ԵԱՀԿ-ն ու Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել են, որ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը կփակվի, քանի որ այդպես էլ չի հաջողվել հաղթահարել Ադրբեջանի բողոքը: Բաքուն պահանջել է Երեւանում ԵԱՀԿ առաքելության փակում, իսկ քանի որ ԵԱՀԿ գրասենյակը որեւէ երկրում կարող է տեղակայվել կոնսենսուսով, Բաքվի պահանջով Երեւանի գրասենյակը փաստացի կփակվի: Ավելի վաղ Բաքուն փակել էր ԵԱՀԿ գրասենյակը նաեւ իր մոտ, երբ ժողովրդավարության հարցերի առնչությամբ սրվեց հարաբերությունն Արեւմուտքի հետ:
Փաստորեն, Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը վերջինն էր Հարավային Կովկասում, եւ այն կփակվի: Այդ կապակցությամբ Հայաստանի կառուցողական դիրքորոշումը ողջունել են ԵԱՀԿ առաջատար պետությունները, իսկ ԱՄՆ ներկայացուցչությունը կոչ է արել ԵԱՀԿ-ին գտնել Հայաստանում գործունեությունը շարունակելու եւ պետության ժողովրդավարական զարգացման գործին աջակցելու նոր ձեւաչափեր ու տարբերակներ:
Բաքուն Երեւանի ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունից դժգոհել է այն պատճառով, թե գրասենյակը աջակցում է Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում ականազերծման աշխատանքներին, ինչն Ադրբեջանի կարծիքով հետկոնֆլիկտային վերականգնման գործընթաց է: Փաստորեն, Բաքուն ԵԱՀԿ-ին մեղադրել է աշխատանքի հետկոնֆլիկտային ռեժիմին աջակցելու համար, ինչն այլ կերպ հնարավոր է մեկնաբանել՝ ստատուս-քվոյի ամրագրմանն աջակցություն: Փաստորեն, Ադրբեջանը մեղադրում է ԵԱՀԿ-ին, որ աջակցում են ստատուս-քվոյի «խաղաղ» ռեժիմի մոտեցմանը:
Ադրբեջանը համանման մեղադրանք է հնչեցնում նաեւ Վիեննայի օրակարգի առաջնահերթության՝ հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման կապակցությամբ: Հենց ԵԱՀԿ-ում Բաքվի ներկայացուցիչը հայտարարել էր, որ առանց հայկական զինուժի հետքաշման հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրումը հանդիսանում է ստատուս-քվոյի ամրագրում:
Այդ իմաստով, ԵԱՀԿ-ն փաստորեն «հետ քաշեց» Երեւանում իր գրասենյակը, սակայն չդրեց հայկական զինուժի հետքաշման պահանջ: Երեւանի գրասենյակը «զոհաբերվեց» Ադրբեջանին, ինչը սակայն Բաքվին թերեւս ոչ թե պետք է գոհացնի, այլ մտահոգի: Մյուս կողմից, Բաքուն ստացավ իր դիվանագիտական «հաղթանակի» մասին հայտարարելու հնարավորություն, այսպես ասած դեմքը փրկելու: Ապրիլին պատերազմական անհաջող գործողությունից հետո Բաքվին մնացել է թերեւս հենց դա՝ պահել դեմքը, քանի որ ռազմա-քաղաքական դիրքերի կորուստն ակնհայտ է:
Եթե Ադրբեջանը գործնականում բաց տեքստով է մեղադրում միջազգային հանրությանը ստատուս-քվոյի ամրապնդմանը նպաստելու համար, ապա հնարավոր է պատկերացնել այն փակուղին, որում հայտնվել է Ադրբեջանը:
Բաքվին անկարող է օգնել նույնիսկ Ռուսաստանը, եւ պատահական չէ, որ Ադրբեջանը փորձեց Մոսկվայի առաջ հերթական անգամ դնել Եվրասիական միությանն անդամակցության խայծը՝ որի դիմաց Բաքուն պահանջում է աջակցություն Արցախի հարցում: Մոսկվան ներկայում ունի աջակցություն ցուցաբերելու մի շարք սահմանափակումներ: Բաքվին ստատուս-քվոյի խախտման հեռանկարից զերծ մնալու բավական թափանցիկ ակնարկ է անում նաեւ Իրանը:
Հայաստանը հայտնվել է ռազմա-քաղաքական եւ դիվանագիտական իսկապես պատեհ ժամանակաշրջանում, որը բացում է երկու տասնամյակի ընթացքում ձեւավորված այսպես ասած «կարգավորման» էջը փակելու եւ արդեն իրական կարգավորման նոր էջ բացելու հնարավորություն, որտեղ առանցքում պետք է լինի հենց ստատուս-քվոյի ամրագրման մեխանիզմների ձեւավորումն ու ներդրումը:
Ակնհայտ է, որ ստատուս-քվոյի փոփոխության առանցքով գործընթացը չի կարող տանել այլ տեղ, քան փակուղի: Դա անկասկած գիտակցել է նաեւ միջազգային հանրությունը: Դրանով հնարավոր չէ հասնել խաղաղության: Խաղաղության երաշխիք կարող է լինել ստատուս-քվոյի ամրագրման մեխանիզմների առաջմղումը: Ստատուս-քվոն չունի փոփոխության այլ տարբերակ, քան պատերազմական ճանապարհը: Ապրիլին պարզ դարձավ, որ այդ ճանապարհը գոնե տեսանելի ապագայում լինելու է փակ: Հայաստանի անարդյունավետ կառավարումը երկու տասնամյակի ընթացքում որոշակորեն բացել էր այն, սակայն հայկական զինուժի շնորհիվ Ադրբեջանը անկարող եղավ «ներս մտնել» այնքան, որ կարողանա փոխել ստատուս-քվոն:
Ապրիլից հետո «դուռը» Բաքվի համար փակ է, ու Երեւանի գրասենյակի փակումը Ադրբեջանին տրվում է իբրեւ մխիթարություն: Միաժամանակ, ապրիլյան չորս օրերը միջազգային հանրության համար պրակտիկայում լիովին բացահայտեցին կարգավորման երկու տասնամյակի «տեսական» սխալներն ու վտանգները, ցույց տալով, որ խաղաղությունն ու կայունությունը որպես երկարաժամկետ հեռանկար առավել իրատեսական է օրակարգը եւ ջանքը ստատուս-քվոյի ամրապնդման, այդ թվում համակեցության մեխանիզմների ձեւավորման ուղղությամբ կենտրոնացնելու դեպքում: Առավել իրատեսական՝ առնվազն ստատուս-քվոյի փոփոխության ուղղությամբ կենտրոնացնելու համեմատությամբ:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.