Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի տիտղոսից, քանի որ ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, այլ որոշում են Սերբիան կամ այլ երկրներ, բայց ես հպարտ եմ, որ հայ եմ:
Այս մասին հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, որը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով խայտառակ մրցավարության հետեւանքով եզրափակիչում հաղթանակ չստանալուն ու անցած օլիմպիական ուղուն:
«Ավարտվեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյում: Չգիտեմ՝ ինչից սկսել, սակայն առաջինը կցանկանայի շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք չամաչեցին իմ՝ եզրափակիչ գոտեմարտի մասին կարծիք հայտնելուց: Շնորհակալություն ձեր անհավանական աջակցության համար, շնորհակալություն, որ ամենասկզբից իմ հետ էիք եւ հիմա էլ շարունակում եք աջակցել ինձ: Ես հսկայական աջակցություն եմ զգում իմ ժողովրդից ու տարբեր ազգությունների ու դավանանքի ներկայացուցիչներից ամբողջ աշխարհից:
Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ երազում է օլիմպիական պատվո հարթակ բարձրանալ իր երկրի հիմնի ու դրոշի ուղեկցությամբ, եւ ես նույնպես բացառություն չեմ: Ամբողջ կյանքում երազել ու գնացել եմ դեպի այս Օլիմպիական բարձունքը: Այս բարդ ուղին պահանջում էր ներդնել հսկայական ջանքեր: Ես ապրում էի ու երազում այն օրվա մասին, երբ հնարավորություն էի ստանալու պայքարել օլիմպիական ոսկու համար, եւ այդ սպասված օրը եկավ:
Ռիոյի ճանապարհին էլ անարդար վերաբերմունք կար իմ հանդեպ, բայց ես, չնայած շատ ցավալի էր, համբերություն էի դրսեւորում, քանի որ սպասում էի Ռիո-2016-ին: Ես հույս ունեի, որ անարդարությունները վաղ թե ուշ լքելու են ինձ:
Ցավոք, հրաշք տեղի չունեցավ եւ ինձ դարձյալ զրկեցին ոսկե մեդալից: Այդ արարքը վերջնականապես հիասթափեցրեց ինձ, այդ պատճառով չկարողացա զսպել ինձ: Ես անցել եմ շատ դժվարությունների միջով, հարազատներիս չեմ տեսել 150 օրից ավելի, որպեսզի ամբողջովին պատրաստվեմ ու կենտրոնանամ Օլիմպիական խաղերի վրա: «Մաշեցնող» մարզումները, քաշի վերահսկումը, վնասվածները, իմ թիմի աշխատանքը, հույսերը, ընտանիքս ու ազգիս համբերությունը պարզապես գողացան…
Մի՞ թե ամբողջ մարզաշխարհն աչք կփակի այս հանցագործության վրա: Ինձանից բացի, շատերն են զրկվել իրենց արժանի մրցանակներից:
Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի տիտղոսից, քանի որ ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, այլ որոշում են Սերբիան կամ այլ երկրներ, բայց ես հպարտ եմ, որ հայ եմ: Մենք փոքր, բայց մեծ ազգ ենք: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին ու այնտեղ ապրող բոլոր մարդկանց: Ես այնտեղ եմ մեծացել ու ապրում, սիրում եմ այդ երկիրն ու մարդկանց:
Մարզչական շտաբի, հարազատներիս, մտերիմներիս եւ, իհարկե, ազգիս աջակցության շնորհիվ ես այս Օլիմպիական խաղերին պատրաստ էի 100 տոկոսով՝ տրամադրված ու պատրաստված: Ես կարողացա ցուցադրել լավ ըմբշամարտ ու արդյունք: Շնորհակալություն Աստծուն դրա համար:
Կցանկանայի նաեւ իմ ընկեր ու թիմակից Արթուր Ալեքսանյանին շնորհավորել ոսկե մեդալի կապակցությամբ, նա արժանի էր այդ հաղթանակին: Շնորհավորում եմ նաեւ մեր ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին, որոնք դարձան արծաթե մեդալակիրներ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր բոլոր առումներով իմ կողքին էին, շատ եմ գնահատում եւ արժեւորում դա:
Յուրաքանչյուր գոտեմարտում ես պայքարում էի ոչ միայն մեջքիս գրված ազգանունի, այլ նաեւ իմ հայրենիքի ու ընտանիքի համար, որոնք մինչեւ վերջին օրն աջակցում էին ինձ: Դահլիճում չէր հնչում իմ երկրի օրհներգը, իսկ հարազատներիս ցավն ամեն ինչ խլացնում է…
P.S. Պետք չէ վիրավորել սերբ Դավոր Շտեֆանեկին, նա վատ ըմբիշ չէ, լավ էր պաշտպանվում: Բացի այդ, մենք արդեն մեկ ամբողջություն ենք: Նա ամեն առավոտ հիշելու է իմ անունը: Ամեն անգամ իր ոսկե մեդալին նայելիս նա մտածելու է, որ այն իրականում ինձ է պատկանում»,- «ВКонтакте» սոցիալական ցանցում գրել է Միհրան Հարությունյանը՝ տեղադրելով իր մեդալի լուսանկարը:
Հիշեցնենք, որ հանրագիր-պահանջների միջազգային change.org կայքում բացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային եւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին հասցեագրված հանրագիր Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու պահանջով, որին կարելի է միանալ հետեւյալ հղումով change.org:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.