Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ մամուլում շրջանառվող տեղեկությունները ճշգրիտ չեն, հարկ եմ համարում տեղեկացնել, որ երեկ Երեւանի կենտրոնում տեղի է ունեցել հետեւյալը. Բակերից մեկում, որտեղ գտնվում էր Հակոբ Բեգլարյանի շտաբը, մեզ մոտեցավ մի երիտասարդ եւ ՀՀԿ կոնֆետներ հյուրասիրեց:

Մեր թիմը եւ ես անձամբ, քաղաքավարությունից ելնելով, ընդունեցինք հյուրասիրությունը: Ապա՝ տեսա, որ Բեգլարյանի շտաբի ներկայացուցիչներից մեկը պատռում է մեր բուկլետները, մոտեցա եւ այս կապակցությամբ պարզաբանում պահանջեցի:

Պարզաբանումներ չստանալով՝ Հակոբ Բեգլարյանի նկարի ուղղությամբ շպրտեցի ՀՀԿ-ական կոնֆետները եւ հանդես եկա հակահհկական, հակասերժսարգսյանական եւ հակաբեգլարյանական կոչերով: Եւ ժողովրդին կոչ արեցի չտրվել հանրապետական, բեգլարյանական կեղեքիչ կլանի շանտաժներին.

«Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, Ելք կա՛»: Ժողովուրդը պատուհաններից ողջունում էր մեզ»: