Երևանի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում թերևս թեժ պայքար է սպասվում:
Ընտրատարածքների ռեյտինգային թվով 8 թեկնածուներից առավել հայտնի են Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Սամվել Ալեքսանյան – ԱԺ պատգամավոր, գործարար,Կորյուն Նահապետյան — ԱԺ պատգամավոր, Արայիկ Հովհաննիսյան – ԱԺ պատգամավոր և Նիկոլայ Դալլաքյան — Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն:
Այստեղ պայքարը բավականին կոշտ է. Արայիկ Հովհաննիսյանը, որին շատերը չեն ճանաչում, ներկայացնում է Շենգավիթը։ Նա այդ թաղամասի բնակիչ է, և փորձում է իր շրջապատի միջոցով հասնել առավելագույն ճանաչվածության:
Ս. Ալեքսանյանը, որի կարծիքով՝ ինքը Մալաթիայում խնդիր չունի, փորձում է իրենով անել նաև Շենգավիթի բնակչությանը, միջոցների առջև խտրություն չդնելով:
«Ելք »դաշինքում թիվ 3 ընտրատարածքում կա 8 թեկնածու,սակայն առանցքային դեմքեր չեն ներկայացված.
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում ևս առաջադրված է 8 թեկնածու, որոնցից 5-ը «համախմբումից» է, մեկը «Ժառանգությունից», և երկուսն՝ անկուսակցական։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թիվ 3- ում ներկայացրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Հարություն Ղարագյոզյանին (կարամելի Հարութ) , ԲՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի նախագահ Հակոբ Նազարյանին և Ղարաբաղյան պատերազմի վետերանների միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի նախագահ Արսեն Ֆիդանյանին:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունում 6 թեկնածուներից ամենաճանաչվածը անկուսակցական, «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյան է:
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ներկայացրել է ՀԱԿ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին , Մատենադարանի նախկին փոխտնօրեն, ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական Արշակ Բանուչյանին և ևս ՀԱԿ-ի 6 անդամ : ՀԺԿ ից անհատ ձեռներեց Վարդան Հակոբյանին և փաստաբան Էմմա Դավթյանին:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ևս հայտնիներ ունի. ներկայացված 8 թեկնածուների մեջ են Հեղինե Բիշարյանը – ԱԺ նախկին պատգամավոր, ՀՎԿ, և Լևոն Դոխոլյանը – ԱԺ նախկին պատգամավոր։
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը ևս թիվ 3 -ում ունի 8 թեկնածու:
Հայաստանի կոմունիստները առաջարդել են 14 անձի թեկնածություն:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.