«Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն ընդունել է ռուսաստանցի հայտնի լրագրող,”Մենամարտ” թոք-շոուի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին… Այս հանդիպմանը չէի էլ անդրադառնա, եթե չլիներ մեկ բայցը…

Վլադիմիր Սոլովյովը բավական վաղուց Բաքվի բռնապետի կողմից հայտարարվել է Ադրբեջանի անենավտանգավոր թշնամիներից մեկը… Սոլովյովը, ով ռուսաստանյան հեռուստատեսային շուկայում համարվում է ամենաազդեցիկ լրագրողներից մեկը, միշտ աչքի է նկել իր հայամետ կողմնորոշումով և հայտարարություններով…

Սոլովյովը երբեք չի թաքցրել իր կարծիքը նաև Արցախի հարցում և իր կողմից ճանաչել է Արցախի անկախությունը՝ այն բարձրաձայնելով իր հաղորդումների ժամանակ… Այդ հանգամանքը միշտ նյարդայնացրել է Բաքվին… Իլհամ Ալիևն էլ Սոլովյովի հայամետությանն ազերիական ԶԼՄ-ների միջոցով պատասխանում էր փողոցային վիրավորանքներով և լուտանքներով…

Վերջին շրջանում Ադրբեջանում բավական մեծ դժգոհություն էր բարձրացել ռուսաստանյան հեռուստաընկերություններում տարբեր մակարդակներում մեծ քանակությամբ հայ մասնակիցների առկայությունից… Իր դժգոհությունն այդ առթիվ հայտնել էր նույնիսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն…

Որքան կռահելի է, ադրբեջանական կողմը ռուսաստանյան մեդիադաշտը զոնդաժի ենթարկելուց հետո հիմա էլ փորձում է կիրառել նավթախավիարային դիվանագիտությունը… Այսինքն ԳՆԵԼ իրեն թշնամի լրագրողներին… Առաջին “զոհերից” մեկին էլ պատահաբար չեն ընտրել… Դա հայամետ հայացքներով հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովն է…

Ապշերոնյան սուլթանի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ այդ հանդիպումը ներկայացնելիս ասվում է, որ Ադրբեջանի նախագահը Սոլովյովին տեղեկացրել է իր դիրքորոշումն Արցախյան հակամարտության վերաբերյալ… Սոլովյովն էլ ասել է, որ առաջին ագամ է Բաքվում և նրան հետաքրքիր է ծանոթանալ այն գործընթացնրով որոնք տեղի են ունենում Ադրբեջանում…

Բաքուն իզուր ժամանակը չի կորցնում և փորձում է տարբեր մեթոդներով չեզոքացնել Ադրբեջանին սպառնացող վտանգները տարբեր բնագավառներում… Սոլովյովի պարագայում՝ դա ամեաազդեցիկներից մեկն է՝ լրատվական դաշտն է…

Ժամանակին,նույն նավթախավիարային դիվանագիտության շնորհիվ Բաքուն իրենով արեց ՌԴ քաղաքական դաշտի ամենահայամետ գործչին՝ Վլադիմիր Ժիրինովսկում (սա նույնիսկ Մոսկվայում կայացած մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ ստացավ “Հայաստանի բարեկամ” կոչումը), ով Բաքու այցելելուց հետո դարձավ Իլհամի գլխաով PR-շչիկը Մոսկվայում՝ վերածվելով հայերի թշնամու… Հուսով եմ,որ Սոլովյովի գնման գործընթացը կձախողվի… Նա միշտ աչքի է ընկել իր սկզբունքայնությամբ… Բայց…»:

Գագիկ Համբարյան