«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Անցած ապրիլի 24-ի հետ կապված` ես Հայաստանում նկատում եմ դրական փոփոխություններ: Թե պաշտոնական քարոզչության մեջ, թե Եղեռնի հուշարձանի մոտ խոսող մեր քաղաքացիների մեջ եւ թե ընդհանրապես հասարակության մեջ էապես պակասել են լալկան, խղճահարություն առաջացնող հնչերանգները: Քչացել են հեռուստատեսությամբ ցուցադրվող գանգերը, դիակները, վայրագությունների նկարագրությունները: Օրվա «պաշտոնական» եզրափակումը՝ Համահայկական նվագախմբի համերգով, եւ այդ համերգի ավարտը Տիգրան Մանսուրյանի «Հաղթանակի պոեմով», ինձ թվում է, նույնպես շատ տրամաբանական էր:
Պահանջատեր լինելը շատ լավ է: Եթե դու իսկապես պահանջատեր ես, ոչ թե «խնդրանքատեր» կամ «աղաչանքատեր»: Որովհետեւ՝ եթե դու խնդրողի դերում ես, ապա անպայման պետք է հանդես գաս նաեւ խեղճի, ծեծվածի դերում, որին անցյալում ամեն ինչից զրկել են, եւ հիմա, որպես բացառություն, դու արդարություն ես պաղատում, որ քեզ քո կորցրածի մի փոքրիկ կռճոնը տան: 1965 թվականին մարդիկ դուրս էին եկել փողոց եւ վանկարկում էին՝ «հո-ղեր»: Ո՞վ պետք է մեզ տար մեր հողերը: Բնականաբար, Մոսկվան: Ենթադրենք, «տվեց». վերցրեց Թուրքիայից Արեւմտյան Հայաստանը եւ «տվեց» մեզ: Ո՞ւմը կլինեն այդ հողերը: Բնականաբար, Մոսկվայինը, ոչ՝ մերը: Ո՞րն է ապա ներկայիս վիճակի հետ տարբերությունը:
1988 թվականին սկզբնական շրջանում ումի՞ց էինք ուզում Արցախը: Բնականաբար, «Լենին-պարտիա-Գորբաչովից»: Դարձյալ ենթադրենք՝ Գորբաչովը դուրս բերեց Արցախը Խորհրդային Ադրբեջանի կազմից եւ միացրեց Խորհրդային Հայաստանին: Բայց այդ հողը նույնպես մերը չէր լինի… Եվ ահա մի պահ մեր գլխում ինչ-որ բան «չխկաց». ախր, մեզ ոչ ոք ոչինչ չի տա, եթե մենք ինքներս չվերցնենք: Եվ դա վերաբերում է ոչ միայն հողերին:
Հայաստանում մենք դա սկսել ենք հասկանալ, եւ այս տարվա ապրիլի 24-ը, կրկնեմ, դրա ապացույցն է: Հավանաբար, պիտի դրանում համոզենք նաեւ Սփյուռքում ապրող մեր եղբայրներին: Մենք չենք կարող ասել նրանց՝ մի՛ պայքարեք Ցեղասպանության ճանաչման, դրա հետեւանքների վերացման համար, որովհետեւ այդ մարդկանց պապերն օտար ափերում են հայտնվել հենց Ցեղասպանության պատճառով: Բայց, հարազատներս, այս կամ այն քաղաքի, նահանգի կամ նույնիսկ երկրի կողմից Ցեղասպանության ճանաչումն իր նշանակությամբ պակաս կարեւոր է, քան որեւէ ազդեցիկ անձի (էլ չեմ ասում՝ քաղաքի, նահանգի եւ այլն) կողմից Արցախին քաղաքական աջակցություն ցույց տալը: Դրա համար գուցե արժե այն հսկայական քաղաքական, կազմակերպչական եւ նյութական ներուժը, որն օգտագործվում է հույզերի եւ «բարոյական հաղթանակների» վրա, գոնե կիսով չափ ուղղվի իրականում գոյություն ունեցող Արցախի անվտանգությանն ու ճանաչմանը՝ այդ բառի ամենալայն իմաստով: Ավելի կարեւոր Հայ Դատ այսօր գոյություն չունի»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.