ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, թե վարչապետ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամագրվելու որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «Հայաստանում որևէ փոփոխություն հնարավոր է միայն ամբողջ քաղաքական հենարանի փոփոխության դեպքում»։ Միաժամանակ, Զուրաբյանը ՀՀԿ-ն անվանել է կոռումպացված ճահիճ, որը կլանում է իշխանությանը։ «Հանրապետականը մի ճահիճ է, կոռումպացված ճահիճ, որն ունի իր կանոնները։ Անկախ նախնական, փիառական նախաձեռնություններից կամ պլանավորումից, այդ կանոնները գործում են և կլանում են այդ ճահճի մեջ բոլորին։ Այդ համակարգը չի կարող հանդուրժել որևէ ոչ համակարգային երևույթ»,- ասել է նա` հավելելով. «Ես չգիտեմ կոնկրետ մեխանիզմը՝ պարտադրվել է, ակնարկվել է, թե ինքն է հասկացել, որ գործելու համար այլ ճանապարհ չկա, բայց կատարվել է այն, ինչ որ ակնհայտ էր մեզ համար ի սկզբանե։ Ով էլ լինի վարչապետ, նա պետք է գործի՝ հենվելով առայժմ նաև նախագահի ինստիտուտի վրա և Ազգային ժողովի մեծամասնություն հանդիսացող քաղաքական հենարանի վրա։ Դա նշանակում է, որ ինչքան էլ նա փորձի թփրտալ, քայլեր անել, ինչ-որ պահից նա բախվելու է այդ քաղաքական հենարանի հետ և ստիպված է ընդունել քաղաքական հենարանի կանոնները։ Նա ասում է՝ ես պատրաստ եմ փոխել, կամ Հանրապետական կուսակցությունը պատրաստ է փոխել և փոխվել։ Մենք առայժմ տեսնում ենք միայն մեկ բան՝ Հանրապետականը չի փոխվում, բայց մնացած բոլորը փոխվում են՝ կլանվելով այդ ճահճի մեջ։ Եվ սա ևս մեկ անգամ ամբողջ ակնհայտությամբ ցույց է տալիս, որ Հայաստանում որևէ փոփոխություն հնարավոր է, եթե փոխվի ամբողջ քաղաքական հենարանը։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
- 11:10Այլևս իշխանության «սրտի գործարարը» չէ. ի՞նչն է կասկածելի թվացել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
- 11:10Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. ինչն է զայրացրել Փաշինյանին.«Հրապարակ»
- 11:10«Փաստ». Դեռ այլ տհաճությունների էլ պետք է պատրաստ լինել
- 11:10«Հրապարակ». Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց
- 11:10Արցախում կատարյալ քաոս է, մարդիկ իրենց երեխաներին կորցրել են, լուր չունեն․ «Հրապարակ»
- 11:10Հակակոռուպցիոն դատարանը Մարտի 1-ի մասով նոր որոշում է կայացրել. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը զանգել է, բայց Կրեմլում նրան չեն պատասխանել, որից հետո է նա ծավալուն նամակ ուղարկել Պուտինին
- 11:10«Փաստ». Ովքե՞ր և ինչո՞ւ են փորձում խուճապային ու անկումային տրամադրություններ սերմանել Արցախում
- 11:10«Հրապարակ». ՀՀ իշխանությունը կրակի հետ է խաղում
- 11:10Բանակից խուսափելու համար երեխաներին օտարերկրյա քաղաքացիներ է դարձրել. «Ժողովուրդ»
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.