Մարդուն ծեծել են, ստիպել են, որ թղթի վրա գրի, որ փող է վերցրել երեկվա հավաքը կազմակերպելու համար: Հայկ Խանումյանին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում տեսակցելուց հետո «Ազատություն» ռադիոկայանի եւ մի շարք կայքերի լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Բաբայանն ասաց նաեւ, որ Հայկը խոսում է եւ իր հետ զրույցում կոնկրետ ներկայացրել է, թե քանի հոգով են ծեծել, ինչի տակ են ստիպել ստորագրել: ՊԲ նախկին հրամանատարը ասաց նաեւ, որ ըստ բժիշկների՝ Հայկի քիթն է ջարդված, ինչպես նաեւ կողքի մատները:
Հիշեցնենք, որ երեկ Ղարաբաղում բողոքի ակցիա էր անցկացվում ԼՂՀ նախագահի նստավայրի մոտ: Ակցիայի մասնակիցները պահանջում էին Սամվել Բաբայանին նշանակել ՊԲ հրամանատարի պաշտոնում:
16:49 ՍիվիլՆեթի լրագրող, քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ականատես է եղել զինվորական համազգեստով անձանց կողմից ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքին: Զինվորական համազգեստով անձինք Մալխասյանից խլել են նրա հեռախոսը, երբ փորձել է նկարել Խանումյանի նկատմամբ բռնությունը: Քիչ առաջ «Սիվիլնեթի» եթերում լրագրողը մանրամասներ պատմեց իր տեսածից.
«Մենք առավոտյան պայմանավորվեցինք Հայկ Խանումյանի հետ, որ ԱԺ-ում հանդիպենք իրար եւ այնուհետեւ հարցազրույց անենք…Տեսանք Հայկին, Հայկն ասաց խորհրդակցություն ունի Ազգային ժողովում, կարող ենք իր գրասենյակում սպասել՝ մինչեւ վերջացնի: Մենք նախընտրեցինք սպասել Ազգային ժողովի կողքի «Արմենիա» հյուրանոցի սրճարանում: Նստած էինք սրճարանում, նկատեցինք Հայկ Խանումյանը մի խումբ զինվորական համազգեստով մարդկանց հետ քայլում է հենց հրապարակում՝ ԱԺ հենց դիմաց: Ես ձեռքով արեցի՝ գոռացի Հայկ, ինքը ինձ ձեռքով արեց, ասաց՝ մի րոպե: Ես շրջվեցի: Հաջորդ պահին, երբ դարձա որ վեր կենամ, մոտենամ Հայկին, նկատեցի, որ այդ զինվորականները, թվով 5-ից ավելի կարծեմ, խփում են Հայկին, դաժան ծեծի են ենթարկում՝ մի քանի հոգով ընդ որում…Այդ ամենը տեւեց 40 վայրկյանից մեկ րոպե: Ուժով իրեն գցեցին մեքենայի մեջ, սպիտակ գույնի մեքենա էր, եթե չեմ սխալվում»,- պատմում էր լրագրողը՝ հավելելով, որ եթե չի սխալվում՝ դա «Լադա գրանատա» էր:
Դերենիկ Մալխասյանը պատմեց նաեւ, որ ինքը չի կարողացել որեւէ կերպ օգնության հասնել Հայկին, քանի որ սրճարանում իր կողքին նստած զինվորական համազգեստով երկու անձինք խոչընդոտել են:
Այնուհետեւ նշված անձինք խլել են Դերենիկ Մալխասյանի հեռախոսը՝ թույլ չտալով, որ ինչ-որ բան նկարի: Լրագրողը պատմեց, որ տեղի ունեցածին մի խումբ մարդիկ են ականատես եղել, տարածքում եղել են ոստիկաններ (քաղաքացիական հագուստով), որոնցից մեկը ներկայացել է որպես Սերգեյ Հարությունյան: Մալխասյանը հավելեց նաեւ, որ ԱԺ շենքի մոտ կա տեսախցիկ. «100 տոկոսով կարող եմ ասել, որ ֆիքսել են միջադեպը»,- ընդգծեց նա:
15.20 «Հայկ Խանումյանը ռենտգեն հետազոտության է ենթարկվել, տոմոգրաֆիա արել են, մեկ ժամ առաջվա դրությամբ կյանքին սպառնող վտանգ չկա»,-Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Շարժում 88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:
Աղաբեկյանի խոսքով Հայկ Խանումյանը չի պատմել իրեն, թե դեպքն ինչպես է տեղի ուենցել:
Մեր հարցին՝ պատգամավորը թշնամիներ ունի՞, Աղաբեկյանը չբացառեց, որ հնարավոր է քաղաքական հայացքների հետ կապ ունի.
Ամբողջությամբ կարդացեքarmtimes.com
- 13:10Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
- 11:10Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին
- 0:10Արյունարբու ռեժիմի խամաճիկ պսևդոէկոակտիվիստը սպառնում է սպանել հայերին․ Էդմոն Մարուքյան
- 13:10«Կնյողանց կալ»-ում, որտեղ սեփականաշնորված հողեր ունենք, բարձրադիր է և ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ է․ Բադասյան
- 11:10Չեմ պատրաստվում մանդատս վայր դնել. Արսեն Թորոսյանը հերքեց նաև տեղեկությունը, թե Դատախազությունը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով
- 14:10Ցուցադրական անհարգալից վերաբերմունք և դիվանագիտական սկանդալ բարեկամ Վրաստանի նկատմամբ
- 14:10Ես երբևե որևէ միջանցքի մասին ոչինչ չեմ ասել, այլ ասել եմ ու կասեմ, որ Փաշինյանը հայ ժողովրդին դավաճանած անձ է. Մարգարիտա Սիմոնյան
- 11:10Ի՞նչ էր անում Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 23-ին․ նա հիփոթեքային պայմանագիր է կնքել. Փաշինյանի պնդման հետքերով. Civilnet
- 14:10Հայ մարզիկը ջախջախել է ադրբեջանցուն. վերջինս «փայլել է» նենգ պահվածքով. (տեսանյութ)
- 12:10Հրդեհից զոհված 8 զինծառայողների մահվան վերաբերյալ եզրակացությունները ավելի շատ հարցեր են առաջացրել. փաստաբան
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
14.03.2023 | 14:10
14.03.2023 | 13:10
14.03.2023 | 12:10
14.03.2023 | 12:10
13.03.2023 | 15:10
13.03.2023 | 14:10
13.03.2023 | 13:10
13.03.2023 | 11:10
11.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.