ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ երեկ Կառավարության նիստին ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներից ամսական պարտադիր կերպով գանձել հազարական դրամ, բուռն քննարկումների տեղիք է տվել: Սոցիալական ցանցերում մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում, սակայն ոչ թե նրա համար, որ չեն ցանկանում աջակցել հայ զինվորին, այլ նրա համար, որ վստահություն չունեն իշխանությունների նկատմամբ, եւ վստահ չեն, որ այդ գումարները կծառայեն իրենց նպատակին: Բացի այդ, նման որոշում կայացվել է առանց հասարակական քննարկումների:
Թեմայի վերաբերյալ Araratnews.am-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
Պարո՛ն Բաբայան, հասարակության կողմից միանշանակ չընդունվեց հազար դրամ պարտադիր հավաքելու որոշումը: Արդյոք դա պայմանավորվա՞ծ չէ այն հանգամանքով, որ չունի վստահություն իշխանության նկատմամբ: Նորմա՞լ եք համարում, որ պարտադրանքով գումար են գանձում:
Նախ ասեմ, որ այն մարդիկ, ովքեր ցածր աշխատավարձ են ստանում, այնտեղ նշված է, որ նրանցից չի գանձվելու այդ հազար դրամը: Բայց սա հանրային տուրքի մի գաղափար է, մի բան է՝ միշտ խոսել, մի այլ բան՝ ինչ-որ ձեւով մասնակից լինել: Հասկանում ենք, որ սա սոցիալական խնդիր է, ոչ թե քաղաքական, կարծում եմ, որ այդ գումարները, երբ բոլորը տեսնեն՝ ինչ արդյունք է տվել այդ գումարների հավաքումը, կարծում եմ՝ մարդիկ ըմբռնումով կմոտենան: Գիտենք, որ սոցիալական խնդիր կա, բայց պետք է հասկանանք, որ եթե ժողովրդական բանակ ենք ուզում կառուցել, ապա բոլորս պետք է միավորվենք, կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ հարցադրումները չեն լինի:
Կարելի է ենթադրել, որ սա արվում է Վիգեն Սարգսյանի «ազգ-բանակ» գաղափարախոսության ենթատեքստում:
Չէ՛, սա դրա մի փոքր մասն է, պետք չէ շահարկել մեր ամենամեծ գործոնը՝ մեր անկախության, ազատության գործոնը՝ բանակը, որի մասին մենք միշտ երազել ենք: Լավ, մեկ բան է կենացներ խմել բանակի համար տարբեր տեղեր, դրանով չի ստացվի հայրենասիրությունը, այլ բան է գործուն մասնակցությունը: Ես հասկանում եմ, որ շատերը բարդ իրավիճակում են եւ այլն, բայց ինչ ասեմ՝ պետք է խնդրենք, որ ժողովուրդը միաբանվի եւ այս հարցի շուրջ ավելի ըմբռնումով մոտենա, այս պահին մենք սրա կարիքը ունենք:
Ամբողջությամբ կարդացեք araratnews.am-ում։
- 13:10«Ֆլայ Արնայի» 2 ինքնաթիռներից մեկը դուրս է գրվել հայկական ռեգիստրից և ուղարկվել Հնդկաստան. «Հետք»
- 12:10«Շուտով CAESAr-նե՞ր հայկական բանակին»
- 15:10Գրիգորյան-Մուստաֆաև. հինգ հանդիպում, զրո արդյունք
- 14:10Կասկած չունեմ՝ Ռուսաստան-Արևմուտք լարված շրջանը ճեղքվելու է Քիսինջերի ցույց տված ուղղությամբ
- 13:10Բաքվին իրականում պետք չէ Հայաստանի հետ ո՛չ «խաղաղության պայմանագիր», ո՛չ էլ ինչ-որ սահմանազատում կամ սահմանագծում
- 12:10Միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու ԼՂ-ի տարածքն առանց հայ բնակչության
- 14:10Ռուսաստանը մեր տնտեսությունը գրավելուց հետո, արդեն տարածքներն է վերցնում․ Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)
- 16:04ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է դարձրել Երուսաղեմի Հին քաղաքի «Կովերի պարտեզի» շուրջ վեճին
- 15:11Ադրբեջանական թերթը հարձակվում է Սասունյանի վրա՝ լոբբինգի վրա Ադրբեջանի վատնած միլիարդների մասին հայտարարելու համար
- 15:10Փաշինյանը հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով և նրանց հետ բանակցային tradeoff չունենալով. Օսկանյան
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.