Այս անգամ էլ Սերժ Սարգսյանը կարողացավ իր կատարած քայլերով ապացուցել, որ ինքը լավ խաղացող է և որ միակ մարդը, որ միավորում է բոլոր բևեռները, ինքն է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա բոլորին «մատ արեց»՝ Կարեն Կարապետյանին դարձնելով ՀՀԿ անդամ, ի ցույց բոլորի հասկացնելով, որ ինքն է որոշողը, փշրելով վարչապետի փոփոխությամբ նոր իրավիճակ ակնկալող մարդկանց բոլոր հույսերը: Նա չազատվեց Հովիկ Աբրահամյանից, որը շարունակեց մնալ ՀՀԿ փոխնախագահ և կզբաղվի կուսակցական գործունեությամբ, փոխարենը՝ առաջ քաշեց նրա հովանավորյալ Արփինե Հովհաննիսյանին՝ դարձնելով ԳՄ անդամ: Իր տեղում մնաց նաև Գագիկ Բեգլարյանը: Սա մեկ այլ թեմա է, որին դեռ կանդրադառնանք:
Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը թույլ չի տա որևէ բևեռի իրեն ավելի ուժեղ զգալ, բազմաբևեռ ձևաչափը ինքնըստինքյան ապահովում է նրա իշխանության պահպանումը, ինչն էլ բացարձակապես միանձնյա կառավարում ու համակարգում է նախագահը : ՀՀԿ- ի այսօրվա առանցաքային դեմքերն ունեն իրենց սեփական շահերը, սեփական տնտեսական և քաղաքական գիծը, ունեն իրենց սեփական օգուտները, և դրանով է պայմանավորված նրանց հնազանդությունը «արքային», որը հմտորեն կառավարում է այդ շահերը՝ ժամանակ առ ժամանակ մտրակ իջեցնելով նրանցից ոմանց մեջքին, այդ ժամանակ ստրուկներն ավելի հնազանդ են դառնում ու ավելի հավատարիմ դառնում տիրոջը: Իսկ տիրոջը նրանք դեռ պետք են՝ հսկայական մարդկային ռեսուրսների տիրապետելով , այս մարդիկ անհրաժեշտ են առաջին հերթին ընտրությունների ժամանակ:
Թե՛ Տիգրան Սարգսյանի, թե՛ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չկարողացան երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից: 2008-ից հետո Հայաստանը հայտնվել է ծայրահեղ վատ վիճակում: Իսկ այժմ դժվար է ասել՝ 2017-ի ապրիլից հետո ի՞նչ քաղաքական վերադասավորումներ կլինեն:
Ընտրություններին ՀՀԿ հաղթանակին ոչ ոք չի կասկածում: Սակայն չի կարելի բացառել արտաքին գործոնը: Սերժ Սարգսյանն, ի տես ամենքի, գլխավոր ղեկը հանձնում է Կարեն Կարապետյանին՝ փորձելով պահպանել ինտրիգը 2018-ին: Սակայն ակնհայտ է, որ քայլերը վերադասավորված են այնպես, որ Կարապետյանի ամբողջ հույսը լինի Սերժ Սարգսյանը, և միայն նա կարողանա ղեկավարել ՀՀԿ — Հայաստանը:
Թույլ կտա՞ նախագահը ապագա պառլամենտական հանրապետությունում Կարեն Կարապետյանին մնալ վարչապետ, ցույց կտա դեպքերի ընթացքը: Այս պահին Կարեն Կարապետյանն իր սեփական թիմը դեռ չունի, նոր ձևավորված թիմը ևս հին կադրեր են, որոնք սերվել են Սերժ Սարգսյանի օրոք, իսկ վերջինս անվերապահ հավատարմություն է պահանջում: Իսկ թե ինչ կանի վարչապետը նման երկրի հետ, որի արտաքին պատքը գնալով ավելանում է, թերևս պարզ չէ, բայց երկրի նախագահը հայտարարում է՝ մեծացվեց արտաքին պարտքը, և դրա շնորհիվ 2010 թվականին աղքատության 35 տոկոս ցուցանիշը 2016-ին հասցվեց 29 տոկոսի: Նախագահին կարծես թե առանձնապես չի մտահոգում, որ դա վճարելու է երկրի՝ առանց այդ էլ օր օրի անվճարունակ դարձող ժողովուրդը: Բոլորս գիտենք, որ ներքին ռեսուրսները օգտագործելով չէ, որ հասել ենք աղքատության ցուցանիշի կրճատման , այլ բնակչության արտագաղթի հաշվին: Ու նման հայտարարությունը նախագահի կողմից ծաղր է, եթե չասենք ավելին: Մինչդեռ ներքին ռեսուրսները, որ կարելի է ու պետք է օգտագործվի, օլիգարխիայի կուտակած միլիարդներն են, որոնք մինչ այսօր որևէ կերպ չեն օգտագործվել հանուն երկրի, և որին, կարծես, ոչ ոք դիպչելու փորձ էլ չի անում: Հասարակությանն էլ արդեն հնարավոր չէ խաբել թվերով:
Հայրենի կառավարությունները հայտարարում են ինչ-որ տնտեսական աճի մասին: Ի վերջո հասարակությունն ուզում է զգալ տնտեսական աճը: ՀՀ-ն միջազգային կազմակերպությունների կողմից դիտվել է տարածաշրջանի ամենաաղքատ երկիրը: Աղքատության շեմի նվազեցման պնդումը ոչ մի հիմնավորում չունի, ընդհակառակը՝ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու խնդիրն օրվա հրամայական է: Մարդիկ պետք է զգան զարգացող երկրի զարկերակը:
Անի Գևորգյան
- 14:10Ռուսաստանը մեր տնտեսությունը գրավելուց հետո, արդեն տարածքներն է վերցնում․ Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)
- 16:04ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է դարձրել Երուսաղեմի Հին քաղաքի «Կովերի պարտեզի» շուրջ վեճին
- 15:11Ադրբեջանական թերթը հարձակվում է Սասունյանի վրա՝ լոբբինգի վրա Ադրբեջանի վատնած միլիարդների մասին հայտարարելու համար
- 15:10Փաշինյանը հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով և նրանց հետ բանակցային tradeoff չունենալով. Օսկանյան
- 14:10Փաշինյանը գիտակցում է, որ Նեռը հենց իր անունն է, նա պատմության մեջ մնալու է որպես հայրենիքը կործանող Հերոստրատ. հոգեբան
- 14:10Ղազախստանը հերքում է Հայաստանին զենք մատակարարելու մասին լուրերը
- 14:10Գուրգեն Ներսիսյանին թող հարցաքննեն, նա բեկում կառաջացնի․ «Հրապարակ»
- 13:10«Խաղաղության խաչմերուկ»-ի մասին հարցին Դոքերթին խոսել է «Միջին միջանցք»-ի առավելությունների մասին
- 12:10Հայաստանը հավանություն չի տվել ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում երկու փաստաթղթի ընդունմանը
- 15:10Հայաստանի ԱԳՆ-ն մասամբ դեմ է ուղիղ բանակցություններին
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 11:10
22.11.2023 | 14:10
22.11.2023 | 13:10
22.11.2023 | 12:10
22.11.2023 | 11:10
21.11.2023 | 15:10
21.11.2023 | 13:10
21.11.2023 | 12:10
21.11.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.