Մեծ պահք, օր երեսուներորդ
Տերը նորից շարունակեց խոսել Աքազի հետ՝ ասելով. «Խորխորատում լինի թե բարձունքում՝ քեզ համար նշա՛ն խնդրիր քո Տեր Աստծուց»: Իսկ Աքազը պատասխանեց. «Չեմ խնդրի և Տիրոջը չեմ փորձի»: Եվ նա ասաց. «Արդ, լսեցե՛ք դուք, որ Դավթի տնից եք. ձեզ թեթև՞ բան է թվում մարդկանց նեղություն պատճառելը, ինչո՞ւ եք ուզում Տիրոջը ևս նեղացնել: Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու: Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել: Նա յուղ ու մեղր պիտի ուտի. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին: Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը և ընտրի բարին, և այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքվի երկու թագավորների պատճառով: Աստված քեզ վրա, քո ժողովրդի և քո հոր տան վրա այնպիսի օրեր պիտի բերի, որ չեն եկել այն ժամանակից ի վեր, երբ Եփրեմն անջատվեց Հրեաստանից. — պիտի բերի Ասորեստանի արքային: Այդ օրը Տերը պիտի շարժի ճանճերին, որոնք Եգիպտոսի գետի մյուս կողմն են գտնվում, և գոռեխներին, որոնք Ասորեստանի երկրում են: Բոլորը պիտի գան ու նստեն քո երկրի ձորերում, ժայռերի ծերպերում ու քարայրներում, բոլոր փապարներում ու ամեն ծառի վրա: Այդ օրը Տերը մեծ և արյունով հարբած սրով՝ գետի այն կողմում եղած Ասորեստանի թագավորի ձեռքով պիտի սափրի նրանց գլուխն ու ոտքի մազերը, խուզի նրանց մորուքները: Եվ այդ օրն այնպես պիտի լինի, որ ամէն մարդ, մի երինջ եւ երկու ոչխար պահելով, 22 կաթի առատութիւնից իւղ պիտի ուտի. իւղ ու մեղր պիտի ուտի ամէն ոք, ով կենդանի կը մնայ այդ երկրում: 23 Այդ օրն այնպէս պիտի լինի, որ ամեն տեղ, ուր հազար որթատունկ էր աճում՝ հազար սիկղ արծաթի արժեքով, խոպան պիտի դառնա և փշով լցվի: Նետաձիգներ և աղեղնավորներ պիտի մտնեն այնտեղ: Ողջ երկիրը խոպան պիտի դառնա ու փուշ բերի, և ամեն սարալանջ, ուր արորն էր վարում, այլևս ակոս չի ունենալու: Երկյուղը չի հասնելու այնտեղ, որովհետև այդ խոպան ու փշոտ վայրերը պիտի դառնան գառան արոտավայր և եզան ոտքի կոխան պիտի լինեն»:
Տերն ինձ ասաց. «Ահա քեզ մի նոր մեծադիր մատյան. նրա մեջ ճարտար մարդու գրչով գրի՛ր՝ արագորեն ավարառությա՛ն ենթարկել, շուտափույթ կողոպո՛ւտ կուտակել, քանզի ժամը հասել է: Ինձ համար վկաներ կկարգես հավատարիմ մարդկանց՝ Ուրիա քահանային և Բարաքիայի որդի Զաքարիային»: Եվ ես մերձեցա իմ մարգարեուհի կնոջը. նա հղիացավ ու մի որդի ծնեց: Տերն ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր “Արագ-արագ կողոպտի՛ր և շուտ-շուտ ավար ա՛ռ”, քանզի մինչ մանուկը կսովորի հայր կամ մայր ասել, Դամասկոսի հարստությունը և Սամարիայի ավարը կբերվեն Ասորեստանի թագավորի առաջ»: Ապա Տերը նորից խոսեց ինձ հետ և ասաց. «Քանի որ այդ ժողովուրդը արհամարհեց Սելովայի հանդարտահոս ջուրը և ուզեց իր համար թագավոր ընտրել Ռասիմին և Ռոմելայի որդուն, դրա համար էլ Տերը ձեզ վրա պիտի թափի հորդ ու հզոր գետի ջուրը՝ Ասորեստանի արքային ու նրա զորությունը: Նա պիտի գա հասնի ձեր բոլոր ձորերը և շարժվի ձեր պարիսպների վրայով. այն մարդուն, որ ի վիճակի կլինի բարձրացնել իր գլուխը, և այն զորավորին, որ ունակ կլինի որևէ բան անելու, պիտի վերացնի Հրեաստանի երկրից. նրա բանակը պիտի լցվի ձեր լայնարձակ երկիրը»: Գիտցե՛ք, հեթանոսնե՛ր, Աստված մեզ հետ է, պիտի պարտվեք. լուրը հասցրեք աշխարհի չորս կողմե՛րը. դուք, որ հզորացել եք, պիտի պարտվէք: Թեև դուք դարձյալ ուժեղանալու եք, բայց էլի պարտության եք մատնվելու: Ինչ խորհուրդ էլ անեք՝ Տերը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինեք՝ չի հաստատվելու, քանզի Տեր Աստված մեզ հետ է:
(Եսայու մարգարեություն 7:10-8:10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
19.08.2022 | 14:10
19.08.2022 | 13:10
19.08.2022 | 12:10
19.08.2022 | 11:10
18.08.2022 | 15:10
18.08.2022 | 14:10
18.08.2022 | 13:10
18.08.2022 | 12:10
18.08.2022 | 11:10
17.08.2022 | 15:10
17.08.2022 | 14:10
17.08.2022 | 13:10
17.08.2022 | 11:10
16.08.2022 | 15:10
16.08.2022 | 14:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 11:10
15.08.2022 | 15:10
15.08.2022 | 14:10
15.08.2022 | 13:10
15.08.2022 | 12:10
15.08.2022 | 11:00
13.08.2022 | 14:10
13.08.2022 | 13:10
13.08.2022 | 12:10
13.08.2022 | 11:10
12.08.2022 | 15:10
12.08.2022 | 14:10
12.08.2022 | 13:10
12.08.2022 | 12:10
12.08.2022 | 11:10
11.08.2022 | 15:10
11.08.2022 | 14:10
11.08.2022 | 13:10
11.08.2022 | 12:10
11.08.2022 | 11:10
10.08.2022 | 15:10
10.08.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.