«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանի կարծիքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ միտումնավոր քայլեր են ձեռնարկվում:
«Ամեն անգամ ասում են՝ շուտով կվիրահատենք: Վերջին անգամ ասել են, որ այս շաբաթվա վերջ պիտի վիրահատեին: Այդպես էլ չիրականացավ վիրահատությունը: Ասում են՝ մի տաս օրից, մինչև վերքը լավանա: Ամեն դեպքում Հովհաննես Հարությունյանի վիճակը լավ չէ այն առումով, որ նա նորմալ չի ցավազրկվում, ամեն օր չէ, որ վիրակապերը փոխվում են: Երեկ արդեն չորրորդ օրն էր, որ նոր վիրակապը փոխել էին: Բացի այդ, ոտքի մատներն արդեն երեք օր է՝ չի կարողանում շարժել»,- NewsBook-ի հետ զրույցում հայտնեց Հայարփի Սարգսյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ այսօր խոսել է Հովհաննես Հարությունյանին բուժող բժշկի հետ:
«Նախ սկզբից ասում էր, որ չի կարող պատահել, ամեն օր վիրակապը փոխում են, չի կարող պատահել՝ մատները շարժում է: Հետո արդեն երբ պնդեցի, որ այցելում եմ, որ ականտես եմ եղել, ասաց՝ դուք խանգարում եք մեզ, որ մենք իրեն բուժենք, մի ստից բանը դրոշակ եք սարքում, էլ չզանգեք: Ասացի՝ դուք բուժող բժիշկն եք, ես էլ պաշտպանն եմ, պիտի զանգահարեմ: Ամեն դեպքում, գիտեք խնդիրը որն է, որ վերջում ասում է, որ ոտքերի մատները չի շարժում, հետագայում կանցնի, վիրակապն էլ ամեն օր պարտադիր չի փոխել, ինչն, իհարկե, ինձ զարմացնում է»,- ասաց պաշտպանը:
Անդրադառնալով իր և Հովհաննես Հարությունյանի անունից ներկայացված պահանջին՝ Հայարփի Սարգսյանը նշեց, որ այն ուղարկվել է որպես ի գիտություն:
«Որևէ պատասխան դրանից չեմ ակնկալում: Պահանջի մեջ նշել եմ նաև, որ եթե վիրահատությունը տեղի ունենա «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, այլ ոչ թե քաղաքացիական, և եթե հետագայում բարդություններ առաջանան Հովհաննես Հարութությունյանի առողջաական վիճակի հետ կապված, ապա ողջ պատասխանատվությունը կրելու են նշված կառույցների ղեկավարները: Դա կդիտարկվի որպես դիտավորություն և խոշտանգում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Այն, ինչ կատարվում է այժմ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ, պաշտպանը որակում է որպես խոշտանգում:
«Ես դա խոշտանգում եմ համարում, քանի որ եթե եթադրենք, որ 10 օրից պետք է վիրահատվի, ապա ինչո՞ւ է նա ամեն օր ցավերի մեջ, նորմալ չի ցավազրկվում, ինչո՞ւ է վիրակապը 4 օրը մեկ փոխվում, դա նորմալ չէ: Այսինքն՝ բուժհսկողություն չկա: Վերլուծելով այն, ինչ ես եմ տեսնում, և այն, ինչ իրենց կողմից ասվում է, հասկանում եմ, որ այստեղ ինչ-որ միտումնավոր քայլեր են արվում Հովհաննես Հարությունյանի նկատմամբ, որովհետև այս պահին իրենց պատասխանն ինձ չհամոզեց: Բացի այդ, նշում են, որ «Էրեբունի» ԲԿ-ից բժիշկներ կան այնտեղ: Մի օր Հովհաննես Հարությունյանն ասել է, որ իր վիրակապը փոխեն, բժիշկն էլ պատասխանել է, որ իր մոտ «բինտ» չկա: Որ բժիշկն իր մոտ բինտ չունի, ինչի՞ համար է այնտեղ: Իրենք պարզապես իրականությունը չեն ներկայացնում, ինչը հենց այդ միտումնավոր քայլերի հետևանքն է»,- ասաց Հայարփի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին և տեղափոխվել հիվանդանոց: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.