Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ

Սիրելի հայրենակից, իմ հալալ ախպեր, եթե հոգնած-սատկած ես ծնվել, եթե չես հավատում, որ վաղը նորից լուսաբաց ա լինելու, եթե սև տապչկով սիպտակ նասկի հագած բլոթ ու նարդի խաղալու համար ես ապրում ցերեկդ ու երեկոդ, եթե տարին մեկ անգամ ես թրաշվում բաջանաղիդ տուն գնալիս, եթե պոզիցիա-օպոզիցիա քանդել-հավաքելուց էն կողմ ուրիշ բանից չի կայֆոտում բորբոսնած հոգիդ, եթե կնկադ շան նման ես կանչում մոտդ` արիստելը, եթե քֆուր չես տալիս միայն կոֆե ծակվելիս` ուրեմն քայլերդ համարձակ ուղղիր դեպի Թոխմախ Գյոլ, քո ոտով վեր կաց ու գնա, քեզ էնտեղ վաղուց սպասում են, վաղուց, փոսդ փորած ա` միայն դու ես պակասում, որ պատկերը թամամի, իմ լավ ախպեր, բնության խզբզանք, այ չնդռլյակ…

պատկերացրու՝ ինչ երանություն կլինի առանց քեզ` մուֆթա տաքսի չես զբաղեցնի, լիֆտում չես միզի, Օպերայի հայաթ թրև չես գա միտինգի հույսով սեմուշկա թքելով, էրեխուդ հոգին չես թունավորի ու պղտորի նրան աշխարհի ու հայերի դեմ տրամադրելով, էնքա~ն բաներ չես անի……չես հավատա, թե որքա~ն ա պետք ազգին քո չլինելը:

Էնտեղ, որտեղ Դու պիտի լինեիր, բայց ըստ էության` երբեք էլ չեղար: Իմ չնդռլյակ ախպեր, իմ, Լև Նիկոլայիչի ասած` Կենդանի Դիակ…»: