Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած մինչև 27 տարին լրանալը կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը ձեռք բերելը, յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու դիմաց կարող են մուծել վճարներ` հետևյալ դրույքաչափերով.
1) Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով.
2) Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած զինապարտ այն քաղաքացին`
2.1) ով հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի` հանվելով զինվորական հաշվառումից նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով.
2.2) ում հայրը կամ հարազատ եղբայրը մահացել (զոհվել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է ազատված է վճարից․
2.3) ով ունի գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) և զբաղվում էմասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով.
3) Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով.
4) Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ուսումը շարունակելու համար տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք բերած զինապարտ քաղաքացիները նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով.
5) Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում ընտանեկան դրության բերմամբ տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք բերած այն քաղաքացիները, ովքեր ունեն նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով.
6) Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում 3 ու ավելի երեխա կամ առանց մոր մեծացող 2 երեխա ունեցողները` անկախ 27 տարին լրանալու հանգամանքից ազատված է վճարից․
7) Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք բերած զինապարտ քաղաքացիները նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով.
Օրենքով նախատեսված դեպքերում վճար մուծած քաղաքացիներին տարկետում տրվում է մինչև նրանց 27 տարեկան դառնալը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) և 35 տարին լրացած պահեստազորի սպաները յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց կարող են մուծել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով վճար, իսկ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) և մինչև 35 տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած պահեստազորի սպաները՝ մինչև ազատման կամ տարկետման իրավունք ձեռք բերելը յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով վճար։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.