Թրքացած, իսլամացած, արաբացած եւ ընդհանրապէս օտարացած հայերու հարցը
Գերխնդիր՝ որուն լուծման համար այսօ՛ր պէտք է կազմակերպուիլ, քանի որ ժամանակը որ կ’անցնի կը բարդացնէ կարելիութիւններու իրականացումը:
Օդաչուները կ’ըսեն՝ «անվերադարձի կէտը», point of no-return:
Միամիտ չըլլանք. մեծ է թիւը անոնց որոնք մնացած են անվերադարձի կէտի ետին: Բռնագրաւուած Հայաստանի հողերուն վրայ դեռ կ’ապրին թրքացած եւ իսլամացած հայեր: Հայրենահանման հետեւանքով կարեւոր թիւ կը կազմեն արաբացած հայերը, քաղաքներու եւ գիւղերու մէջ, նոյնիսկ անապատի ցեղախումբերու:
Այս մասին խօսողներ միշտ եղած են, տրուած են թիւեր, քաղաքներու եւ գիւղերու անուններ: Ներկայիս հայեր կ’օտարանան աշխարհի տարբեր երկիրներուն մէջ, անոնց թիւը մեր ենթադրածէն աւելի է, հայրենահանուածներ, հին գաղթականներ, նոր գաղթողներ, Ասիա, Եւրոպա, Ռուսիա, Ամերիկաներ, եւ այլ աշխարհներ: Այս նոր օտարացման համար ահազանգ չկայ, լրագրողներ չեն խօսիր, քանի որ ջարդ չկայ, արիւն չկայ, ուշագրաւ եւ ցնցող չեն:
Լրատուամիջոցներու ներկայացուցիչներ կ’այցելեն բռնագրաւեալ Հայաստան, հոն տարբեր պայմաններու մէջ եւ տարբեր ինքնութիւններով հայերու մասին հեռատեսիլային տեղեկութիւններ կը հաւաքուին: Նոր տեսակի օտարացումները լրատուութիւններու նիւթ չեն: Եթէ երբեմն մասնակի ուսումնասիրութիւններ ալ ըլլան,, օտարացման ընթացքի կասեցումը եւ օտարացածներու վերադարձի գծով նախաձեռնութիւնները օրակարգ չեն:
Չի բաւեր ահազանգել:
Ներկայիս, սփիւռքեան «մեղմ» պայմաններու մէջ օտարացողներու մասին չի խօսուիր, երբ գիտենք որ այս օտարացումը ամէն օր կը կրծէ մեր շատ սիրած «հզօր» սփիւռքը՝ որպէս համրանք եւ որպէս որակ-ինքնութիւն: Ո՞վ այսօր կրնայ ըսել, որ շեփորուած տասը միլիոն սփիւռքահայերու ո՞ր տոկոսը այնյուսօրէն օտարացած է, ո՞ր տոկոսը ինքզինք առաւել կամ նուազ «համայնք»ի մէջ զգալով հանդերձ հայրենադարձութիւն-հայրենատիրութիւն կրնայ ընդունիլ:
Ղեկավարութիւններու կողմէ (Հայաստան եւ սփիւռքներ) երկու խմբաւորումները հայ կեանքի եւ ամբողջի մէջ առնելու ոչ գիտական ուսումնասիրութիւն կայ եւ ոչ ալ ծրագիր-քաղաքականութիւն: Անոնց «վերադարձ»ը խօսքով եւ յօդուածներով կարելի չէ իրականացնել: Բայց զգացական առատաբանութիւն կայ: Բարձրախօսային-հեռատեսիլային աղմուկը փուչիկ է, երբ այս հիմնահարցը կը սեւեռենք: Կը սեւեռենք՝ որպէս ճառի զարդարանք, համոզուածները համոզելու համար, այդքան, ան օրակարգ չէ:
Որպէսզի սփիւռքները, իրենց համրանքով եւ ձեռք բերած ուժով հայրենիքի հզօրացման իսկական ազդակ ըլլան, առաջին հերթին հայրենադարձութիւնը պիտի իրականցանեն, ապա պիտի պահեն գէթ այդ միտումի առկայութիւնը, երբ կ’ըսուի, թէ կը սպասուին «վերադարձի համար աւելի լաւ օրեր»…: Մինչ այդ, գաղտնիք չէ, սփիւռքները կը մաշին տարտղնումով, լեզուի կորուստով, խառն ամուսնութիւններով, ինքնութեան աստիճանական կամ ամբողջական անհետացումով: Նոյնիսկ աշխարհագրական սեղմ շրջանակի համար, ոչ ոք իսկապէս լուսաբանող թիւեր կրնայ տալ, կացութեան իրատեսական պատկերացումը ներկայացնել:
Ղեկավարական իսկական միտքը իրատեսութեամբ կը յատկանշուի: Երբ տեսողութիւնը կը սահմանափակուի անտառը ծածկող միակ ծառով մը, կը բաւարարուինք հրավառութիւններով, սրահները յուզող երգախառն աղմուկով, մխիթարուելով եղածով, առանց երբեք հաշուի առնելու սրահ(ներ)է դուրս եղող զանգուածները, ապահովաբար՝ մեծամասնութիւնը:
Սփիւռքները, համայնքայինէ անդին նայող ղեկավարումի պէտք ունին: Ինչպէ՞ս անոնք պիտի մնան ազգի աւազանին մէջ: Սփիւռքներու մէջ տեւաբար կ’աճի հայրենադարձութիւնը անկարելի համարելու հոգեկան անկումը: Աւելի բնական դարձած է մտածել մրրիկներէ հարուածուող Ֆլորիտա հաստատուելու մասին, քան գեղատեսիլ Լոռի, եթէ դեռ լսած ալ ըլլան թէ ի՞նչ բան է եւ ո՞ւր է այդ Լոռին:
Օտարացածներու վերադարձի եւ օտարացման կանխարգիլման աշխատանքը կը կազմակերպուի, եթէ գաղափարախօսական, ազգային եւ քաղաքական կամք ցուցաբերուի Հայաստանի եւ սփիւռքներու ազգային բովանդակութեամբ կազմակերպութիւններուն կողմէ: Երբեմն կը մտածեմ, որ եթէ նուազ փոթորիկ ստեղծենք ցեղասպանութեան ճանաչումներու համար, որոնք զոհերը պիտի չկենդանացնեն, եւ զբաղինք օտարացածներու վերահայացումով, եւ քայլ մըն ալ առաջ երթալով՝ հայրենադարձութեամբ, աւելի երախտաշատ աշխատանք կը կատարենք:
Այս հիմնահարցի մասին հարկ է խօսիլ, արտայայտուիլ, հաւաքաբար մտածելու ենթահող պատրաստել: Հայաստանի պետութիւնը կրնայ առնել առաջին քայլը որակաւոր խորհրդաժողով մը հրաւիրելով, ոչ դասական ներկայացուցիչներով, նախ կացութիւնը գնահատելու, ապա ուսումնասիրութիւն կատարելու, եւ մտածելու միջոցներու մասին:
Շատեր կարդացած ըլլալու են, որ առաջին աշխարհամարտէն ետք, մէկ հայ որբ գտնելու եւ ազգին վերադարձնելու համար, մարդիկ հարիւրաւոր քիլոմեթրներ կը քալէին: Օտարացածները ժամանակակից հայութեան որբերն են, անօթի չեն, չարչարանքի ենթակայ չեն, բայց ազգին յարաբերաբար որբ են: Այս գիտակցութեամբ եթէ առաջնորդուինք, թերեւս փրկուողներ կ’ըլլան: Պարզ չէ՞ միթէ, որ օտարացումը, ազգի տեսանկիւնէ, ջարդէն տեսակարար տարբերութիւն չունի, նոյնիսկ եթէ հայկական անուններ հնչեն աստ եւ անդ:
Բախտաւոր պարագային կը գոհանանք օտարացածներու «հայասիրութեամբ» եւ կամ զբօսաշրջութեամբ: Հարցը այլ է. վերականգնել ազգի համրանքի հզօրութիւնը եւ նոյն հունով՝ իմացական-ստեղծագործական հարազատ ներուժը:
Յ. Պալեան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.