Իրանը պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Այդ մասին ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն, հայտնում է Թերթ.ամ-ը:
«Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ պատերազմի լուծման մեջ ներդրում ունենալու և դրա ավարտին նպաստելու համար նա 49 անգամ մեկնել է Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ: Այդ ժամանակ նա մեծ աշխատանք է տարել, սակայն այնուհետ հրադադարի ռեժիմ է ձեռք բերվել: Ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչից հետո որոշում է կայացվել, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվի այդ խումբը: Իրանը ներկայացված չէ Մինսկի խմբում»,- ասել է Ադրբեջանում Իրանի դեսպանը:
Նա նշել է, որ հակամարտությունը տարածաշրջանի օգտին չէ և որ կարևոր է, որ տարաշրջանում լինի կայունություն ու անվտանգություն:
«Այդ պատերազմը տարածաշրջանի օգտին չէ: Մենք ցանկանում ենք, որ մեր սահմանները լինեն խաղաղության սահմաններ: Մենք կարծում ենք, որ օտար պետությունները երբեք չեն հասկանա տարածաշրջանի վիշտը: Նրանք շատ հեռու են տարածաշրջանից, տեղյակ չեն տարածաշրջանի ներսում խնդիրների մասին: Սակայն մենք ցանկանում ենք, որ Մինսկի խումբը մոտ ժամանակներս հասնի հաջողության: Մենք ցանկանում ենք, որ նրանք ավարտեն այդ աշխատանքը: Նրանք ասում են, որ այդ գործն իր լուծումը կգտնի մեկ տարվա ընթացքում, սակայն որքան նման «մեկ տարիներ» են անցել: Տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը շատ կարևոր են: Մենք ցանկանում ենք, որ բոլորը տարածաշրջանում համագործակցեն իրար հետ»,- ասել է նա:
- 13:10Ադրբեջանը համաձայնել է 2-ի դիմաց 32 գերի վերադարձնել, քարի որ հայկական կողմը նախապես ինչ-որ զիջումների էր գնացել. քաղաքագետ
- 15:10Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է, այն տեղի կունենա հայ–ադրբեջանական սահմանին․ Խանդանյան
- 15:10«Ինչո՞ւ էր Շուշիում տրնգի պարում, երբ ընդամենը ամիսներ անց Արցախի ժողովրդի փոխարեն որոշում էր կայացնելու ու հանձներ Արցախը. Հիմա ո՞վ է երախտամոռը»
- 12:10Սկոպլեում ով էր նախաձեռնել Լավրով-Միրզոյան հանդիպումը. Պարզվում է տեխնիկական թյուրիմացություն է եղել
- 15:10Ադրբեջանը մտադիր է գրավել Հայաստանը և ստեղծել «Արևմտյան Ադրբեջան»
- 13:10Մանիպուլյատիվ հայտարարություն է, Լարսը միշտ էլ բաց է եղել, այլ հարց է, որ թույլ չեն տալիս մեքենաների մուտքը ՌԴ. հենց երեկ մերժում է եղել
- 11:10Եվրամիությունը կոնկրետ առաջարկներ կմշակի Հայաստանի ԶՈւ-ին աջակցելու համար․ դեսպան
- 12:10Միքայել Արզումանյանը «մեղավոր» է իշխանության հետ չհամագործակցելու և անհրաժեշտ տեքստեր չարտահայտելու համար
- 11:10Ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի. ԱԳՆ
- 13:10«Ֆլայ Արնայի» 2 ինքնաթիռներից մեկը դուրս է գրվել հայկական ռեգիստրից և ուղարկվել Հնդկաստան. «Հետք»
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.