«Երեկ Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են երկու երկրներիմիավորված զորախմբի մասին համաձայնագիրը: Այն համաձայնագիրը, որի ստորագրման շուրջ բանակցություններ վարելու մասին հանձնարարական ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվել էր 2 շաբաթ առաջ՝ նոյեմբերի 14-ին։ Ընդամենը երկու շաբաթ։ Պուտինը ձեւականորեն հանձնարարել էր իր երկրի ՊՆ-ին ու ԱԳՆ-ին՝ բանակցել Հայաստանի հետ, իրականում, սակայն, դա համաձայնագիրը ստորագրելու մասին հանձնարարություն էր։
Ոչ միայն Ռուսաստանի ՊՆ-ին ու ԱԳՆ-ին, այլ նաեւ՝ Հայաստանին։ Այսպիսով, Ռուսաստանը ստացավ Հայաստանի ինքնիշխանության հերթական բաղադրիչը։ Կարեւոր բաղադրիչը։ Արդեն՝ նաեւ ռազմական ոլորտում, Հայաստանի զինված ուժերին անմիջականորեն առնչվող տիրույթում։ Ստացավ այնպես, ինչպես ստացել է Հայաստանի ինքնիշխանության մյուս բաղադրիչները՝ Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման երկարաձգումը՝ 49 տարով, «ՀայՌուսգազարդի»՝ Հայաստանի բաժնեմասը՝ առհավետ, ԵՏՄ-ին անդամակցությունը՝ նույն կերպ։ Թվարկումը կարելի է երկար շարունակել։
Բայց դրանից իրավիճակի ողբերգականությունը հաստատ չի նվազի։ Հակառակը։ Իսկ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգում է նրան, որ Ռուսաստանը տարիների ընթացքում Հայաստանից ստացել է այն, ինչ ցանկացել է։ Առանց դիմադրության։ Ստացել է անվտանգության մասին դատարկ հիմնավորումների ու այդ հիմնավորումները հնչեցնող հայերի դեմքի մտահոգ ու նույնքան դատարկ արտահայտությունների ներքո։ Ռուսաստանին ինքնիշխանության որեւէ բաղադրիչ զիջելու ցանկացած մտահոգություն, քննադատություն հակադարձվել է Հայաստանի իշխանությունների դեմքի նույն արտահայտությամբ, որի հիմքում ընկած է չարտասանվող այն մեծամտությունը, թե քննադատողները բան չեն հասկանում, իսկ իրենք այդպիսով ապահովում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Ինչպես ապահովեցին ապրիլյան պատերազմում…
Ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունները վաղուց հանգել են Ռուսաստանի կողմից ցանկանալու կամ պահանջելու ու Հայաստանի կողմից հոժարակամ տալու սկզբունքին։ Ամենայնը։ Եվ ուրեմն, այն, ինչ դեռեւս Հայաստանում հայկական է, ոչ թե Հայաստանի իշխանությունների սահմանադրական պարտականությունների իրականացման, այլ Ռուսաստանի համապատասխան ցանկության բացակայության արդյունք է։ Չեն ցանկանում այսօր, կցանկանան վաղը:
Ու կստանան։ Քանի որ ստացել են մինչեւ օրս։ Ի դեպ, հետաքրքիր է նաեւ, թե ինչ են այս ամենի մասին մտածում այն ընդդիմադիրները, ովքեր իրենց կոտորում են ներքին մի քանի ճղճիմ հարցերի առիթով, բայց իշխանությանը հավասար կարկամում են Ռուսաստանի ու ռուսականի անունը լսելիս իսկ։ Այդ հարցի պատասխանը չենք ստանա՝ այն պարզ պատճառով, որ, ինչպես՝ իշխանությունները, այնպես էլ՝ ընդդիմադիրների այդ հատվածը չի մտածում, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հերթական ցանկությունը բավարարելուն։
Առավել եւս, որ առջեւում ընտրություններ են, ու նրանք բոլորը Ռուսաստանից ակնկալում են իրենց ցանկության բավարարում՝ հայտնվել խորհրդարանում, որտեղ կարող են զբաղվել ամեն ինչով, բացի Ռուսաստանի հետ կապված հարցերի շուրջ մտածելուց»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- 11:10Այլևս իշխանության «սրտի գործարարը» չէ. ի՞նչն է կասկածելի թվացել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
- 11:10Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. ինչն է զայրացրել Փաշինյանին.«Հրապարակ»
- 11:10«Փաստ». Դեռ այլ տհաճությունների էլ պետք է պատրաստ լինել
- 11:10«Հրապարակ». Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց
- 11:10Արցախում կատարյալ քաոս է, մարդիկ իրենց երեխաներին կորցրել են, լուր չունեն․ «Հրապարակ»
- 11:10Հակակոռուպցիոն դատարանը Մարտի 1-ի մասով նոր որոշում է կայացրել. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը զանգել է, բայց Կրեմլում նրան չեն պատասխանել, որից հետո է նա ծավալուն նամակ ուղարկել Պուտինին
- 11:10«Փաստ». Ովքե՞ր և ինչո՞ւ են փորձում խուճապային ու անկումային տրամադրություններ սերմանել Արցախում
- 11:10«Հրապարակ». ՀՀ իշխանությունը կրակի հետ է խաղում
- 11:10Բանակից խուսափելու համար երեխաներին օտարերկրյա քաղաքացիներ է դարձրել. «Ժողովուրդ»
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.