ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու և մաքսանենգություն կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական գործերի ուսումնասիրությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր:
Մասնավորապես՝ ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք «ՍԵՄ ՏՐԱՆՍ» ՍՊ ընկերության կողմից 2015թ. օգոստոսի 24-ին ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային հսկողության իրենց պարտականությունը պատշաճ չեն կատարել, ինչի արդյունքում հիշյալ ՍՊ ընկերությունը ՀՀ է ներմուծել մաքսային հայտարարագրում չներառված մի շարք ապրանքներ՝ պակաս վճարելով շուրջ 71 մլն 326 հազ ՀՀ դրամ մաքսատուրք և 14 մլն 265 հազ ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ, որով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Մեկ այլ քրեական գործի ուսումնասիրությամբ էլ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն՝ Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք «Թրեյդինգ» ՍՊ ընկերության կողմից 2015թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային հսկողության իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, ինչի արդյունքում հիշյալ ՍՊ ընկերությունը ՀՀ է ներմուծել մաքսային հայտարարագրում չներառված մի շարք ապրանքներ՝ պակաս վճարելով շուրջ 19 մլն 947 հազ. ՀՀ դրամ մաքսատուրք և 3 մլն 990 հազ ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ, որով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Կատարվում է նախաքննություն:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.