից, հարազատներից, ընկերներից։ Իսկ սահմանի լուրերն առաջինը պիտի հաղորդի պաշտպանության նախարարությունը։ Մանավանդ որ իրավիճակը նույնն է, հակառակորդը շարունակում է կրակել տարբեր տրամաչափի զենքերից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրողը։
Նրա հետ շատերն են համամիտ, հատկապես նրանք, ովքեր այսօր որդիներ ունեն սահմանին կանգնած։
Ռուզաննա Գալստյանի 18-ամյա որդին վեց ամիս է ծառայում է Արցախում։ Կինը նշում է, որ արդեն վեց ամիս ամեն առավոտ առաջին գործն է լինում սահմանային իրավիճակին ծանոթանալը։
«Երկու օր տեղեկատվություն չկար, սիրտս կանգնում էր, էդ տեղեկատվություն չլինելուց ավելի շատ ենք անհանգստանում։ Հազար բան է մտքովդ անցնում, արդեն լռությունից էլ ենք վախենում։ Հավանաբար նման որոշում կայացնողը հարյուրավոր կմ հեռավորության վրա հարազատ չունի սահմանին։ Նույնիսկ փոքրիկ տեղեկատվությունն էլ ծնողի համար շատ կարևոր է»,-ասում է Գալստյանը՝ հավելելով, որ թեև հաճախակի է խոսում որդու հետ և տղայից երբեմն իմանում է որոշ բաներ, սակայն նշում է, որ որդին ոչ միշտ է խոսում այդ մասին, ուստի պաշտոնական տեղեկատվությունը շատ կարևոր է։
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, սակայն կարծում է, որ ամեն օր կրակոցներից խոսելը հասարակության մոտ ոչ առողջ, սթրեսային մթնոլորտ է ստեղծում։
«Սա որևէ ձևով իրավիճակը չի փոխում, տեղեկատվական հոսքերը չեն փակվում։ Մեկ կամ երկու շաբաթ հետո կսովորեք նաև այդ ոճին»,-1in.am-ին ասել է Բաբայանը։
Մինչդեռ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ այդ տեղեկատվությունները խիստ անհրաժեշտ են։
«Մենք՝ քաղաքական գործիչները, վերլուծաբանները, պետք է իմանանք ինչ է կատարվում սահմանում, այն՝ ինչ անում է Ադրբեջանը, մենք պետք է իմանանք ու ամբողջ տեղեկատվությանը տիրապետենք, որպեսզի ճիշտ գնահատականներ տանք։ Մենք տարբերվում ենք Ադրբեջանից հենց տեղեկատվության առումով մեր բաց լինելով, սա մեր մեծագույն զենքերից է ու չեմ կարծում, թե նման որոշումը բխում է մեր շահերից։ Գոնե երեք օրը մեկ դարձնեին»,-ասում է քաղաքագետը։
- 14:10Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
- 12:10Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով
- 11:10Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 11:10Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ
- 14:10Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը
- 12:10Դեժավյու-ն մանրամասներ է հայտնում պատերազմի օրերին վարչապետ-ԱԱԾ տնօրենի աշխատանքային հարաբերությունների մասին
- 15:10Ուղիղ սպառնալիք է առաջացել .Ադրբեջանում ավելի է խորանում հայատյացության, կազմակերպված թշնամանքի քաղաքականությունը․ Թաթոյան
- 14:10Սահմանների բացման արդյունքում վտանգվելու է մեր տնտեսական անվտանգությունը. տնտեսագետն այլընտրանքային ուղիներ է առաջարկում
- 11:10Փաշինյան. Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
08.01.2021 | 15:10
08.01.2021 | 13:10
08.01.2021 | 12:31
08.01.2021 | 12:10
08.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.