Չեխիայում ձերբակալվել է ռուսաստանցի քրեական հեղինակություն համարվող Ռուբեն Թաթուլյանը, ով, պարզվել է, հայկական դիվանագիտական անձնագիր ունի: Թաթուլյանը տեղաշարժվում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան տրամադրած 138 D 307 77 RUS համարանիշով ավտոմեքենայով: Այս առնչությամբ EADaily-ն հրապարակել է Kavkazoved.info-ի հոդվածը Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանի մասին:
Վարդան Տողանյանը դեսպանի պաշտոնում աշխատանքի առաջին ամիսներին ակտիվություն է ցույց տալիս դիվանագիտական աշխատանքի գրեթե բոլոր ուղղություններում, նշում է Kavkazoved.info-ն: Լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ են լինում նրա մասնակցությամբ հանդիպումների, միջոցառումների, այցերի մասին: Նոր դեսպանը գործունեության առաջին իսկ օրվանից անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների գրեթե ողջ սպեկտրին:
Kavkazoved.info-ն գրում է, որ Տողանյանը բախվել է ինչպես գործընկերների, այնպես էլ որոշ կլանների ու քրեական խմբավորումների դիմադրությանը և ստիպված է եղել ընտանիքին որոշ ժամանակով Եվրոպա ուղարկել:
Հայաստանի դեսպանատան աղբյուրն անանունության պայմանով պորտալի հետ զրույցում պատմել է, որ նոր դեսպանը որոշ կոմերցիոն կառույցներից պահանջել է ազատել Հայաստանի դեսպանատանը պատկանող տարածքները և փաստացի զինված դիմադրության է հանդիպել: Տողանյանը Երևանի ու Մոսկվայի տարբեր հայկական խմբերի կողմից լուրջ ճնշման տակ է հայտնվել:
Բանը հասել է նրան, որ դեսպանատան շենքում անօրինական գործունեություն ծավալողներին հեռացնելու համար օգտագործվել են չեչենական մասնավոր թեիկնազորային խմբեր: Տողանյանը մի քանի անգամ ստիպված է եղել գիշերով դեսպանատուն գնալ այդ վարձակալների հետ բանակցությունների համար:
Տողանյանը նաև չեղյալ է արել մի շարք քրեական խմբերին տրված դիվանագիտական համարանիշերը: Մասնավորապես, վերջին մեկ ամսում մոտ 20 համարանիշեր են չեղյալ արվել: Տողանյանը դեսպանատանը խորհրդակցություններից մեկի ժամանակ սպառնացել է սոցիալական ցանցերում հրապարակել դիվանագիտական համարներով երթևեկողների ու նրանց հովանավորների անունները:
Կարգի բերելով հյուպատոսական հաստատությունները, որտեղ տարատեսակ գանձումները սովորական երևույթ էին, պարզվել է, որ մինչև վերջերս մի շարք ռուսական քաղաքներում տեղական քրեական խմբավորումների հետ համագործակցությամբ հյուպատոսական ուղեկցման ծառայություն է գործել: Պարզվել է, օրինակ, հյուպատոսարաններում գումար են գանձել անգամ զուգարան այցելելու համար: Փաստաթղթերի ձեւակերպման միջոցով անօրինական ստվերային շրջանառությունը կազմել է տարեկան մի քանի հարյուր հազար ռուբլի:Այդ մեքենայությունների մասին չեն իմացել ոչ դեսպանատանը, ոչ էլ Հայաստանի ԱԳՆ-ում:
Ըստ որոշ տվյալների, անօրինական բիզնեսների տանիքը Մոսկվայում նախկին հյուպատոսն էր, որին աշխատանքի են տեղափոխել Հայաստանի Պետական եկամուտների կոմիտե:
Այս սխեմայի բացահայտումից հետո նոր դեսպանի հասցեին սկսել են սպառնալիքներ հնչել: Այդ պատճառով Տողանյանը վերջին ժամանակներս ստիպված է թիկնապահներով շրջել:
Վերջերս մերձմոսկովյան ռեստորաններից մեկում հավաքի ժամանակ Տողանյանը հասկացնել է տվել, որ շարունակելու է կոշտ գիծ վարել, և ոչ ոք իրեն չի կանգնեցնի, գրում է Kavkazoved.info-ն:
Աղբյուրը՝lragir.am
- 15:10Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան
- 13:10Թուրքիայում նախատեսված զորվարժությունները երեք հիմնական խնդիր են լուծում. Տիգրան Աբրահամյան
- 12:10Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին
- 11:10Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ
- 14:10Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
- 12:10Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով
- 11:10Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 11:10Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ
- 14:10Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.