«Գյումրիից քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի կարծում, որ ռուս զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության պատճառով կարող է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների և գյումրեցիների հարաբերությունները լարվել: Հիշեցնենք, որ Դ. Յալպաևը սպանվել է ապրիլի 22-ին Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ: Սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել, ապա երեք օր անց կալանավորվել է 21-ամյա Արման Ջանջուղազյանը, որն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն): Այս սպանությանը վերաբերող մի քանի հարցերի մասին զրուցեցինք քաղաքագետի հետ:
– Պարոն Համբարյան, այս դեպքի առիթով Գյումրիում ի՞նչ զարգացումներ կան:
– Բարդ իրավիճակ է, Գյումրիում իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում: Իսկ հիմա պարզ է դառնում, և բավականին հավաստի են տեղեկությունները, որ երիտասարդը ռուս զինվորականի սպանելու համար Ստեփանավանից հատուկ Գյումրի էր ժամանել: Ես որքան տեղյակ եմ, և որքան նույն իրավապահ մարմիններն են ասում, նա մահմեդականություն ընդունած հայ է, որը երկար տարիներ Հայաստանում չի ապրել, հետո եկել է այստեղ և ապրում էր պապի հետ: Նա այդ օրը Գյումրի էր եկել մեկ նպատակով՝ հավանաբար ռուս զինվորականի սպանելու նպատակով: Սա շատ մտահոգիչ դեպք է, որովհետև որքան էլ նա երիտասարդ ու հոգեկան հիվանդ լինի, իմ կարծիքով նրան ուղղորդել են:
– Ովքե՞ր կամ ի՞նչ շրջանակներ են ուղղորդել նրան:
– Շրջանակները տարբեր կարող են լինել: Ադրբեջանական կամ թուրքական գաղտնի ծառայությունները բավական ակտիվ են աշխատում մեր տարածաշրջանում: Եվ նրանց գլխավոր նպատակն է սրել հայ-ռուսական հարաբերությունները: Այլ ուժեր նույնպես կան, որոնց ձեռնտու չեն հայ-ռուսական լավ հարաբերությունները: Բայց իմ կարծիքով ռուսները դա շատ լավ հասկանում են, որ կան ուժեր, որոնք ամեն ինչի ընդունակ են սրելու հայ-ռուսական հարաբերությունները, և ընդհանրապես, իրավիճակը Հայաստանում, դրա համար էլ իրենց զուսպ պահեցին: Իսկ այդ տղայի կողմից Գյումրին պատահական չէ ընտրված: Չէ որ Գյումրիում է գտնվում է 102-րդ ռազմաբազան և նրա անձնակազմը, որը 5000-ից ավելին է:
– Նաև տեղեկություններ հրապարակվեցին, թե Ա. Ջանջուղազյանն իսլամիստների հետ է կապ ունեցել:
– Այո, այդ վարկածն էլ կա: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն նրա մոտ Ղուրան է եղել, և մարմնի վրա Ղուրանից դաջվածքներ են եղել: Նա չի էլ թաքցրել, որ մահմեդական է: Այո, կա վարկած, որ իսլամիստներից է ուղղորդված: Եվ ուղղորդված է, քանի որ նա չէր կարող շատ միամիտ հայտնվել այդտեղ: Նա բավականին լավ տեղեկացված է եղել, որ ռուսական զինվորականները հիմնականում որ թաղամասում են, որտեղ են ավելի շատ մուտք ու ելք անում: Եվ պատահական չէ, որ նա հայտնվել է Բուլվարային կոչվող թաղամասում և այն խանութի մոտ, որտեղից էլ ռուս զինվորականերն առևտուր են անում: Ինչու նա չհայտնվեց քաղաքի կենտրոնում կամ Արցախ թաղամասում: Չհայտնվեց, որովհետև այդ թաղամասերում ռուս զինվորականները չեն լինում: Այստեղից էլ հետևություն, որ նա բավականին լավ ուսումնասիրել է ռուս զինվորականների կուտակման վայրերը: Այնպես որ կարող էր իսլամիստներից ուղղորդված լինել, որոնք ջիհադ են հայտարարել Ռուսաստանի նկատմամբ: ՀՀ-ն ևս նրանց համար թշնամական երկիր է համարվում:
– Իսկ ռուս զինծառայողների կամ Գյումրիի ռուսական համայնքի կողմից դժգոհություն, լարվածություն չկա՞ այդ սպանության պատճառով:
– Ռուսական ռազմաբազան «շատ մեծ» օրգանիզմ է և ամեն ինչ պատահում է: Ռուսական ռազմաբազայի զինծառայողները տարիներ շարունակ տարբեր հանցանքներ են գործել ՀՀ տարածքում՝ մարդկանց են մահացու վրաերթի ենթարկել, նույն այդ «Արգո» խանութի դիմաց քանի դեպք է եղել: Վահրամաբերդ գյուղում ռուս զինվորականների անփութության պատճառով երկու անչափահաս երեխա մահացավ: Չեմ մոռանում, որ հարբած ռուս զինվորականները կրակոցներ բացեցին քաղաքի կենտրոնում, որի հետևանքով մեկ մարդ զոհվեց, յոթ հոգի էլ ծանր վիրավորվեցին: Այնուամենայնիվ, Գյումրիի բնակչությունը լարվածություն չի դրսևորել ռուս զինվորականության նկատմամբ: Նույն Պերմյակովի դեպքը: Եվ այսքանից հետո ռուս զինվորականները բարոյական իրավունք ունե՞ն այս դեպքի պատճառով լարվել քաղաքի բնակչության հետ: Դժբախտություն է տեղի ունեցել, և ինչպես իրենք, այդպես էլ մենք արդարադատություն ենք պահանջում: Պետք չէ քաղաքականացնել դա:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- 15:10ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն
- 12:10Սրբապղծություն Կոտայքում․ զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 1,5 մլն դրամ
- 11:10Սեյրան Օհանյանը խեղաթյուրել է փաստերը, նրա գրառման բովանդակությունը տարակուսանքի տեղիք է տալիս․Դատախազություն
- 15:10Պատերազմի ժամանակ Արցախից Երեւան է բերել սպառազինություն, այդ թվում 43 «Կալաշնիկով» ինքնաձիգ. ԱԱԾ բացահայտումը
- 15:10ԲԴԽ-ում աշխատանքի անցնելու համար պետք է մեծամասնության կողմից առաջադրվեի
- 13:10ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ՏԿԵՆ-ն գաղտնի են պահում, թե քանի բնակավայրում է կատարվելու սահմանազատումը. չեն հերքել եւս 4 մարզում սահմանազատման հնարավորությունը
- 14:10Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն
- 13:10ՀՀ և Ադրբեջանի քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը դե ֆակտո չի գործում. ԱԳՆ
- 11:10Համոզվեք, որ դրամահավաքը զինծառայողի բուժման նպատակով չէ. Այրվածքաբանության կենտրոնի կոչը
- 14:28Զոհված զինծառայողների հարազատներին չեն տալիս մահվան վկայականներ
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
08.01.2021 | 15:10
08.01.2021 | 13:10
08.01.2021 | 12:31
08.01.2021 | 12:10
08.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.