13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Մեծ պահք, օր երկրորդ
Տեր Աստված ասում է.
-Ով մեղք գործի, նա էլ պետք է մեռնի, իսկ որդին հոր մեղքը չպիտի կրի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունները: Արդարի արդարությունն ընկնելու է իր վրա, անօրենի անօրենությունը՝ իր վրա:
-Անօրենը եթե հետ կանգնի իր գործած անօրենություններից ու պահի իմ բոլոր պատվիրանները, արդարություն գործի ու ողորմություն անի, ապրելով ապրելու է ու չի մեռնելու: Նրա գործած բոլոր մեղքերը, կատարած բոլոր անիրավությունները չեն հիշվելու, այլ իր գործած արդարության համար նա ապրելու է: Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի:
(Եզեկիելի մարգարեություն 18:20-23)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Asekose.am-ի տեղեկություններով` երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` Էդգար Խաչատրյանը: Վերջինս գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Երիտասարդին ծեծի ենթարկելու պատճառը եղել է ոստիկանությունում աշխատող կին լեյտենանտներից մեկին հաղորդագրություն ուղարկելը:
Դեկտեմբերի վերջին, երբ ես հեռացա համանախագահողի պաշտոնից, սեղանի վրա հետաքրքիր առաջարկներ կային, առաջարկներ, որոնք երկու կողմերի միջև քննարկման հնարավորություններ կստեղծեն: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը՝ հավելեով. «Հույս ունեմ, նախագահները կհամաձայնեն հանդիպել և բանակցային գործընթացն առաջ կընթանա:
Գնահատելով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը՝ Ջեյմս Ուորլիքն ընդգծել է, որ միջնորդները ջանքեր չեն խնայում, որպեսզի օգնեն կողմերին հարգել հրադադարը և խուսափել զոհերից.
«Միջազգային միջնորդներին անհրաժեշտ է օգնել ղարաբաղյան հակամարտության կողմերին հարգել հրադադարը։ Անհրաժեշտ է իրավիճակը հանդարտեցնել, առաջին հերթին կյանքեր փրկելու համար, սակայն նաև բանակցային գործընթացն առաջ տանելու նպատակով: Քանի դեռ հակամարտությունն ակտիվ է, քանի դեռ շարունակվում են պատերազմական գործընթացները, շատ բարդ է առաջընթաց գրանցել կարգավորման ճանապարհին»:
Նախկին դիվանագետ, իսկ այսօր՝ Վաշինգտոնում ռուսական խոշորագույն իրավաբանական ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել նաև իր դիվանագիտական աշխատանքից:
Դեսպան Ուորլիքի խոսքով՝ մինչ օրս չեն բացահայտվել ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մանրամասները.
«Ապրիլին մենք տեսանք մեծաքանակ զոհեր և նույնիսկ այսօր ես համոզված չեմ, թե մենք հստակ գիտենք, որքան զոհ է եղել»:
Սակայն, ինչպես նշում է դեսպանը, պատերազմի ժամանակն անհրաժեշտ է անցյալում թողնել, այժմ խաղաղության ժամանակն է։
«Խաղաղությունն ամեն ինչ կփոխի: Այն ամեն ինչ կփոխի տարածաշրջանում: Հայաստանի համար այն կփոխի ամբողջ հանրության հիմունքները»:
Հայտնի է դարձել, որ մարտի 5-ին Երևանում կայանալիք` Իրինա Ալեգրովայի համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է:
«Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը տեղեկացնում է, որ Իրինա Ալեգրովայի` մարտի 5-ին նախատեսված և երգչուհու Ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: Ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև ս/թ մարտի 5-ը: Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել:
Այս առիթով Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են` Ալlեգրովային Սուրենյանը Հայաստան չի թողնում -“Я тучи разгоню руками” երգի պատճառով»:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Իրինա Ալեգրովայի հայաստանյան մենահամերգները հետաձգվում են: «На бис» խորագիրը կրող համերգը, որը նախատեսված էր 2015 թվականի մարտ ամսին, երգչուհու վատառողջ լինելու պատճառով հետաձգվել էր նախ մինչեւ ապրիլ, ապա` մայիս: Սա վրդովվեցրել եւ հիասթափեցրել էր հանդիսատեսից շատերին, ովքեր ցանկություն էին հայտնել վերադարձնել տոմսերը: Նույնիսկ 5 ամիս անց համերգին չներկայացած անձանց տոմսերի գումարը դեռ չի վերադարձվել:
Սոնա Մելիքջանյանն ասել է, որ ձեռք էր բերել Իրինա Ալեգրովայի համերգի երկու տոմս` 10 հազար դրամ արժողությամբ: Համերգի անցկացման նոր ամսաթիվը հարմար չի եղել նրան, նա էլ որոշել է վերադարձնել տոմսերը, սակայն ապարդյուն:
«Սկզբում, երբ զանգահարեցինք տոմսարկղ` պարզելու, թե ինչպես կարող ենք վերադարձնել տոմսերը, մեզ ասացին, որ պետք է դիմենք կազմկերպիչներին: Հեռախոսահամար տվեցին, որին մի կին պատասխանեց եւ ասաց, որ անպայման կվերադարձնեն գումարը ու դեռ մի բան էլ վրդովվեց, թե ինչու չեք ցանկանում գնալ համերգին: Այնուհետ ինձ մեյլի հասցե տվեցին, որին պետք է լուսանկարեինք եւ ուղարկեինք տոմսը, դրա կարգը, տեղը, գինը, մեր անձնագրի տվյալները եւ այլ անհրաժեշտ փաստաթղթեր: Այդ ամենը վաղուց արել եմ, սակայն բոլոր նամակներին ստանդարտ պատասխան է գալիս: Մինչ օրս չեմ կարողանում կապվել կազակերպիչների հետ: Անգամ Facebook-ում կազմակերպող ընկերության հիմնադրին` Զառա Մխեյանին գրեցի, սակայն նրանից էլ ոչ մի պատասխան չեմ ստացել»:
Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քուչակ գյուղի բնակիչ Վարուժան Գրիգորյանը առավոտյան մտնելով գոմ՝ նկատել է, որ Ծաղիկ կովը երկգլխանի հորթ է ծնել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Վ. Գիգորյանը ասում էր. «Առաջին դեպքն է, որ գյուղում երկգլխանի հորթ է ծնվել, սակայն մի քանի ժամ հետո սատկել է»։ Գյուղացիները, իմանալով այդ մասին, զարմանում էին և կատակով ասում.
«Ծնված հորթին անվանակոչել ենք Մեծ և Կրտսեր Ալիևներ»։
Ադրբեջանի ՊՆ- ն, կարծես թե, կրկին հայտնվել է դժվար կացության մեջ, իսկ պատճառն էլ, թերևս, վերջին օրերին առաջնագծում տեղ գտած զարգացումներն են և դրանց արդյունքում կրած կորուստները: Արդեն քանի օր է, պաշտոնական Բաքվի քարոզիչները ջանքեր են գործադրում տարբեր հնարքներով մեղմել Մարտունու և Ակնայի ուղղություններով կրած ապտակի հետևանքները, իսկ ինչ-որ տեղ էլ փորձում կատարվածը ներկայացնել ոչ այլ կերպ, քան ,,հայերին հասցված հզոր հակահարված,,: Սակայն, այս փորձերի արդյունավետությունը փոշիանում է, երբ հարևան երկրի հանրությանը հայտնի է դառնում հերթական ,,շեհիդի,, անունը, ասենք այնպես, ինչպես եղավ այսօր… Ադրբ. ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե իբր ,,շփման գծում թշնամու դեմ ծավալված ահեղ մարտերի ընթացքում հերոսաբար զոհվել է զինծառայող Էլվին Սուլեյման օղլու Ահմեդովը…,, Իսկ թե երբ, որ ժամին և որտեղ է զոհվել, այդ մասին ոչ մի խոսք:
Այսքանից հետո մեզ մնում է սպասել նման բովանդակության այլ հաղորդագրությունների ևս, մանավանդ որ առայսօր հակառակորդը բարձրաձայնել է միայն … Իսկ թե այդ նույն օրը՝ փետրվարի 25-ին, ինչ է տեղի ունեցել Ակնայի ուղղությամբ և որքան կորուստ է կրել ադրբեջանական զինուժը, ցույց կտան հետագա հրապարակումները…
Սենոր Հարությունյան
Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,90°C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանն առաջին տասնօրյակում կազմում է -3,2°C, երրորդ տասնօրյակում`+0,5°C:
Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1…-4°C, Լոռիում (Տաշիրում` -3°C), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում` 0…+2°C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3…+8°C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Շիրակում` երրորդ տասնօրյակներում:
Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանն առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28…-34°C, նախալեռներում` -24…-30°C, հովտային շրջաններում` -13…-17°C, Արարատյան դաշտում` -17…-25°C:
Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից Արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19…22°C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23…27°C, Սյունիքի հովիտներում` 25…30°C:
Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1°C է, առաջին տասնօրյակում` 3,0°C, երկրորդ տասնօրյակում` 5.0°C և երրորդ տասնօրյակում` 7,2°C: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985 թ. քաղաքի ցածրադիր մասերում` -25.2°C, բարձրադիր մասերում` -16.4°C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները 1970 թ.` 27°C և 2001 թ.` 24.8°C:
Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13 օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45 մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60 մմ, Ապարանում, Հրազդանում` 67 մմ, Գորիսում` 75 մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24 մմ:
Ձնածածկի միջին բարձրությունն Արագած բ/լ կայանում լկազմում է 160 սմ, Ջերմուկում` 75 սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65 սմ, Շիրակում` 40-50 սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքն ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը գերազանցում է +30…+50C:
Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն` 800-1000 մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:
Մարտի երրորդ տասնօրյակում Արարատյան դաշտում ծիրանենին ծաղկում է: Վերջին 20-25 տարիների ընթացքում ծիրանենու ամենավաղ ծաղկումը եղել է 2010 թ. մարտի 12-14-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ևս մեկ զինվորի կորստի մասին, ով վիրավորվել էր փետրվարի 25-ին Արցախի շփման գծում տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ըստ նույն աղբյուրի՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդման համաձայն, Ահմեդով Էլվին Սուլեյմանօղլուն ծանր վնասվածքներից հետո տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ հնարավոր չէր եղել փրկել նրա կյանքը։
Ազգային ժողովը միաձայն Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում ընտրեց Լևոն Յոլյանին: Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ ՎՊ նախագահի ընտրության քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր:
«Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Լևոն Յոլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 99 պատգամավոր, երկու քվեաթերթիկ հանձնաժողովի կողմից ճանաչվել է անվավեր: Այսպիսով, Վերահսկիչ պալատի նախագահ է ընտրվել Լևոն Յոլյանը»,- նշեց Ավետիսյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց Լևոն Յոլյանին՝ ՎՊ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ՝ հույս հայտնելով, որ այն ջերմ խոսքերը, որ ԱԺ-ի դահլիճում հնչել են նրա հասցեին, կգնահատվեն:
«Հույս ունեմ, որ ձեր աշխատանքը հաջորդ գումարման Ազգային ժողովի հետ կլինի արդյունավետ և ի նպաստ մեր երկրի զարգացման ու հզորացման»,- ասաց Շարմազանովը:
Իր խոսքում ՎՊ նորընտիր նախագահ Լևոն Յոլյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին վստահության և իրեն կարևոր ու պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար:
«Տեղեկացնեմ, որ ես միշտ ուշադրությամբ հետևում եմ խորհրդարանի աշխատանքներին, և ինձ համար շատ հաճելի անակնկալ էր այն բարյացակամ, ջերմ մթնոլորտը, որ տիրում էր այս դահլիճում իմ հարցի քննարկման ողջ ընթացքում: Ես շնորհակալ եմ բոլոր ելույթ ունեցողներին այն լավ գնահատականների համար, որ հնչել են իմ հասցեին: Դա նաև պարտավորեցնող է: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ընդունում իմ նշանակումը: Շատ լավ հասանում եմ, թե Վերահսկիչ պալատը ինչ մեծ դեր կարող է խաղալ երկրի տնտեսության զարգացման հարցերում: Վստահեցնում եմ ձեզ, որ ամեն ինչ կանեմ, որ կարողանամ այդ հաջողությունները նաև Ազգային ժողովի ու կառավարության հետ համագործակցության արդյունքում ապահովել: Ուրախ եմ, որ միաձայն եմ ընտրվում, հետագայում էլ կփորձեմ այնպես աշխատել, որ որևէ մեկը դեմ չլինի իմ գործունեությանը»,- եզրափակեց Լևոն Յոլյանը:
ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրադրության մասին:
– Պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ կարող եք ասել առաջնագծում տիրող իրավիճակի մասին՝ հաշվի առնելով այս գիշերվա (փետրվարի 25-ի) հարձակման փորձը ադրբեջանական զինուժի կողմից և ընդհանրապես վերջին օրերին լարվածության աճը շփման գծում: Ադրբեջանը գնում է հակամարտության նոր սրացման կամ լայնածավալ պատերազմի, թե՞ այս հարձակումը Ադրբեջանի հերթական քաղաքական ակցիան էր՝ պայմանավորված ներքին ինչ-որ զարգացումներով կամ գործոններով:
– Ես արդեն խոսել եմ այս թեմայով, ըստ էության՝ կրկնվում եմ: Իհարկե, պաշտպանության նախարարությունում ավելի լավ գիտեն այդ հարցերի պատասխանները, բայց կարող եմ կրկնել իմ տեսակետը, որ Ադրբեջանը, իհարկե, շարունակում է փորձերը լուծելու այս խնդիրը ռազմական ճանապարհով: Ալիևը անընդհատ կրկնում է, որ դա իր հողն է: Ես բազմիցս հայտարարել եմ, որ քանի դեռ Հայաստանը միջազգային մակարդակով չի ապացուցել Ղարաբաղի պատկանելիությունը և Ադրբեջանի ագրեսիվ էությունը, այնտեղ մշտապես կլինի ահա այսպիսի իրավիճակ:
Ինչո՞ւ Հայաստանի արտաքին գործերի նախարարը՝ ընկեր Նալբանդյանը, չի ապացուցում ՄԱԿ-ի Անվտանգության կամ ԵԱՀԿ-ում, ցանկացած կառույցում, որտեղ նա ելույթ է ունենում, որ Ղարաբաղը հայկական հող է: Պետք է բանակցություններ վարել ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը Խորհրդային Միության և ՌԽՍՖՀ-ի իրավահաջորդն է, իսկ 1921 թ. հուլիսի 5-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցությունը խլել է Ղարաբաղը խորհրդային Հայաստանից և փոխանցել է այդ ագրեսիվ թուրքական պետությանը՝ Ադրբեջան անունով, և այդ ժամանակներից այսպիսի պայքար է ընթանում: Մեր հայ ժողովուրդը ընկել է այդ ագրեսիվ պետության, ընդ որում՝ շատ ազգայնամոլ պետության իշխանության տակ, որը չի կարող կառավարել իր ենթակայության տակ գտնվող այլ ժողովուրդներին՝ թալիշներ, դաղստանցիներ, հայեր և այլն: Սա թուրքական, ազգայնամոլ պետություն է, որը շարունակում է Թուրքիայի քաղաքականությունը: Ինչպես Թուրքիան բռնազավթեց Արևմտյան Հայաստանի տարածքը, ամբողջությամբ ոչնչացրեց և արտաքսեց հայերին, ճիշտ նույն կերպով Ադրբեջանն է վարվում իր մոտ: Ուստի այս պատերազմը շարունակվելու է, մինչև իրար կոչնչացնեն:
