Երեք օր է ինչ չեն դադարում հայաստանյան հասարակության մեջ քննարկումները, դժգոհությունները և բողոքները կապված իշխանությունների նոր ծրագրի հետ՝ 20 տարի շարունակ սոցիալական աջակցություն տրամադրել 2017-ի հունվարի 28-ից հետո մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պարզվում է՝ ծրագրի համար միջոցները հատկացվելու են այդ նպատակով ձևավորված հատուկ հիմնադրամից, որի բյուջեն կձևավորվի քաղաքացիների աշխատավարձերից ամսական 1.000 դրամ գանձելով, ինչպես նաև կամավոր նվիրաբերութուններով։
Ստորև Zham.am-ը ներկայացնում է թե ինչպես է արձագանքել ֆեյսբուքահայությունը 1.000 դրամների հավաքագրմանը:
«Ես անձամբ դեմ չեմ, նման օգնությունը անհրաժեշտություն է։
1000-ն էլ մի գումար չի։
Բայց մարդկանց հարցրել են ՞։ Մարդիկ պատրաստ են նման ձևով փոխհատուցել։Թե աշխատավարձը էլ սեփականություն չի», — գրել է Ֆեյսբուքի իր էջում Պետրոս Ղազարյանը:
«Ես դեմ եմ 1000 դրամ պահմանը, անգամ, եթե դա բանակին ու զինծառայողին է ուղղված: Ձեռ են առնում ժողովրդին: Բանակն էլ քաղաքացիները պահե՞ն: Սերժը Սարգսյանը լռիվ է իրեն տվել անցել:
Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի հարկեր է վճարում, որ պետությունը հոգա նաև բանակի պահանջները…
Սրանց մտքի թռիչքը տեսեք, մարդկանց աշխատավարձից հազար դրամ պահում են անում ամեն ամիս, բայց այդ գումարները ուղղվելու են զոհված զինվորի ընտանիքին միայն պատերազմական իրավիճակի դեպքում:
Վայրենիների իշխանություն է…
***
Քանի որ իշխանությունը լուրջ մտադրություն ունի մեր գրպանների հաշվին բանակ պահել ասեմ, որ մենք դա անում ենք: Գիտեք ի՞նչ գումարներ են նստում հայ ընտանիքի վրա զինվոր պահելը: Այդ երկու տարում ընտանիքն իր զինվորի վրա այնքան գումար է ծախսում, որ երևի ամբողջ կյանքում չի ծախսել: Զինվոր բանակ ուղարկելը թանկ հաճույք է, ով չգիտի ասեմ:
Որ ասում են, թե մեր բանակում սնունդը լավ է, այս է այն է: Դա մեղմ ասած այդպես չի:
Եթե իշխանությունների համար կարտոֆիլի պյուրեն ասենք ջրախառը ինչ-որ անհասկանալի բան է, ապա, այո, շատ լավ են կերակրում: Սա մի փոքրիկ օրինակ:
Այս թեմաի շուրջ շատ երկար կարելի է զրուցել:
Պարզապես ամոթ է: Կարծում եմ 1000 դրամների նախագծի ուժի մեջ մտնելը վերջնականապես կթաղի թե Վիգեն Սարգսյանի ազգ-բանակ տեսլականը, թե բանակն ընդհանրապես: Ասենք ինչ է նշանակում, ժողովուրդ ջան, մուծվի, որ բանակը լավ ապրի: Կարելի է մտածել չենք վճարում, ամբողջ բեռն էլ պետության վրա է», — գրել է Ֆեյսբուքի օգտատեր Աննա Մովսիսյանը:
«Ոնց կառավարել ենք, այդպես էլ կառավարելու ենք, դուք էլ, եթե ուզում եք ապահով լինել ամիսը 1000 դրամ մուծվեք
Ապրիլյան քառօրյա պատերազմը ի թիվս այլնի, երկու բան ցույց տվեց՝
1. Իշխանությունները վերջին տարիներևին անխնա կերպով թալանել են և այդ թալանից տուժել է նաև մեր բանակը, այդ իսկ պատճառով մնացել է 80-ականների զենքի և զինվորականների խիզախության հույսին:
2. Ժողովուրդը պատրաստ է իր ուժերի ներածին չափով օգնել բանակին: Վերջին 1000 դրավով օգնել սնունդով, դեղամիջոցներով և այլ բաներ ուղարկել սահմանին կանգնած զինվորին:
Իշխանությունները փոխանակ իրոք լուրջ հետևություններ անեին և իրենց թալանի չափերը կրճատեին, որոշեցին հենվել ժողովրդի պատրաստակամության վրա և հենց ժողովրդից գանձել հավելյալ 1000 դրամը:
Խնդիրն այդ հազար դրամը չէ, խնդիրն ավելի խորքային է. եթե երկրում արդյունավետ կառավարում իրականացվի, ապա առանց այդ 1000 դրամի էլ մենք մեր բանակը կպահենք հավուր պատշաճի: Իսկ հիմա ստացվում է, որ իշխանությունը ասում է՝ ոնց կառավարել ենք, այդպես էլ կառավարելու ենք, դուք էլ, եթե ուզում եք ապահով լինել ամիսը 1000 դրամ մուծվեք», — Ֆեյսբուքի իր էջում գրել է Բենիամին Մաթևոսյանը:
