Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն արդեն երկար ժամանակ ինչ-որ բան է ուզում հասկացնել Հայաստանի հանրությանը, բայց, թե կոնկրետ ինչ, առայժմ հայտնի չէ: Այս օրերին դեսպանն այցելում է ընտրություններում առաջադրված կուսակցությունների եւ դաշինքների գրասենյակներ, բայց այստեղ չէ խնդիրը:
Ընտրությունների համատեքստում նրա խոսքը հստակ է`պետք է լինեն ազատ, արդար, եւ թափանցիկ ընտրություններ, քաղաքացիները պետք է վստահություն ունենան արդյունքների նկատմամբ, ընտրողները չպետք է վախենան, որ իրենց քվեարկությունը հայտնի կդառնա, ընտրողներին կաշառել չի կարելի եւ այսպես շարունակ:
Ամեն ինչ պարզ է, հասկանալի: ԱՄՆ դեսպանի նկարագրած ընտրությունը իհարկե չի հաջողվի կազմակերպել, սակայն նախորդ ընտրություններից «մեկ քայլ առաջ» անպայման կգրանցվի, ինչը կողջունեն թե՛ Ռիչարդ Միլսը եւ թե՛ միջազգային դիտորդները:
Ավելի երկարաժամկետ կտրվածքով ԱՄՆ կառավարությունը Հայաստանում ընտրությունից էլ կարեւոր առաջնահերթություն ունի. կոռուպցիան: Ահա այստեղ է, որ դեսպանն ինչ-որ բան է ուզում ասել, բայց կամ ինքը լավ չի ասում, կամ՝ մենք լավ չենք հասկանում:
Դեսպանը հաճախ է խոսում կոռուպցիայի թեմայով, նաեւ շուտ-շուտ հանդիպում է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Ինչպես հայտնի է, նա սուր քննադատության արժանացրեց նախորդ վարչապետի ձեւավորված հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքները, ասաց` քանի որ տեմպն ու արդյունքներն իրենց չեն գոհացրել, ԱՄՆ կառավարության խոստացած ֆինանսավորումը չի տրամադրվել:
Ներկայում Կարեն Կարապետյանը ձեռնամուխ է եղել խորհրդի վերակազմավորմանը, զուգահեռաբար նոր ծրագրեր են կազմում, նոր նպատակներով եւ թիրախներով: Ռիչարդ Միլսն ակտիվորեն ներգրավված է աշխատանքներին, եւ ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ է տալիս, որոնց միջոցով, ըստ էության, հանրությանը ինֆորմացնում է, թե ինչ է կատարվում:
Վերջին հարցազրույցում մասնավորապես նա ասել էր. «Կոռուպցիայի դեմ պայքարը դժվար է, այն դյուրին գործ չէ: Երբեմն այն ենթադրում է, որ որոշումներ, քայլեր լինեն ամենաազդեցիկ մարդկանց դեմ, ինչը ենթադրում է կտրուկ գործողություններ»: Բացի այդ նա ասել էր, որ կառավարությունում կան կարեւոր գործիչներ, ովքեր լծված են կոռուպցիայի դեմ պայքարի գործին, եւ վարչապետի կողմից կա այս երեւույթի դեմ պայքարելու քաղաքական կամք:
Հարցին՝ ո՞ր պարագայում ֆինանսավորումը կլինի, դեսպանը պատասխանել էր. «Եթե մենք կարողանանք որոշ ծրագրերի վերաբերյալ վարչապետի հետ համաձայնության գալ, պատրաստ կլինենք հակակոռուպցիոն խորհրդի ծրագրերին ֆինանսական կամ տեխնիկական աջակցություն ցուցաբերել: Այժմ այդ հարցերի շուրջ ենք խոսում»:
Վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Կարեն Կարապետյանը դժգոհում է, որ որոշ անձանց դեպքում իր ձեռքերը կապված են եւ ինքը չի կարող պայքարել նրանց դեմ: Այդ մարդկանց շրջանակը բոլորին է հայտնի` Սամվել Ալեքսանյան, Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Միհրան Պողոսյան, Գագիկ Խաչատրյան եւ Սերժ Սարգսյանի անձնական հովանավորությունը վայելող այլ նախկին եւ ներկա պաշտոնյաներ:
Երբ Ռիչարդ Միլսն ասում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է որոշումներ եւ կտրուկ գործողություններ ամենաազդեցիկ մարդկանց դեմ, նկատի ունի այս մարդկանց: Երբ նա ասում է, որ կառավարությունում կան կարեւոր գործիչներ, որ լծված են կոռուպցիայի դեմ պայքարի գործին, նկատի ունի վարչապետին: Իսկ երբ ասում է, որ պատրաստ կլինեն ֆինանսավորել հակակոռուպցիոն նոր խորհուրդը, եթե հնարավոր լինի վարչապետի հետ որոշ ծրագրերի շուրջ համաձայնության գալ, նկատի ունի այնպիսի ծրագրերը, որոնց թիրախում այս մարդիկ են:
Ռիչարդ Միլսի հետեւյալ միտքը, սակայն, որեւէ կերպ չենք կարողանում հասկանալ: «Կոռուպցիան կարող է ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնալիք լինել, երբ արտաքին ուժերը կարող են ազդեցություն ունենալ որոշակի օղակներում, ոլորտներում: Մենք չենք ցանկանում, որ նման իրավիճակ լինի Հայաստանում: Մենք ուզում ենք, որ լինի ինքնիշխան Հայաստան, որը կարողանում է ինքն իր որոշումներն ընդունել»:
Ի՞նչ է ուզում ասել դեսպանը: Հայաստանում այդ ո՞ր օղակների վրա են արտաքին ուժերը կոռուպցիայի միջոցով ազդեցություն պահպանում եւ որոշումներ պարտադրում: Այդ ի՞նչ որոշում է ընդունել Հայաստանը, որը կասկածի տակ է դնում նրա ինքնիշխանությունը: Եւ ի՞նչ կապ ունեն կոռուպցիայում ներքաշված ամենաազդեցիկ մարդիկ այս որոշումների հետ:
Հայաստանի ինքնիշխանության վրա աչք ունի Ռուսաստանը եւ դեսպանը թերեւս ակնարկում է, որ ՀՀ քաղաքական վերնախավի կոռումպացվածությունը գործիք է ՌԴ ձեռքին մեր երկրում կարեւոր որոշումների վրա ազդելու համար:
Իհարկե, միանգամայն հասկանալի է, որ ԱՄՆ կառավարությունը կցանկանա քանդել այն համակարգը, որի միջոցով Ռուսաստանն ազդում է Հայաստանի որոշումների վրա: Բայց որ կփորձի դա անել Ռուսաստանի մարդու միջոցով, անսպասելի էր. Կարեն Կարապետյանը համարվում է ՌԴ-ի մարդը եւ Հայաստան է ուղարկվել Մոսկվայի է՛լ ավելի մեծ ազդեցությունն ապահովելու համար:
Հետաքրքիր է, վարչապետն ու դեսպանն ավարտե՞լ են հակակոռուպցիոն ծրագրերի աշխատանքը, եւ արդյո՞ք ամենաազդեցիկ մարդիկ հարվածի տակ են, թե՞ ոչ: Լավատեսության հիմքեր, սակայն, չկան: Հաշվի առնելով, որ նրանք կրկնակի ապահովագրված են, քանի որ մի կողմից նրանց հովանավորում է Սերժ Սարգսյանը, մյուս կողմից նրանց հաջող գործունեությամբ մեծապես շահագրգռված է Վլադիմիր Պուտինը, կարելի է կանխատեսել, որ ՀՀ-ում ԱՄՆ-ի հակակոռուպցիոն ջանքերը դատապարտված են:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.