Հավանականությունը մեծ է, որ Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները կկարգավորվեն, որը դրական կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Թրամփի ընտրվելու հետ կապված բացի բացասականից, նաեւ դրական կողմեր կան: Թրամփը Պուտինին դրական մեսիջներ է ուղարկել, Պուտինը պատրաստ է նրա հետ համագործակցել, որն այնքան էլ վատ չէ: Ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը փոքր երկրների համար շատ կարեւոր է, այդ թվում նաեւ Հայաստանի համար: Չեմ ասում, որ վաղն ամեն ինչ կփոխվի եւ բարեկամ երկրներ կդառնան Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, բայց գոնե հարաբերությունների վատթարացման պրոցեսը կկանգնի»,-ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ Հիլարի Քլինթոնի նախագահ ընտրվելու դեպքում բացառվում էր, որ նա ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, սակայն, Դոնալդ Թրամփի ընտրվելու դեպքում չի բացառվում. «Միանշանակ կարող եմ ասել, որ Հիլարի Քլինթոնը Հայոց ցեղասպանությունը կյանքում չէր ճանաչի, նա նույնիսկ ընտրարշավի ժամանակ խոստում չէր տալիս այդ մասին: Բայց Թրամփի դեպքում շանս կա՝ ինքն անսպասելի քայլեր անող մարդ է, կարող է էմոցիոնալ պոռթկում ունենա եւ ճանաչի ցեղասպանության փաստը»:
Ստեփան Գրիգորյանը նշեց, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցում որոշ փոփոխություններ կիրականացնի՝ մասնավորապես Մերձավոր Արեւելքի երկրների, ՆԱՏՕ-ի ֆինանսավորման, Չինաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«ԱՄՆ-ն այն երկիրն է, որի նախագահն ինչքան էլ օրիգինալ մարդ լինի, խաղի կանոնները կհարգի: ԱՄՆ-ում տիրող համակարգն իր ազդեցությունը կունենա Թրամփի քաղաքականության վրա: Այնուամենայնիվ, այո՛, Թրամփը կարող է անսպասելի քայլեր անել՝ օրինակ կապված Մերձավոր Արեւելքի հետ: Ես չեմ կարծում, որ նա հրամայի, որ դադարեցնեն ակտիվ միջամտությունը այդ երկրների կյանքում: Չեմ բացառում նաեւ, որ հակված կլինի Չինաստանի հետ ոչ թե հակադրության գնալ, այլ հակառակը՝ բարելավելու: Սակայն, եվրոպական երկրների համար, Դոնալդ Թրամփի ընտրությունը խնդիր է, քանի որ նա հակված չէ աշխատել ԵՄ-ի հետ: Այստեղ տարբեր խաղացողների համար կան տարբեր վտանգներ՝ Թրամփը առանձնահատուկ վերաբերմունք ունի ՆԱՏՕ-ին, իսկ մենք գիտենք, որ ՆԱՏՕ-ի ֆինանսավորման մեծ մասը ԱՄՆ-ն է տալիս: Օրինակ Թրամփն ասում է՝ կվերանայի այդ հարցը»:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.