Ինչպես ավելի վաղ հրապարակել էրԳԱԼԱ-ն, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի զինծառայողների ծնողները նախօրեին, հրաժարվելով պետական միջամտությունից, աջակցությունից, սկսեցին գերեզմանների բետոնալցման աշխատանքները: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի հերոսների մարմիններն ամփոփված են «Շիրակ» գերեզմանոցում գտնվող Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզման-պանթեոնում:
Զինծառայողների ծնողները հայտարարեցին, որ այլեւս չեն սպասելու իշխանությունների խոստումներին, որովհետեւ ավելի քան 4 ամիս շարունակ սպասել են:
Իրենք սեփական գրպանից վճարելով իրականացրեցին բետոնալցման աշխատանքներ՝ չնայած, որ տեղում Գյումրիի զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը ծնողներին փորձում էր հետ պահել այդ մտքից՝ համոզելով, որ ՀՀ ՊՆ-ն արդեն սկսել է այդ գործընթացի իրականացումը եւ որ արդեն փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի գերեզմանի բետոնալցումն իրականացրել են, մյուսներինն այսօր-վաղը կիրականացնեն:
ԳԱԼԱ-ն խնդրի մասին նախ փորձեց զրուցել շինարարություն իրականացնող կազմակերպության ղեկավարի հետ, սակայն այդպես էլ մեր բոլոր ջանքերն իզուր անցան:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է ընտրվել տվյալ կազմակերպությունը, մրցույթ անցկացվել է, թե ոչ, ՀՀ ՊՆ-ն որքան գումար է հատկացրել հիշյալ կազմակերպությանը եղբայրական գերեզման կառուցելու համար:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ ՊՆ-ն իր խոստումը պահել է եւ իր պարտավորությունները կատարել է զոհվածների ընտանիքների առաջ: Ըստ Հովհաննիսյանի՝ զոհվածների հարազատներն իրավունք ունեն ինքնուրույն իրականացնել իրենց զավակների գերեզմանների շինարարությունը եւ ոչ ոք նրանց չի կարող արգելել:
Մեր ճշտող այն հարցին, թե ստացվում է՝ ՀՀ ՊՆ-ն չունի՞ այլեւս որեւէ պարտավորություն ապրիլյան զոհերի գերեզմանները կառուցելու գործում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.
«Պաշտպանության նախարարությունը տարածքը պետք է սահմանազատեր, իր խոստումը կատարել է: Գերեզմանները սարքելու համար իրենք՝ զոհերի հարազատները, 4.1 մլն-ից ավելի գումար են ստացել ամեն մեկի համար: Ինքնուրույն պիտի սարքեն:
ՀՀ-ում գոյություն ունի հետեւյալ օրենքը, եթե զոհված զինծառայողը Եռաբլուրում չի թաղվում, ապա ընտանիքը ստանում է 4.1 մլն դրամ: Դա պարտադիր գումար է, եւ չի կարող պատահել, որ մի անձ չստանա, դա տրվում է բոլորին: Չնայած այդ գումարին՝ առանց որեւէ օրենսդրական պարտավորության ՊՆ-ն նաեւ պարտավորություն էր վերցրել մասնակցել եւ կազմակերպել գերեզմանների սահմանազատման աշխատանքը, որն արդեն իրականացրել ենք: Ինչքան գիտեմ, վստահ չեմ, պիտի ճշտեմ, Գյումրիի քաղաքապետարանն էր խոստանում օգնել, որ միասնական գերեզմանոց լինի: Ես այդքանը գիտեմ, մնացածին տեղյակ չեմ»,- ասաց ՊՆ խոսնակը:
Մեր այն հարցին, թե այդ դեպքում ի՞նչ շինկազմակերպություն է, ո՞ր կառույցի կողմից է ընտրվել, ո՞վ է վճարել ի վերջո շինկազմակերպությանը, որը սկսել էր բետոնալցման աշխատանքները, Արծրուն Հովհաննիսյանը կրկնեց նույնը.
«Սահմանազատման մասին է հավանաբար խոսքը, տարածքի բարեկարգման մասին է, չեմ կարող ասել՝ տենդերով է ինչով է, բայց դա ոչ թե օրենքով, այլ նախարարի ցանկությամբ էր, որ սահմանազատման աշխատանքները եւս իր վրա վերցնի ՊՆ-ն: Իսկ մնացածն, ընդհանուր առմամբ, մենք վճարել ենք արդեն զոհվածների հարազատներին»։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.