– Բայց դա գործնականում անհնար է. ո՛չ Ադրբեջանը կարող է ոչնչացնել հայկական կողմին, ո՛չ էլ Հայաստանը կարող է ամբողջությամբ ոչնչացնել Ադրբեջանը: Այդ դեպքում ի՞նչ անել:
– Այո, ոչ ոք էլ չի կարող դա անել, բայց այդ ագրեսիվ պետությունը միշտ իրեն այդպես է պահելու, որովհետև միջազգային կառույցները՝ ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում, պատասխանատվության չեն ենթարկում այդ ագրեսիվ ղեկավարին՝ Ադրբեջանի նախագահ Ալիև անունով: Բացարձակապես որևէ բան չեն անում՝ շատախոսելուց բացի:
Իրականում ագրեսիա է իրականացվում անկախ պետության՝ Արցախի դեմ, որը ինքնորոշվել է միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, և այդ պետությունը, որն ավելի քան 20 տարի գոյություն ունի, չեն ճանաչում: Ահա այսպիսին է միջազգային իրադրությունը, ուստի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պետք է օգնություն ցուցաբերի, որովհետև այնտեղ հայ ժողովուրդն է սպանվում, և մեր զինուժը պետք է ջախջախիչ հակահարված տա հակառակորդին, ընդ որում ոչ թե այն ժամանակ, երբ նա կմոտենա մեր դիրքերին, այլ այն պահին, երբ նա անցնում է Կուրով: Պետք է անմիջապես ոչնչացնել հակառակորդին, որովհետև այդ ամբողջը՝ հարթավայրային տեղանքը, որն անցնում է Մարտակերտով, Մարտունիով, Շահումյանով, հակառակորդի կողմից բռնազավթված հայկական տարածք է:
– Ո՞ւր է տանում այս իրավիճակը, որը ստեղծվել է ապրիլյան պատերազմից հետո: Կարծում եք՝ նոր սրացում, ռազմական նոր բախում կլինի, հատկապես եթե փորձենք հասկանալ, թե ի՞նչ հիմա ուզում անել ադրբեջանական կողմը: Դուք գիտեք իրենց հանրության ընկալումները, պատկերացումները: Ադրբեջանի մոտեցումն այնպիսին է, ինչպիսին որ կա. այնտեղ նույնիսկ խորհրդարանում կոչ են անում հարձակվել և «ազատագրել» իրենց հողերը: Պե՞տք է արդյոք սպասենք պատերազմի վերսկսման:
– Բնականաբար, ես չգիտեմ հակառակորդի մտադրությունը, բայց շատ բան կարելի է հասկանալ իր գործողություններից: Նա միշտ էլ հայտարարել է, թե «Երևանն իմն է, Զանգեզուրն իմն է, Դերբենդն էլ, Թիֆլիսն էլ»: Սա ագրեսիվ պետություն է, նա աստիճանաբար սովորեցնում է կրակոցներին, միաժամանակ մարտական հետախուզում է իրականացնում, հետախուզում է, որպեսզի իմանա, թե որտեղ են գտնվում հայկական կողմի կրակակետերը, հրետանու կամ տանկերի դիրքերը, հետո սկսում է խոշոր մարտական գործողություն՝ ապրիլյան հարձակման նման: Սա մարտական գործողություններ վարելու սովորական մարտավարություն է, շատ սովորական մարտավարություն: Սկզբից սովորեցնում էր ինքնաձիգներով, հետո՝ դիպուկահար հրացաններով, հետո՝ ականանետերով, հետո՝ տանկերով, իսկ վերջում նախաձեռնեց մարտական հետախուզում կամ հետախուզական մարտ ավելի հզոր ստորաբաժանումներով՝ նպատակ ունենալով գտնել ճեղք ինչ-որ տեղ, մտնել այդ ճեղքով, բայց բախվեց հայկական բանակի պաշտպանության, ընդ որում դա հիմնական պաշտպանությունը չէր, որովհետև եթե այդ պաշտպանությունը լիներ, հակառակորդը շատ արյուն կթափեր այնտեղ: Իսկ մերոնք պետք է այնպիսի հարված տան… որովհետև մենք՝ հայերս, ոչինչ չենք բռնազավթում: Մերոնք նույնիսկ չեն գնում ազատագրելու մեր այն հողերը, որոնք Ադրբեջանը օկուպացրել է: Նկատի ունեմ Շահումյանը, Մարտունու, Մարտակերտի հարթավայրերը, իսկ հակառակորդը կարծում է, թե Ղարաբաղն իր հողն է, թեև դա իր հողը չէ. Ռուսաստանի Դաշնությունը, բոլշևիկներն են հանձնել այդ հողը նրան: Ադրբեջանն ինքը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, իսկ այն հանրապետությանը, որը չէր ուզում մնալ իր կազմում, չի թողնում դուրս գալ, ասում է՝ «ոչ, ես դուրս եմ եկել, իսկ դու իրավունք չունես դուրս գալու»: Արցախը ազատագրվել է այդ ագրեսիվ պետությունից, և պետք է հակահարված տալ նրան:
