Մի քանի օր է՝ համացանցում բավականին հետաքրքիր քննարկումների տեղիք է տվել ոստիկանության օպերատոր Արամ Պողոսյանի աշխատանքից ազատվելու տեղեկությունը: Հաշվի առնելով Արամի՝ ոստիկանության համակարգից հեռանալու ժամանակահատվածը՝ մարդկանց մի մասը ցնծության մեջ է՝ կարծելով, թե Խորենացու եւ Սարի թաղի դեպքերն են իրենց ազդեցությունը գործել:
Արամ Պողոսյանն այսօր պատասխանեց մեր մի քանի հարցերին: Նա նշեց, որ ոստիկանության համակարգից դուրս է եկել անձնական խնդիրների պատճառով եւ շարունակում է հարգել իր գործընկերներին:
«Աշխատանքից դուրս եմ եկել ֆինանսական խնդիրների պատճառով: 114 հազար դրամ աշխատավարձս չէր բավարարում ընտանիքս պահելու համար: Հիմա մատուցող եմ աշխատում ռեստորաններից մեկում եւ չնայած սահմանված աշխատավարձ չկա, բայց կարծում եմ մի քանի անգամ բարձր կլինի»,- ասաց Արամ Պողոսյանը, ով 3-ամյա երեխա ունի:
Մեր հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ նախորդից այդքան տարբեր աշխատանք է ընտրել՝ Պողոսյանը պատասխանեց, որ ժամանակ չի ունեցել ընտրելու, համաձայնել է առաջին իսկ առաջարկին: «Ես ընտանիք եմ պահում եւ ցանկացած օր կարող է ճակատագրական լինել: Չնայած այստեղ էլ եմ ծառայում ժողովրդին»,- փորձեց նմանություն գտնել ոստիկանության նախկին աշխատակիցը:
Մեր ճշտող հարցին, թե իր որոշման վրա արդյո՞ք չի ազդել Խորենացիում եւ Սարի թաղում տեղի ունեցածը՝ Պողոսյանը պատասխանեց.
«Պետական ցանկացած կառույց շատ հարգում եմ: Լինի դա ցուցարար, լինի ոստիկան՝ ես հասկանում ու հարգում եմ, դա իմ էությունն է: Ես աշխատանքից դուրս եմ եկել անձնական խնդիրների պատճառով»:
Խոսելով Սարի թաղում կիրառված բռնության մասին՝ «02»-ի նախկին օպերատորն ընդգծեց. «Ծառայողներ կային, որոնք իրենց լիազորություններն անցել են: Ես ինչքանով տեղյակ եմ, դիտարկվում է այդ ամենը, ծառայողական քննություն է նշանակվում, պատժվում են…Ես քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում, չեմ կարող գնահատել»: Նա, սակայն, վստահեցրեց, որ այն ոստիկանները, որոնք ուժ են կիրառում, վատ վերաբերվում ցուցարարների նկատմամբ՝ չեն հարգվում նույնիսկ իրենց կոլեգաների կողմից:
«Ծեծուջարդի հրաման չի լինում, ուղղակի մարդիկ կան, որ առիթից օգտվում են, նման քայլեր են անում, բայց սկսած սերժանտից մինչեւ վերադաս այդ քայլը չեն հարգում»,- վստահերցեց Արամ Պողոսյանը:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են ծեծում, նախկին օպերատորը պատասխանեց. «Դե կարող է այդ պահին հոգեկանը խանգարվի, չեմ կարող բացատրել, մտնել հոգեկանի մեջ, բայց եթե ես տեսնեի՝ կկանխեի»:
Հոգեկանի մասին Արամ Պողոսյանի խոսքը շարունակելով հիշեցրինք հայտնի տեսանյութի մասին եւ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ դեղահաբեր են օգտագործում ոստիկանները՝ ակցիաները ցրելուց, բռնություն կիրառելուց առաջ:
«Այդ տեսաերիզը ես էլ եմ տեսել, որ հրապարակվել է, բայց եթե իմ տեսանկյունից նայեմ, նման բան չի կարող լինել: Տրամաբանության մեջ չի տեղավորվում. ոստիկանը պայքարում է թմրանյութեր օգտագործողների դեմ, ինքն օգտագործո՞ւմ է»,- իր տեսած կադրերը անհավանական համարելով՝ օպերատորն ընդգծելով, որ ոստիկաններն առանց այդ էլ հատուկ պատրաստություն են անցնում եւ սովոր են նման վիճակներում աշխատել:
«Հնրավո՞ր է վերադառնաք ոստիկանություն՝ աշխատանքի»,- վերջում փորձեցինք ճշտել Արամ Պողոսյանից. «Այո, երբ ֆինանսական խնդիրները լուծվեն»,- եղավ նրա պատասխանը:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.