Այս օրերին Հայաստանում ով չի ալարում՝ հայտարարում է, թե «եթե իշխանությունները փորձեն հանձնել ազատագրված տարածքները, ժողովրդին դուրս ենք բերելու փողոց»։ Կարծես ժողովուրդը շարժական գույք է, որը տանը նստած՝ սպասում է, թե երբ են փրկիչներն իրեն դուրս բերելու փողոց։ Ընդ որում՝ ժողովրդին ոտքի հանելը, չգիտես ինչու, հարցի լուծում է համարվում։ Խնդիրը հենց այդպես էլ ներկայացվում է։ Եթե հանկարծ Մոսկվայում (կամ մի ուրիշ տեղ) Սերժ Սարգսյանի վրա բարկանան, ու նա ստիպված լինի ստորագրել տարածքները հանձնելու «թուղթը», Երևանում հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց, մի քիչ կաղմկեն, որից հետո Սերժ Սարգսյանը կփոշմանի, և բոլորը կցրվեն տներով՝ գոհ ու երջանիկ, որ կարողացան ելք գտնել ստեղծված իրավիճակից։
Բայց նախ՝ տարածքներ հանձնելը փաստաթուղթ ստորագրելով չի լինում։ Դա երկարատև պրոցես է, իսկ փաստաթղթի ստորագրումն ազդարարում է գործընթացի ավարտը (և ոչ թե սկիզբը, ինչպես կարծում են որոշ միամիտներ)։ Եվ երկրորդ՝ հաստատ Սերժ Սարգսյանի ուշքը չի գնում տարածքները հանձնելու համար։ Նա այդ քայլին կգնա միայն այն դեպքում, եթե այլ ելք չունենա։ Ընդ որում՝ կարող է այդ քայլին գնալ նաև առանց փաստաթուղթ ստորագրելու։ Ինչ վերաբերում է բուն գործընթացին, ապա այն շարունակվում է արդեն մոտ 15 տարի։ 15 տարի է՝ իրադարձությունները զարգանում են այն տրամաբանությամբ, որ ինչ-որ պահի Հայաստանի իշխանությունները (կապ չունի, թե կոնկրետ ովքեր) ստիպված են լինելու տարածքներ հանձնել։ Որովհետև 15 տարի շարունակ իշխանությունները ոչինչ չեն արել այդ տարածքները վերադարձնելու հեռանկարից խուսափելու համար։ Ավելի կոնկրետ՝ չեն արել երկու բան։ 1. Չեն բնակեցրել այդ տարածքները, 2. Ինքնաբավ պաշտպանական համակարգ չեն ստեղծել։
Սկսենք պաշտպանական համակարգից։ Բոլորն «էն գլխից» գիտեին, որ այդ տարածքները հնարավոր է պաշտպանել միայն զենքի ուժով, ընդ որում՝ հասկանալի էր, որ մեծ պատերազմն անխուսափելի է։ Հիմա տեսեք, այդ 15 տարիների ընթացքում Հայաստանում քանի՞ կոնյակի գործարան է կառուցվել։ Առնվազն մի քանի տասնյակ։ Քանի՞ սուպերմարկետ ու «մոլ» է կառուցվել։ Մի քանի տասնյակ։ Իսկ լուրջ զենք արտադրող քանի՞ գործարան է կառուցվել։ Ոչ մի հատ։ Իբր՝ այն տրամաբանությամբ, թե «հա, նորմալ է, կոնյակ-բան կծախենք, բյուջեն փող կմտնի, այդ փողով զենք կառնենք»։ Բայց պարզվեց՝ դա կեղծ տրամաբանություն էր։ Ոչ փող կա, ոչ ժամանակակից սպառազինություն վաճառող։ Իսկ Ադրբեջանում չասացին «հա, դե նավթ-բան կծախենք, զենք կառնենք»։ Դրան զուգահեռ նաև զենք արտադրող լուրջ գործարաններ կառուցեցին։ Իսկ հիմա եկել է պահը, երբ մեզ սպառնում են լուրջ պատերազմով, իսկ տևական պատերազմ մղելու մեր հնարավորությունները մեզանից չեն կախված։ Այսինքն, մեր փոխարեն ուրիշներն են որոշելու՝ մենք ի վիճակի՞ ենք պատերազմել, թե՞ ի վիճակի չենք (այս պահին որոշումը կարծես թե մեր օգտին չէ)։
Հիմա վերադառնանք ժողովրդին փողոց դուրս բերելու հարցին։ Կատարված փաստից հետո ժողովրդին փողոց եք դուրս բերում, որ ի՞նչ անեք։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
- 10:48Հաց եւ տեսարաններ, որ Արցախը մոռանան. «Հրապարակ»
- 11:10«Հրապարակ». «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործը բաղկացած է 45 հազար էջից
- 11:10Այլևս իշխանության «սրտի գործարարը» չէ. ի՞նչն է կասկածելի թվացել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
- 11:10Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. ինչն է զայրացրել Փաշինյանին.«Հրապարակ»
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.