23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Տիգրան Բարսեղյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշման մեջ ասվում է. « Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Տիգրան Բարսեղյանին ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:
Սլովակիայում գնչուների զույգը աղմկոտ հարսանիք է կազմակերպել: Մեկ շաբաթում տեսագրությունը ավելի քան 300 հազար դիտում է ունեցել:
19-ամյա Եվկան ու 20-ամյա Լուկաշը շքեղ տոնում են հարսանիքը, իսկ հանդիսատեսին ցուցադրում են բազմաթիվ մրցույթներ, հյուրասիրություններ ու գնչուական ծեսեր: Ընդ որում հարսնացուի ու փեսացուի հագուստը ոսկեզօծ թելերով է կարված, իսկ պարերից մեկի ժամանակ ազգականները բարձրացում են աղջկա զգեստի փեշը, ու սկսում դրա մեջ զարդեր ու 500 եվրոյանոց թղթադրամներ գցել:
Սլովակիայում գնչուական զույգը՝ 19-ամյա Եվկան և 20-ամյա Լուկաշը շքեղ հարսանիք են կազմակերպել, որի տեսագրությունը քանի օր է՝ համացանցի հիթ է դարձել:
Բացի այդ, նրանք ցուցադրում են իրենց թանկարժեք մեքենաներն ու զարդերը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կետրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Նորակերտ գյուղի բնակիչներ, 17-ամյա Հովհաննես Տաշչյանը, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ՝ 48-ամյա Սերժիկ Հակոբյանը, «գլխի ճակատային շրջանի կտրած վերքեր, աջ ծնկի կտրած վերք» ախտորոշմամբ՝ 29-ամյա Հովհաննես Եսայանը և «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ՝ Մեծամոր գյուղի բնակիչ, 33-ամյա Հակոբ Սարգսյանը։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի և քննիչ Քյասինյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Նորակերտ գյուղի Շինարարների փողոցի թիվ 1 տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են իրար հասցրել նշված անձինք։ Պարզվել է նաև, որ Հ. Եսայանը իր մոտ եղած գաղտնի փականով դանակով հարվածներ է հասցրել Հ. Տաշչյանին և Ս. Հակոբյանին։ Հիվանդանոցում բժիշկներն օպերատիվ քննչական խմբին հայտնել են, որ Հ. Տաշչյանը կատարվածի մասին ի վիճակի չէ հայտարարություն տալու։ Արդեն ժամեր անց Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հիվանդանոցից տուն գնալու ժամանակ բաժին են բերման ենթարկում Հ. Եսայանին, որտեղ էլ նրա մոտ հայտնաբերվում է հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով դանակը
։ Քննիչ Քյասինյանի որոշմամբ Հ. Եսայանը ձերբակալվում է։
«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Բաբկեն Թունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 5-րդ գումարման խորհրդարանի 9-րդ նստաշրջանի գործունեության և պատգամավորների գույքի ու եկամուտների 2012-2016թթ. հայտարարագրերի դիտարկման արդյունքները: Նրա ներկայացմամբ, ընդհանուր առմամբ, բոլոր պատգամավորների հետ փոխկապակցված անձինք մոտավորապես 13 միլիարդին համարժեք դրամական միջոցներ են հայտարարագրել 2015 թվականի վերջին: Բաբկեն Թունյանը ներկայացրեց 2015 թ-ին ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկը: «Այսպիսով՝ ամենաշատն ունի Գագիկ Ծառուկյանը՝ 16,6 միլիարդ դրամ, դոլարային տարբերակով՝ 34,3 միլիոն դոլար, որը 2015 թվականին կտրուկ պակասել է՝ մոտավորապես 100 միլիոնի չափով, բայց դրա փոխարեն աճել են օրինակ Գագիկ Ծառուկյանի հանձնած փոխառությունները, կամ՝ ձեռք բերված արժեթղթերը: Երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանը. նա 8.8 միլիոն դոլարի դրամական միջոցներ է հայտարարագրել և իր դեպքում կնոջ դրամական միջոցներն ավելի շատ են: Երրորդ տեղում Գրիգորի Մարգարյանն է 5,1 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ»,-ասաց նա և նշեց, որ, ըստ նրա, Գագիկ Ծառուկյանը ամենաազնիվ պատգամավորն է, քանի որ չի կարծում, որ պատգամավորների մեջ 34 միլիոն դոլար ունեցող այլ պատգամավոր չկա: Փորձագետն ասաց, որ, ընդհանուր առմամբ, Ազգային ժողովում կան թվով 16 դոլարային միլիոնատերեր:
Ինչ վերաբերում է նրան, թե տարվա ընթացքում ովքեր են ավելի շատ եկամուտներ ունեցել, նա ասաց, որ առաջին տեղում նորից Գագիկ Ծառուկյանն է, ով ունեցել է 6,3 միլիարդ դրամ եկամուտ, այնուհետև նրան հաջորդում են՝ Աշոտ Արսենյանը, Գուրգեն Արսենյանը, Մհեր Սեդրակյանը, Արայիկ Գրիգորյանը: Ըստ խմբակցությունների՝ բոլոր դրամական միջոցների 58,75 տոկոսը ԲՀԿ-ինն է, որն ընդգրկում է նաև Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները, երկրորդ տեղում ՀՀԿ-ն ՝ 34,4 տոկոս, և անկախ պատգամավորներն են: «2012 թվականի համեմատությամբ ՀԱԿ-ի դրամական միջոցները մոտ 65 տոկոսով նվազել են, «Ժառանգության»-ը՝ 56 տոկոսով, ԲՀԿ-ինը՝ 42 տոկոսով, ՕԵԿ-ինը աճել է ամենաշատը՝ 116,2 տոկոսով»,- ասաց նա և հայտնեց, որ ըստ պատգամավորների՝ ամենաշատը աճել են Աշոտ Արսենյանի դրամական միջոցները: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դրական համարեց ԱԺ-ում գտնվող այն օրենսդրական նախագիծն, ըստ որի պետական պաշտոնյաները կենթարկվեն վարչական և քրեական պատասխանատվության, եթե սահմանված ժամկետում չեն ներկայացնի կամ սահմանված կարգի խախտմամբ կներկայացնեն իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը: «Արտահերթում երբեմն լավ բաներ էլ են անում, այնպես չէ, որ եթե արտահերթ է, ուրեմն վատ է, եթե անդրադառնանք արտահերթերին, ոչ թե խնդիրը արտահերթով ընդունելու մեջ է, այլ արտահերթ կարգով բերված օրենքի հրատապ քննարկման մեջ է, սա պետք է տարանջատենք»,-ասաց նա և հարց բարձրացրեց, թե արդյոք մեր խնդիրը օրենսդրությա՞ն մեջ է, քանի որ հազար ու մի հանցակազմերում շատ մարդիկ պետք է կանգնեին արդարադատության առաջ:
«Օրենսդրական դաշտի կատարելագործման խնդիրը որքան էլ կարևորեմ, այնուամենայնիվ օրենքների կիրառումը, քաղաքացիների հավասարությունը օրենքի առաջ մեր մեծագույն խնդիրն է»,-ասաց նա: Ինչ վերաբերում ակտիվ և պասիվ պատգամավոր լինելուն, ապա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց. «Ես պառլամենտում մոնիտորինգի ակտիվ ցուցանիշներ ունեցող պատգամավորի տիտղոսին երբևէ չեմ հավակնել և արհեստական հարցեր չեմ տվել, երբ հարցերը պարզ են եղել»: ՀՀԿ խմբակցության պատգամավորը նաև կարևորեց բովանդակային մոնիտորինգի իրականացումը:
Աղբյուր ՝ tert.am
Հոկտեմբերի 5-ին Երևանում կանխատեսվում է + 29 աստիճան: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա գրառման՝ այդ օրվա ռեկորդային ջերմաստիճանը պատկանում է 1998 թ. հոկտեմբերի 5-ին +28,9-ը:
«Տեսնենք կգերազանցենք բացարձակ առավելագույն ջերմաստիճանը, թե ոչ»:
Այսօր վաղ առավոտից ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը, հայտնում է Հալեպի հայկական թերթերից «Գանձասարը»:
Նոր գյուղ թաղամասում գտնվող Ազգային Պատսպարանի սաները ժամանակավորապես փոխադրվել են համեմատաբար ավելի ապահով վայրեր:
Ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծության են ենթարկել նաև Հալեպի վիլլաներ թաղամասը։
Թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում ընկած հրթիռներից մեկի հետևանքով զոհերի ու վիրավորների թվում կան հայեր։
Շտապօգնության մեքենաները շրջապատել են թաղամասը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարանի վրա ընկած հրթիռի հետևանքով 5 հայ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել:
Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՝խոսելով սառեցված հակամարտությունների կարգավորման հեռանկարների մասին, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
Նրա խոսքով ղարաբաղյան հակամարտության հարցում դեռ հեռանկարներ չկան, քանի որ երկրների առաջնորդները պատրաստ չեն, կա որոշակի լարվածութուն:
Քերրին նշել է, որ պաղեստինա-իսրայելական համակարտությունն, օրինակ, ավելի շատ շանսեր ունի՝ հաշվի առնելով, որ մարդիկ պատրաստ են ընդունել որոշակի որոշումներ:
Պետական եկամուտների կոմիտեն պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք է բացահայտվել:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կառույցի օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ (Հրազդանի) բաժնի կողմից, համատեղությամբ 12-րդ եւ 14-րդ բաժինների, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում եւ խառնում» տնտեսական գործունեության տեսակով Հրազդանի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Ռոյալ Էլիտ» ընկերության արտադրած կոնյակներն ու օղիները 2015-2016 թվականներին պարբերաբար վերավաճառվել են Հանրապետության տարբեր վայրերում գործող տնտեսվարողների կողմից՝ առանց հարկային հաշվետվություններ ներկայացնելու եւ վճարումներ կատարելու: «Ռոյալ Էլիտ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ա.-ն 2015 թվականին հարկային տեսչությունից ստացել է շուրջ 1.2 միլիոն հատ ակցիզային դրոշմանիշ, որոնց համար վճարել է մոտ 56 մլն դրամ ակցիզային հարկի կանխավճար. գույքագրմամբ ընկերությունում հայտնաբերվել է ակցիզային դրոշմանիշների պակասորդ:
Պետությանը պատճառված վնասը հաշվարկվել է ԱԱՀ եւ ակցիզային հարկի նվազագույն շեմի չափով, որը կազմել է շուրջ 350 միլիոն դրամ: ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 205-րդ հոդվածի 3-րդ մասերով եւ 209-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքը որոշելու համար:
Քիմ Քարդաշյանի արկածները Փարիզում երեկ շարունակվել են Off White fashion show ցուցադրությունով: Եվ ո՞վ էր առաջին շարքերում նստած: Ճիշտ է Քարդաշյանների գերդաստանի խարիսխը՝ Քիմը:
Եվ բնականաբար ամբողջ ուշադրությունը հայուհու կրծքերի վրա է: Նրա հետ ցուցադրությանը եկել էր Քանյե Ուեսթը` iնչպես միշտ իր ոճին հավատարիմ:
Նրան ընկերակցում էր քույրը ՝ Քորթնին, որն այս օրերին իր բաց հանդերձանքով նույնպես ցնցում է փարիզյան հասարակայնությանը: Քորթնին, ի դեպ, Tom Ford -ից 4 հազար դոլարանոց երկարաճիտ կոշիկներով է:
Գերդաստանի դեսանտը համալրել է Քիմի մայրը ՝ 60-ամյա Քրիս Ջենները, իր սիրեկան Քորի Գեմբլի հետ միասին:
1986 թ.-ի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանում պայթյուն որոտաց:
Աշխարհը պատվեց ռադիոակտիվ ամպով:Երբեմնի բնակեցված քաղաքը դարձավ արգելված գոտի, իսկ դրա բնակիչները, հաշված ժամերի ընթացքում, լքեցին իրենց տները: Այդ սարսափելի օրվանից արդեն 30 տարի է անցել:
Երբ գիտնականները որոշեցին պարզել, թե ներկայումս ինչ վիճակում է տեղի բնությունը, ապշեցին իրենց բացահայտածից:Պարզվեց, որ տեղի ֆաունան ոչ թե չորացել ու վերացել է, այլ հակառակը՝ համալրվել է նոր տեսակներով, որոնք մի ժամանակ ոչնչացման եզրին էին կանգնած:
Չեռնոբիլի գոտում շատացել են եղնիկները, որմզդեղները, ինչպես նաև գայլերը, որոնց արդեն երկար ժամանակ չէին տեսել այդ շրջաններում:
Ամենասենսացիոնը եղավ հազվագյուտ համարվող սև արագիլների և գորշ արջերի բացահայտումը: Նրանք ընդհանրապես անհետացել էին բնապահպանական ցուցակներից դեռևս անցած դարի 80-ականներին:
-Գայլի առաջին հետքերը մենք ֆիքսել էինք դեռևս 2003 թ.-ին, բայց այդ ժամանակ չհավատացինք մեր փաստերին,- անկեղծանում է գիտնականներից մեկը:
Դրանից բացի զարմանալի է այն, որ Չեռնոբիլում իսպառ բացակայում են մուտանտ կենդանիները: Ոչ մի երկգլխանի կամ երկպոչանի արարածներ կամ շեղումներով գազաններ այստեղ չեն հայտնաբերվել:
Մեծ ձեռքբերում էր նաև եվրոպական լուսանի վերածնունդն այս տարածքում: Այդ կենդանին հայտնվել էր Կարմիր գրքում, բայց կար ժամանակ, երբ նրանցով բնակեցված էին Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի անտառները: Կենդանիների հայտնի թանկարժեք մորթու պատճառով 20-րդ դարի երկրորդ կեսին նրանք ամբողջովին վերացել էին եվրոպական տարածաշրջանից:
Գիտնականները նաև Եվրոպական արջի են հանդիպել անտառներում, որին այդ տարածաշրջանում տեսել էին 100 տարի առաջ:
Գիտնականների խոսքերով՝ գաղտնիքն ամենևին էլ ռադիացիայի բուժիչ ուժի մեջ չէ, այլ ավելի շուտ մարդու՝ այդ հատվածում կենսագործունեության բացակայության մեջ: Այդ կենդանիները կարելի է ասել ապաստան են գտել այդ հատվածում, քանի որ այնտեղ մարդիկ չեն ապրում:
Ռադիացիոն արգելոց դարձած Չեռնոբիլին այսօր մարդիկ կարող են հետևել այնտեղ տեղադրված 40 թակարդ-տեսախցիկներով, բայց այնտեղ բնակություն հաստատել դեռ երկար ժամանակ չեն կարողանա: Ինչ որ տեղ դա նաև լավ է…
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.