Թուրքական մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա տեղակայել Նախիջևանում: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը NewsBook-ի հետ զրույցում նկատեց, որ եթե Հայաստանը շարունակի այսպես քնել, շարունակի «դեպուտատ» դառնալ և օրը մեկ կառավարություն ստեղծել բարեկամներով, այդպես Երևանում էլ կստեղծեն ռազմաբազա: Քաղաքագետը, սակայն, կարծում է, որ Մոսկվայի դաշնագիրը դա իրեն թույլ չի տա` առանց ռուսների համաձայնության:
Լևոն Շիրինյանի խոսքով` Հայաստանն անձամբ պետք է կտրուկ միջոցների դիմի` հույսը չդնելով ո՛չ ռուսների, ո՛չ գերմանացիների, ո՛չ չինացիների և առհասարակ ոչ ոքի վրա:
«Մենք ենք բացառապես մեր երկրի ճակատագրի տերը: Պետք է նաև միջազգային հանրության հետ աշխատել: Այնքան ձգձգեցին Նախիջևանի հարցի մասին մտածելը, որ նրանք ռազմաբազա են ուզում կառուցել: Բայց դա շատ բարդ է լինելու: Ես ոչ թե Մոսկվայի տեսանկյունից եմ ասում, այլ դա Թուրքիայի համար ձեռնտու չէ: Մոսկվայի դաշնագրի երկու երաշխավոր պետություն կա Հայաստանի վզին փաթաթված` առանց մեր մասնակցության` Ռուսաստան և Թուրքիա: Առանց իրար հետ համաձայնության դա հնարավոր չէ: Նախիջևանը պրոտեկտորատ է, հանձնված է Ադրբեջանի խնամակալությանը և ոչ Ադրբեջանի մաս: Հիմա թող ՀՀ արտաքին գործերի նախարարը վազի Մոսկվա և միջազգային բոլոր դատարաններ և այդ հարցը բարձրացնի` Նախիջևանը Ադրբեջանի մա՞ս է, թե` ոչ, նա կարո՞ղ է դա տրամադրել, թե` ոչ. Ադրբեջանը դա չի կարող անել, եթե, իհարկե, հայկական կողմից աշխատանք լինի: Բայց հիմա թոռներին իշխանության են մղում, ժամանակ չունեն»,- մեզ հետ զրույցում նշեց Շիրինյանը:
Իսկ հարցին, եթե, այնուամենայնիվ, դա լինի, ինչպիսի՞ն կլինի Ռուստաստանի արձագանքը, վերջինս ընդգծեց, որ արձագանքը մեր կողմից պետք է լինի: Շիրինյանն առաջարկում է «Իսկանդերներով» խփել:
«Եթե փորձեն կառուցել, «Իսկանդերներով» պետք է խփել այդ ռազմաբազային և առհասարակ Նախիջևանը պետք է վերացնել: Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ է լինելու, առանց այդ էլ ամեն ինչին ներկա են: Դա մեզ համար մահվան նման մի բան է, մահը Երևանին է մոտենում: Պետք է հօդս ցնդեցնել ամբողջ Նախիջևանը: Թուրքիան ոչ մի պարագայում իրավունք չունի այնտեղ ներկա լինել»,- շեշտեց քաղաքագետը:
Նրա խոսքով` ռազմաբազան կառուցելու դեպքում ամբողջ սպառնալիքը լինելու է Երևանի վրա, որովհետև ռազմաբազան Թուրքիա-Հայաստան սահմանային գոտին արդեն անցած է լինում. «Բացի այդ, պարզ չի՞, որ նրանք լավագույն տեխնիկան են տեղադրելու ու եղած ամբողջ ռազմական տեխնիկան Ադրբեջանը տեղափոխելու է արցախյան ճակատ: Անհայտ ձևերով մեր իրավիճակը բազմակի անգամ ծանրանում է: Թուրքիան ուղղակի սպառնալիք է ստեղծում Երևանի վրա: Ռուս-հայկական համագործակցության պայմաններում` Գյումրու ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրով, Ռուսաստանը չի կարող ուղղակի միջամտել, դա Ռուսաստանի հետ կբախվի, այս պարագայում Ռուսաստանը շրջանցում է: Ու այստեղ հարց է առաջանում` մեր բազան ինչի՞ համար ենք տրամադրել ռուսներին»:
Հարցին` հնարավո՞ր է Կարսի և Մոսկվայի պայմանագիրը դեմոսանկցիայի ենթարկվի, մեր զրուցակիցն ընդգծեց, որ մենք այդ պայմանագրի մասնակից չենք, իրականը Մոսկվայի պայմանագիրն է, Կարսի պայմանագիրը մեր վզին փաթաթած է: «Պատերազմը ամենավատ ելքը չի: Ես, իհարկե, չեմ ուզում, որ պատերազմ լինի, բայց, եթե վիճակը դա լինի, կլինի: Նախիջևանի խնամակալության հարցը միջազգային այնպիսի խարխուլ դիրքերի վրա է, որ թող Արտգործնախարարությունն իր ամբողջ կազմով դրանով զբաղվի: Հազիվ զբաղված են կառավարության «մուտիլովկաներով»: Պետք է փոխեն ԱԳ նախարարին, եթե այդ մարդը մեզ համար հասկանալի չէ, մեզ պե՞տք է` ուրիշի համար հասկանալի լինի: Թող դնեն բանիմաց մի արտգործնախարարի: Ռազմաբազան անթույլատրելի է Նախիջևանում, թող հայտարարություն անեն: Նրանք, երևի, նման լուրեր են տարածում, որ տեսնեն` այստեղ հոդաբաշխ հայտարարություններ անելո՞ւ են, թե սպասելու են` հյուսիս-հարավ ով ինչ կասի, նոր «ջոկեն»»,- ասաց Շիրինյանը:
Վերջինս առաջարկում է նաև դիմել ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և հարց բարձրացնել` դուք համաձա՞յն եք, որ վտանգավոր հակամարտության գոտում թուրքական ներկայություն լինի:
«Արդեն պետք է դիմած լինեին, որ այդպիսի լուրեր կան ու ասեին` դուք համաձա՞յն եք: Չեն նիհարի էլի, որ մի երկու օր աշխատեն»,- եզրափակեց նա:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
- 14:10Ավինյանի սկանդալային հայտարարությունը. Փաստորեն իշխանությունը քաղաքական որոշում ունի՝ անցկացնել Երևանի արտահերթ ընտրություններ, այնպես, որ որևէ մեկը պատրաստ չլինի դրան
- 15:10Արդյոք դիտարկվո՞ւմ է ահաբեկչության կամ որևէ դիտավորության վարկածը»․ Փաշինյանը՝ Քյարամյանին
- 15:10Համարում ենք ուղղակի սադրանք. ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին` «Սուրմալու»-ում պայթյունի համատեքստում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ
- 14:1044-օրյա աղետալի պատերազմի հետևանքների համատեքստում մեր թշնամիների հակահայ գործելաոճը տեղափոխվել է այլ՝ հիբրիդային պատերազմի հարթություն
- 14:10Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվող բնակչության 25-30 տոկոսն է ցանկություն հայտնել վերաբնակվել Արցախում. Շատերն ուզում են տեղափոխվել Հայաստան
- 15:10Արցախն առհասարակ վերանալու է, եթե հանկարծ հայտնվեց Ադրբեջանի կազմում, սա շատ պարզ ճշմարտություն է. Դավիթ Բաբայան
- 13:10Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել, բայց մեր վերահսկողության տակ գտնվող հատվածից որևէ միլիմետր չի զիջվել
- 14:10Թուրք պատգամավորը հույս է հայտնել, որ կբացվեն նաև Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքները
- 13:101 կմ ավելի են տալիս, որպեսզի Աղավնոն մնա Ադրբեջանին. քարտեզագետ
- 15:10Իրանը կհակազդի Կովկասյան տարածաշրջանում իր սահմանները փոփոխելու ցանկացած փորձ. Իրանի նախագահը՝ Փաշինյանին
19.08.2022 | 14:10
19.08.2022 | 13:10
19.08.2022 | 12:10
19.08.2022 | 11:10
18.08.2022 | 15:10
18.08.2022 | 14:10
18.08.2022 | 13:10
18.08.2022 | 12:10
18.08.2022 | 11:10
17.08.2022 | 15:10
17.08.2022 | 14:10
17.08.2022 | 13:10
17.08.2022 | 11:10
16.08.2022 | 15:10
16.08.2022 | 14:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 11:10
15.08.2022 | 15:10
15.08.2022 | 14:10
15.08.2022 | 13:10
15.08.2022 | 12:10
15.08.2022 | 11:00
13.08.2022 | 14:10
13.08.2022 | 13:10
13.08.2022 | 12:10
13.08.2022 | 11:10
12.08.2022 | 15:10
12.08.2022 | 14:10
12.08.2022 | 13:10
12.08.2022 | 12:10
12.08.2022 | 11:10
11.08.2022 | 15:10
11.08.2022 | 14:10
11.08.2022 | 13:10
11.08.2022 | 12:10
11.08.2022 | 11:10
10.08.2022 | 15:10
10.08.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.