2017 թվականի հունվարի մեկից ջրի սակագինը Երեւանում եւ 9 մարզերում կբարձրանա, իսկ մեկ մարզում՝ Արմավիրում կնվազի:
«Երեւան ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը Armtimes.com-ի հետ զրույցում չհերքեց լուրը, միեւնույն ժամանակ նշելով, որ սակագնի մանրամասները հրապարակել չի կարող քանի որ ֆրանսիական «Վիոլիա ջուր» ընկերության հետ դեռեւս պայամնագիր չի կնքվել, այն նախատեսված է կնքել նոյեմբեր ամսի կեսին:
Նշենք, որ բոլորովին վերջերս «Վիոլիա ջուր» ընկերությունը հաղթել է ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարած մրցույթում եւ դառնալու է Հայաստանի ջրամատակարաման միակ օպերատորը, քանի որ մրցույթ էր հայտարարվել միասնական օպերատոր ընտրելու համար: «Երեւան ջուր», «Նոր Ակունք», «Շիրակ ջրմուղկոյուղի» եւ «Լոռի ջրմուղկոյուղի» ընկերությունները լուծարվելու են:
«Երեւան ջուր» ընկերության խոսնակի փոխանցմամբ՝ լուծարումից հետո կաշխատի մեկ օպերատոր՝ մեկ սակագնով: Գործող սակագները կպահպանվեն մինչեւ այս տարվա դեկեմբերի 31-ը: «Սակագինը բարձր չի, ընդունելի է հայկական եւ ֆրանսիական կողմերից: Սակագինը մի քիչ բարձր է, քան այսօր Երեւանում է, ցածր է, քան մարզերինն է: Սակագների մասով մենք կարող ենք ասել միայն պայմանագրի պաշտոնական կնքումից հետո, որը կլինի նոյեմբերի 15-ին»,- ասաց Մուրադ Սարգսյանը:
«Վիոլիա ջուրը» չի դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագինը վերանայելու հայտով առնվազն առաջին երկու տարիներին, քանի որ պայմանագիրն է այդպես ենթադրում: «15 տարվա մեջ դա կոչվում է բազիսային սակագին: Սա նշանակում է, որ ելքային տվյալը պարտադիր որոշվում է մրցույթով, ոչ թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովով: Այստեղ ՀԾԿՀ-ն անելու բան չունի: Այդ սակագնի մի օրինակը լինելուէ նրանց մոտ, բոլորս պարտավոր ենք ղեկավարվել այդ սակագնով: Կարծեմ երկու տարի նույն սակագինն է մնում, որից հետո այդ սակագինը պետք է վերանայվի»,- ասաց Մուրադ Սարգսյանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.