Հարցի վերաբերյալ պաշտոնական տեսակետ է հնչեցրել նար ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր կառավարության նիստում քննարկվեց Ազգ-Բանակ Հայեցակարգի ամենակարևոր կետերից մեկը՝ Զինծառայողների սոցիալական ապահովության մասին նոր օրինագիծը։
Նոր առաջարկով մեր բանակի զինծառայողները մարտական գործողություններից հետո, որոշակի կարգավիճակից հետո կստանան արժանապատիվ ու աշխարհի մակարդակով բացառիկ վճարումներ։ Փորձագետները հասցրեցին հաշվել, որ դրանով մեր բանակը աշխարհի առաջատար բանակներից շատերից ավելի շատ գումար կհատկացնի իր զոհված և հաշմված զինծառայողին ու իր ընտանիքին։ Այս հարցում հատուկ շնորհակալություն իմ ընկերներ Гагам Гехам Манукян ին, Konstantin Ter-Nakalyan ին և բոլոր նրանց ովքեր կազմակերպեցին փայլուն, հայեցի ու գրագետ գնահատականներ ու քննարկումներ։ Իսկ այն մարդիկ որոնք շտապեցին քննադատել այս փայլուն նախաձեռնությունը, միայն մի բան կասեմ։ Հարգելիներս սա այն դեպքը չի, այն տեղը չի և այն ծավալը չի, որը շահարկում եք արդարության ու անարդարության հարցերը քննարկելիս։ Դուք դա անում եք ամեն օր ու գտնումնեք հազարավոր թեմաներ, որ հիեշցնեք ձեր տեսակետները։ Խնդրում եմ գտեք այլ թեմաներ։ Սա համազգային միասնականության համար էլ հիանալի նախագիծ է», — ի դեպ գրառման տակ տեղ գտած ՀՀ քաղաքացիների բազում մեկնաբանությունները հեռացվել են: Քաղաքացիները անկեղծ գրում էին, որ հասարակությունը դեմ է այդ գաղափարին:
»1000 դրամի մուրացկանությունը այսպես են ձեւակերպում ու արդարացնում, որ ապրիլյան պատերազմից հետո ինչքա~ն մարդիկ որոշեցին աջակցել զոհերի ընտանիքներին, բանակին, բայց այդ օգնությունները համակարգել էր պետք, ֆոնդ ստեղծել եւ ֆոնդի միջոցով նաեւ վերահսկելի դարձնել դրամական մուտքերը: Սրանք դեռ չեն հասկացել, որ ժողովուրդը զզվում է իրենց ամեն տեսակի հիմնադրամներից, որոնց «համակարգմամբ» ահագին գումարներ են լվանում: Նույն ապրիլյան պատերազմից հետո սփյուռքի մեր հայրենակիցները ցանկացան օգնել զինվորների ընտանիքներին եւ ցանկացան առձեռն հանձնել գումարը: Բազմաթիվ բարերարների է ԳԱԼԱ- ն ուղեկցել զոհված հերոսների տներ: Անձամբ էին հանձնում, որովհետեւ վստահ էին` փայ մտնելու սովոր թաթիկը զինվորի ընտանիքի ձեռքից էլ կխլի`առանց վարանելու: Դրա համար սրանց չհաջողվեց «համակարգել» եւ հիմա «դաղված» խոսում են «համակարգման» անհրաժեշտության մասին: Հիշեցնեմ նաեւ, թե ոնց էր զինվորի բաժին սնունդը հասել խանութներ: Հիշեցնեմ առանց անձրեւանոց, առանց կոշիկ, առանց զենք զինվորի առկայության մասին…Բա մինչեւ հիմա ինչի՞ վրա եք ծախսել ՊՆ-ին հատկացված միջոցները, ինչի՞ չեք համակարգել մարդավարի:
Ձեզ ոչ 1000, ոչ էլ Ռիտայի խնդրած 100 դրամը չեն տա մարդիկ, ոչ թե որ չեն ուզում զինվորի կամ հիվանդ երեխայի օգնել, այլ որովհետեւ թալանչուն չեն վստահում, որքան էլ ֆոնդեր բացեք ու համակարգեք: Մի հատ հին ու նոր պաշտոնյաների ունեցվածքը «համակարգեք», նոր անցեք 1000 դրամների հավաքագրմանը(((», — Արմենուհի Վարդանյան:
«Ահա թե ինչ է լինում, երբ գաղափարը քոնը չի լինում:
Պառլամենտական կառավարարումը սարքում են միակուսակցական, համամասանական ընտրական համակարգը՝ դեգրադացված մեծամասնականի, ազգ-բանակն էլ՝ 1000 դրամ նոր տուրքի:
Խնդիրը 1000 դրամը չէ: 1000-ի փոխարեն ավելի շատ կարող ենք տալ: Բայց ուր են գնում 30%-ից ավել վճարվող հարկերը, երբ ըստ էության առողջապահությունը վճարովի է, բարձրագույն կրթությունը վճարովի է, տուգանքները լիքը ու թալանովի… արտաքին պարտքն էլ դեպի 6 միլիարդ», — գրել է Արմեն Մարտիրոսյանը:
«Բանակի ամբողջ բեռը ժողովրդի վրա, աշխատողները ոչ թե հազար դրամ են դնում ամեն ամիս իրենց աշխատավարձից, այլ ավելի շատ, նրանք դրա մասին ոչ մեկին չեն ասում, սուսուփուս դա անում են տարիներ շարունակ։ Չհաշված որ ոչ մի պաշտոնյայի երեխա բանակում չի էլ ծառայում։
Ամբողջությամբ կարդացեք zham.am
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.