Մայիսի 19-ին Իրանի նախագահական ընտրություններում ավելի քան 57 տոկոս վստահության քվեով համոզիչ հաղթանակ տարավ գործող նախագահ Հասան Ռոհանին: Նրան իրենց լիակատար աջակցությունն էին հայտնել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Հադի Խամենեին և երկրի զինված ուժերը: Կարելի է արձանագրել, որ Իրանի ժողովուրդը, ի դեմս Ռոհանիի, իր ձայնը տվեց ներքին բարեփոխական և ավելի բաց արտաքին քաղաքականությանը:
Ռոհանիի հաղթանակն ապահովագրում է առաջիկա 4 տարիների կանխատեսելի Իրան ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակներում, ինչը կարևոր էր առաջին հերթին Հայաստանի համար: Դա է, թերևս, պատճառը, որ ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց գրեթե անմիջապես հետո ՀՀ նախագահը շտապեց շնորհավորել Ռոհանիին: Նրան հղած ուղերձում Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնում «հայ-իրանական ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերությունների զարգացման և բոլոր բնագավառներում ամրապնդման» կապակցությամբ և կատարում ուշագրավ ընդգծում, որ Իրանը կշարունակի նշանակալի ներդրում ունենալ տարածաշրջանային խաղաղության և կայունության գործում: Այսպիսով` պաշտոնական Երևանը հստակեցնում է, որ Թեհրանին տեսնում է ոչ թե անվտանգության ռեգիոնալ և գլոբալ սպառնալիքի, այլ ճիշտ հակառակը՝ անվտանգության աղբյուրի դերում:
Ռոհանիի վերընտրությունը նշանակում է, որ շարունակելու են ուժի մեջ մնալ հայ-իրանական՝ օր օրի ավելի կոնկրետացող և հավակնոտ դարձող օրակարգի մաս կազմող քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային կոմունիկացիոն և էներգետիկ բոլոր նախագծերն ու ծրագրերը: Խոսքը վերաբերում է Հայաստանի գազաէներգետիկ համակարգում Իրանի տեսակարար կշռի մեծացմանը, Հայաստանով դեպի Վրաստան, հետագայում` գուցե նաև դեպի Եվրոպա իրանական գազի տարացմանը, Թուրքմենստան-Իրան-Հայաստան նոր գազաէներգետիկ և էլեկտրաէներգետիկ շղթայի ձևավորման շուրջ ընթացող բանակցություններին, Պարսից ծոցը Սև ծովին կապող կոմունիկացիոն միջանցքը Հայաստանով անցկացնելուն և այս շրջանակում Վրաստանն Իրանին միացնող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությանը, հայ-իրանական երկաթգծի կառուցումը տեսլականում պահելուն, վիզային ռեժիմի հանմամբ մշակութային կապերի, տուրիզմի զարգացման առջև բացվող լայն հորիզոնին, Մեղրիում ազատ առևտրի գոտի ստեղծելու հեռանկարին և Հայաստանի միջոցով ու միջնորդությամբ ԵԱՏՄ-ին Իրանի ինտեգրման գործընթացին: Վերոնշյալ բոլոր ուղղություններով, առանց չափազանցության, այս կամ այն չափով հաջողվել է զարգացումներ ապահովել Ռոհանիի անձնական հետևողականության շնորհիվ, ինչով շատ հստակ ցույց է տրվել Հայաստանի տարածաշրջանային տնտեսա-քաղաքական, կոմունիկացիոն դերն ուժեղացնելու, Հարավային Կովկասում Հայաստանին իր հիմնական, ռազմավարական գործընկերը համարելու կամքը: Դա հաստատվեց հատկապես անցած տարվա դեկտեմբերին Ռոհանիի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի միջոցով: Որևէ կասկած չկա, որ ֆորսմաժորային իրավիճակներ չառաջանալու դեպքում առաջիկա տարիներին վերոնշյալ ուղղություններով լուրջ գործընթացներ կարող են ծավալվել: Դրան նպաստում է Իրանի շուրջ միջազգային անվտանգային նոր՝ թե’ մարտահրավերներով ու ռիսկերով և թե’ շանսերով հագեցած միջավայրը:
Ռոհանին երկրի կառավարման ղեկը վերաստանձնում է Իրանի համար բավականին բարդ շրջափուլում: ԱՄՆ նոր վարչակարգի կողմից Իրանի թիրախավորումը չափազանց վտանգավոր դրսևորումներ է ստանում: Իրանում նախագահական ընտրությունների օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին պաշտոնական այցը կատարեց այդ երկրի ներկայիս ոխերիմ թշնամի Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու արաբական սուննի երկրների և ԱՄՆ-ի համատեղ՝ ամեն ինչ ասող «Միասին ուժ ենք» խորագրով «ԱՄՆ-իսլամական աշխարհ» ֆորումին: Թրամփն այս միջոցառման ժամանակ Իրանին որակեց որպես միջազգային ահաբեկչության համար 1 սպառնալիք, իսկ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ը տարածաշրջանային իր գործընկեր երկրների հետ կգործի միասին՝ հակազդելու Իրանի հեգեմոնինային: Թիլերսոնը հասկանալի դարձրեց, որ Թրամփի այցը Էր Ռիադ հետապնդում է հակաիրանական ամերիկա-սուննիական նոր ալյանս ձևավորելու, տարածաշրջանում իր հենման կետը Թուրքիայից Սաուդյան Արաբիա տեղափոխելու նպատակ: Այդ այցի ընթացքում Վաշինգտոնն ու Էր Ռիադը ստորագրել են ռազմական ու ռազմատեխնիկական աննախադեպ ծավալի՝ մոտ 380 մլրդ դոլարի հասնող համաձայնագիր: Այս սադրիչ քայլերը սրելու են Իրանի և Սաուդյան Արաբիայի հակամարտությունը, ձգձգելու սիրիական ճգնաժամը՝ Իրանին ստիպելով աջակցություն փնտրել Ռուսաստանի, Չինաստանի, մասամբ` նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում: Այն փաստը, որ ԱՄՆ-ը Թուրքիային այլևս չի համարում իր վստահելի դաշնակիցը՝ նրան տրված դերը փոխանցելով Սաուդյան Արաբիային, որոշակիորեն թուլացնում է Իրան-Թուրքիա տարածաշրջանային դիրքային դիմակայության պոտենցիալը` մանավանդ նկատի առնելով քրդական հարցում այս երկու երկրների շահերի համընկումը, սիրիական կոնֆլիկտում Ռուսաստանի հետ նրանց ձևավորած եռյակի հաջողությունները:
Շարունակությունը՝yerkir.am-ում։
- 15:10Արցախն առհասարակ վերանալու է, եթե հանկարծ հայտնվեց Ադրբեջանի կազմում, սա շատ պարզ ճշմարտություն է. Դավիթ Բաբայան
- 13:10Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել, բայց մեր վերահսկողության տակ գտնվող հատվածից որևէ միլիմետր չի զիջվել
- 14:10Թուրք պատգամավորը հույս է հայտնել, որ կբացվեն նաև Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքները
- 13:101 կմ ավելի են տալիս, որպեսզի Աղավնոն մնա Ադրբեջանին. քարտեզագետ
- 15:10Իրանը կհակազդի Կովկասյան տարածաշրջանում իր սահմանները փոփոխելու ցանկացած փորձ. Իրանի նախագահը՝ Փաշինյանին
- 14:10Դավաճանության խոսնակ «Ազատությունը» Խանումյանի հետ այցելել է Աղավնո՝ գյուղը հանձնելու ռեպորտաժ սարքելու, օգնելու, որ վռազ-վռազ զտեն հայերին
- 13:10Ժողովրդի զայրույթը հիմնականում ուղղված է դեպի ում ասես, բայց ոչ դեպի Նիկոլը․ Վրթանեսյան
- 14:10Բերձորում խաչքարերը ապամոնտաժվում են, բնակիչները ցանկանում են այրել իրենց տները. համայնքապետ
- 11:10Հիմա ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա. Ստեփան Դանիլյան
- 15:10Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միանշանակ մեղադրանք էր ուղղված ռուս խաղաղապահներին
15.08.2022 | 15:10
15.08.2022 | 14:10
15.08.2022 | 13:10
15.08.2022 | 12:10
15.08.2022 | 11:00
13.08.2022 | 14:10
13.08.2022 | 13:10
13.08.2022 | 12:10
13.08.2022 | 11:10
12.08.2022 | 15:10
12.08.2022 | 14:10
12.08.2022 | 13:10
12.08.2022 | 12:10
12.08.2022 | 11:10
11.08.2022 | 15:10
11.08.2022 | 14:10
11.08.2022 | 13:10
11.08.2022 | 12:10
11.08.2022 | 11:10
10.08.2022 | 15:10
10.08.2022 | 14:10
10.08.2022 | 13:10
10.08.2022 | 12:10
10.08.2022 | 11:10
09.08.2022 | 14:10
09.08.2022 | 13:10
09.08.2022 | 12:10
09.08.2022 | 11:10
08.08.2022 | 15:10
08.08.2022 | 14:10
08.08.2022 | 13:10
08.08.2022 | 12:10
08.08.2022 | 11:10
06.08.2022 | 14:10
06.08.2022 | 13:10
06.08.2022 | 12:10
06.08.2022 | 11:10
05.08.2022 | 15:10
05.08.2022 | 14:10
05.08.2022 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.