– Ինչպե՞ս եք գնահատում հայկական բանակի մարտական պատրաստությունը այսօրվա դրությամբ՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ:
– Նախագահը վերջերս ելույթ ունեցավ ՀՀ ԶՈՒ-ի 25-ամյակի կապակցությամբ և շատ լավ խոսեց, և պաշտպանության նախարարը՝ Վիգեն Սարգսյանը, անդրադարձավ այդ հարցին: Նրանք ավելի լավ գիտեն, քան ես: Ես արդեն չեմ զբաղվում բանակային գործերով, և հետո ես Հայաստանում չեմ. գտնվում եմ Ռուսաստանում: Ես այլևս չեմ ղեկավարում բանակը, բայց իմ սիրտը ցավում է նրա համար, և նա շատ արժանապատիվ է իրեն պահում, արժանապատվորեն պաշտպանվում է: Սա պաշտպանական բանակ է, որը հակահարված է տալիս, բայց եթե հակառակորդը ստիպի և չափերն անցնի, պետք է պարզապես ոչնչացնել նրան, ոչնչացնել և հասնել մինչև Կուր գետ, ազատագրել մեր հինավուրց հողերը:
– Ի դեպ, Վիգեն Սարգսյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում խոսել է այն մասին, թե որ դեպքում հայկական կողմը կարող է կիրառել «Իսկանդեր» հրթիռային համակարգերը:
– Իսկ ինչո՞ւ ոչ, որովհետև «Իսկանդերները» պատկանում են Հայատանի զինված ուժերին: Գիտե՞ք, թե ինչ է գրված ՌԴ պաշտպանության հայեցակարգում. պետությունը առաջին հերթին պետք է ունենա պատժիչ զենքեր (оружие возмездия), և «Իսկանդերը» ևս պատժիչ զենք է և զինված պայքարի միջոցներից մեկը: ՌԴ պաշտպանության հայեցակարգում մի ժամանակ գրված էր՝ եթե հակառակորդը հարձակվի ՌԴ-ի վրա, և ՌԴ-ն այլևս ի վիճակի չի լինի սպառազինության սովորական միջոցներով հետ մղել հարձակումը, ապա Ռուսաստանը իրավունք ունի կիրառել միջուկային զենք: Դուք հասկացա՞ք՝ ինչ եմ ասում: Այդ դեպքում ինչո՞ւ Ղարաբաղը չի կարող կիրառել այդ զենքը: Եթե չկարողանա զինված պայքարի սովորական միջոցներով հետ մղել հարձակվող ագրեսորին, ապա պետք է կիրառի իր ունեցած բոլոր հարվածային միջոցները, և այդ միջոցը «Իսկանդերն» է:
– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Հայաստանը իսկապես կարող է կիրառե՞լ «Իսկանդերը» էսկալացիայի դեպքում:
– Իսկ ինչո՞ւ ոչ: Իհարկե, կարծում եմ: Ոչ թե պարզապես կարծում եմ, այլ համոզված եմ, որ պարտավո՛ր են դա անել, և ոչ թե Հայաստանը, այլ Ղարաբա՛ղը, որովհետև Հայաստանի վրա չեն հարձակվում: Եթե հարձակվեն Հայաստանի վրա, այդ դեպքում ուժի մեջ է մտնում ՀԱՊԿ-ը, և Հայաստանը ինքը պիտի հակահարված տա, պետք է կիրառի բոլոր միջոցները, ընդհուպ մինչև միջուկային զենք, եթե ունենա: Եվ ժամանակն է միջուկային զենք կիրառել այդպիսի ագրեսիվ պետության դեմ՝ որպես պատժիչ զենք, զսպման զենք: Իսկ ի՞նչ էիք կարծում: Դրանք թուրքեր են, որոնց նպատակը ոչնչացնելն է: Տեսեք, թե ինչպես է Ալիևը դաստիարակում իր ժողովրդին: Նրանք կտրեցին հայ զինվորների, գերիների, ծերերի ու կանանց գլուխները՝ ինչպես իսլամիստներն են անում, և ասում են իրենց ժողովրդին՝ այ, թե ինչ հերոսներ են ադրբեջանցի զինվորները: Դա խայտակառություն է: Դա ոչ թե բանակ է, այլ ահաբեկչական կազմակերպություն՝ ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համանմանությամբ, ուստի նրանց դեմ պետք է վարել այնպիսի պատերազմ, ինչպիսին Ռուսաստանն է վարում Սիրիայում՝ սիրիական բանակի հետ միասին: Սա է իմ կարծիքը: Ես այդպես կգործեի։
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 02:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.