Մայիսի 2 և 3-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 37-ամյա դատապարտյալի կողմից ինքնասպանության փորձ է կատարվել, այս փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):
Մեր տեղեկություններով, դատապարտյալը մայիսի 2-ին ինքնավնասում է կատարել ոտնաթաթերը փայտյա նստարանին գամելու եղանակով, սակայն այս դեպքից ժամեր անց ինչպես նաև մայիսի 3-ին նա փորձել է խցում սավանով կախվել:
Բարեբախտաբար ՔԿՀ- աշխատակիցների կողմից կանխվել է դատապարտյալի ինքնասպանության փորձը:
Հետաքրքիրն այն է, որ այս դատապարտյալն անազատության մեջ է հայտնվել՝ սոցիալական ցանցում ծանոթացած մի կնոջը ինքնասպանության փորձի հասցնելու համար, սակայն մինչ այդ նա ևս դատապարտված է եղել:
Այսպիսով, մեզ հայտնի է դարձել, որ Գ.Մելքոնյանը առաջին անգամ դատապարտվել է 2012 թվականին՝ հինգ տարի ժամկետով ազատազրկման, սակայն անազատության մեջ գտնվելու ընթացքում հասցրել է կրկին իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել:
Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ժամանակ նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցով ծանոթացել է մի կնոջ հետ, մտերմացել են, խոստացել է ամսունանալ նրա:
Դատապարտյալի և կնոջ շփումը եղել է ինչպես հեռախոսազանգերի այնպես էլ «Սկայպ» ծրագրի միջոցով:
Այդ ընթացքում որպես սիրո ապացույց սոցցանցով ծանոթացած կնոջից խնդրել է իր մերկ լուսանկարներն ուղարկել, այս ամենին հաջորդել է գումարի պահանջ, որով պետք է մարեր ՔԿՀ-ում ունցած պարտքը, սակայն կինը մերժել է պահանջված գումարը տալ:
Դատապարտյալն էլ «գործի է անցել» և սպառնացել է, թե կհարապարակի նրա մերկ լուսանկարները՝ ասելով, որ դրանք կուղարկի նրա քրոջ ամուսնուն, ինչպես նաև այլ անձանց:
Կինը դադարել է շփվել նրա հետ, սակայն սպառնալիքներ պարունակող հաղորդագրությունները շարունակվել են, բացի այդ դատապարտյալն այդ մերկ լուսանկարներով «Օդնոկլասսնիկի» կայքում էջ է բացել և ընկերության հայտ ուղարկել կնոջ որդուն՝ այդկերպ վարկաբեկելով մորը որդու առաջ:
Այս ամենից հետո կինը գտնվելով հոգեկան խիստ լարված վիճակում, մտավախություն ունենալով, որ դատապարտյալ նախկին ընկերը կարող է իրականացնել ողջ սպառնալիքները, ստեղծված իրավիճակից այլ ելք չտեսնելով, ինքնասպանության փորձ է կատարել խմելով 40 հաբ և 1 ամբողջ սրվակ «Վալերիանայի» հեղուկ:
Բարեբախտաբար նրան շուտ են տեղափոխել հիվանդանոց և համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել:
Առաջադրված մեղադրանքում դատապարտյալը իրեն մեղավոր չի ճանաչել և հերքել է, թե կնոջից գումար է պահանջել, ավելին հայտնել է, թե տուժողը հագուստ և սնունդ իր կամքով է ուղարկել իրեն ՔԿՀ, ինքը նրանից ոչ մի բան չի ուզել:
Բացի այդ հայտնել է, թե ինքը չի ցանկացել, որ նա ինքնասպանություն կատարի, իր մտքով չի էլ անցել, որ կարող է ինքնսպան լինի:
Ինչ վերաբերում է մերկ լուսանկանրներին, ապա դատապարտյալը հայտնել է, թե իբր որոշ ժամանակ շփվելուց հետո, ինքն այլևս չի ցանկացել շփվել կնոջ հետ և վերջինս էլ իր կամքով մերկ լուսանկարներ է ուղարկել, իսկ իր կողմից այդ մերկ լուսանկարները հրապարակելու սպառնալիք տալու նպատակը եղել է այն, որ իրեն այլևս չանհանգստացնի:
Այսպիսով, 2015 թվականի մայիսին դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդածի 1-ին մասով նրան մեղավոր ճանաչելով դատապարտել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն 2012 թվականի դատավճռով նշանակված ազատազրկման ձևով չկրած պատժի մասը՝ 1 տարի 6 ամիսը ևս գումարվել է և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկում:
- 3:10Առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության գործով ներգրավված է ԱԺ նախկին պատգամավոր և նախկին մարզպետ. ԱԱԾ
- 13:10Վրաստանում հայկական բեռնատարների վրա հարձակման միջադեպով գործ է հարուցվել
- 15:10Հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի դին
- 11:10Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառներ. ՄԻՊ
- 12:10Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը
- 15:10ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն
- 12:10Սրբապղծություն Կոտայքում․ զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 1,5 մլն դրամ
- 11:10Սեյրան Օհանյանը խեղաթյուրել է փաստերը, նրա գրառման բովանդակությունը տարակուսանքի տեղիք է տալիս․Դատախազություն
- 15:10Պատերազմի ժամանակ Արցախից Երեւան է բերել սպառազինություն, այդ թվում 43 «Կալաշնիկով» ինքնաձիգ. ԱԱԾ բացահայտումը
- 15:10ԲԴԽ-ում աշխատանքի անցնելու համար պետք է մեծամասնության կողմից առաջադրվեի
27.01.2021 | 12:10
27.01.2021 | 11:10
27.01.2021 | 3:10
26.01.2021 | 15:10
26.01.2021 | 14:10
26.01.2021 | 13:10
26.01.2021 | 11:10
25.01.2021 | 14:10
25.01.2021 | 13:10
25.01.2021 | 12:10
25.01.2021 | 11:10
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.