Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի սառեցման վերաբերյալ Եվրախորհրդարանում (ԵԽ) ընդունված բանաձևին:
CNN Türk-ի փոխանցմամբ՝ Էրդողանը սպառնացել է, որ եթե ԵԽ-ն առաջիկայում ևս նույն ոգով շարունակի, ապա Թուրքիան փախստականների առաջ կբացի դեպի Եվրոպա տանող դարպասները: «Դուք երբեք մարդկությանը արդար վերաբերմունք չեք ցուցաբերել: 3 մլն. փախստականներին կերակրողը մենք ենք: Դուք Ձեր խոստումը չկատարեցիք: Երբ Քափըքուլեում 50.000 փախստական էր հավաքվել, դուք սարսափած բացականչեցիք՝ «Եթե Թուրքիան սահմանները բացի, ինչ ենք անելու»:
Ուրեմն տեսեք, եթե այսպես շարունակեք, Թուրքիան կբացի այդ սահմանները: Ձեր այդ չոր սպառնալիքներից ոչ ես եմ որևէ բան հասկանում, ոչ իմ ժողովուրդը»,- հավելել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը նշել է, որ Եվրամիությունն արդեն 53 տարի շարունակ (Թուրքիան Եվրոպայի տնտսական համայնքի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել 1963թ.- խմբ.) իր դռները չի բացում Թուրքիայի առաջ: Սակայն դրանից Թուրքիան բոլորովին էլ չի տուժել, չի կործանվել:
Ընդհակառակը, վերջին 14 տարում (ճիշտ այդքան ժամանակ երկրում իշխում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը /ԱԶԿ- AKP/- խմբ.) Թուրքիան, ըստ Էրդողանի, բավական մեծ առաջընթաց է գրանցել: Եվ այս պահին իրականում Արևմուտքն է, որ Թուրքիայի կարիքն ունի: Հիշեցնենք, որ Եվրամիությունը կազմավորվել է 1957թ.՝ «Եվրպայի տնտեսական համայնք» անվամբ:
Իսկ 1987թ. Թուրքիան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել: Սակայն 39 տարավա ընթացքում այս երկիրը չի կարողացել համապատասխանել ԵՄ -ի առաջադրած չափանիշներին:
Իսկ հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ծայր առած համատաարծ ձերբակալությունները, բռնությունները և օրինախախտումները պատճառ դարձան, որպեսզի Եվրախորհրդարանում ներկայացվի և ընդունվի Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունների կասեցումը նախատեսող բանաձև: Նոյեմբերի 24-ին քվեարկության դրված բանաձևը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվեց:
Աղբյուր` Ermenihaber
- 14:10Ստամբուլում ցանկացած պահի ուժեղ երկրաշարժի հավանականությունը 47 տոկոս է․ Սեյսմոլոգ
- 12:10Ֆրանսիան վնասում է Հայաստանին. Էրդողան
- 13:10Բոլորի համար նա հերոսուհի է. Բրյանսկի գիմնազիայում կրակոցների ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին
- 11:10Ադրբեջանում դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման
- 14:10Չեմ ցանկանում, որ Հայաստանի ժողովուրդը կրկին խաբվի իր արևմտյան ընկերների կողմից
- 13:10Եթե Հայաստանը լավ հարևան դառնա, կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը․ Ալիև
- 14:10ՀԱՊԿ ԽՎ չգալու Հայաստանի որոշումն ափսոսանքով է ընկալվում. Գրիգորի Կարասին
- 14:10Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն
- 13:10Լիտվացի զինվորականներին արգելել են Ադրբեջան և Հայաստան մեկնել
- 15:10Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական «վերականգնելու» մասին
09.12.2023 | 15:10
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.