Թուրքիայի հյուսիսային Քասթամոնու շրջանում բնակվող հայերը բացասաբար են վերաբերվում 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահը»։
Հիմնականում այգեգործությամբ և անասնապահությամբ զբաղվող Սև ծովի ափին գտնվող Քասթամոնու շրջանի հայ բնակչությունը քննադատել է Գերմանիայի խորհրդարանի որոշումը, իսկ հայազգի Սերգիս Դուրաքն այդ կապակցությամբ ասել է. «Աշխարհի պետություններն այդ ժամանակ (նկատի ունի 20-րդ դարի սկիզբը) միմյանց կոտորել են։ Այդ ցեղասպանությունը որտեղից ի հայտ եկավ՝ պարզ չէ։ Թե որտեղից են այդպիսի բաներ եզրակացնում, չգիտեմ։ Ինչ է, այդ ժամանակ Թուրքիայից զոհեր չե՞ն եղել։ Ինչո՞ւ թուրքերը մինչև հիմա չեն ասել, որ ցեղասպանության են ենթարկվել։ Մենք երբեք դա չենք ընդունի»։
Բանը հասել է նույնիսկ նրան, որ Քասթամոնուի հայազգի բնակիչները քննադատել են Հայաստանին՝ Ադրբեջանի հողերը բռնազավթելու համար։
Կրկին անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Քասթամոնուի բնակիչները նշել են, որ իրենք նույնիսկ իրենց պապերից չեն լսել, որ երբևէ ցեղասպանություն է տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, իր վերջին ելույթներից մեկում սպառնացել էր Հայաստան ուղարկել Թուրքիայիում բնակվող Հայաստանի քաղաքացիներին։
- 14:10Մեհրիբան Ալիեւան շարունակում է «իր» մարդկանց ներդնել ուժային կառույցներում
- 13:10Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է Հայաստանում գտնել երբեւէ գոյության չունեցած «ադրբեջանական մշակույթի» հետքերը
- 11:10Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև
- 13:10Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ
- 12:10ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել է օժանդակել Ադրբեջանին Իրանի հետ սահմանը պահելու համար ու կրթել. Մենենդեսը չի թաքցրել իր զարմանքը
- 15:10Bloomberg. «Էրդողանի վիճակն ավելի է վատանալու»
- 11:10ՀՀ ղեկավարությունն ասում էր` «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա ասում է` «թույլ տվեք ապրենք 29 հազար կմ² տարածքում». Ալիև
- 12:10Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ները անորոշ կերպով հայտնել են Բայրամովի եւ Չավուշօղլուի հեռախոսազրույցի մասին
- 14:10Բռնապետ նախագահ Ալիևն իրականում ճնշումների չի ենթարկվում. նիդերլանդացի ցեղասպանագետը բարձրաձայնում է արցախահայության ցեղասպանության վտանգի մասին
- 12:10Ալիեւը ցինիկաբար առաջարկել է Հայաստանին ընդունել «ադրբեջանցի փախստականներին»՝ «Ղարաբաղում հայերի» ներկայության դիմաց
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.