Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված ազգությամբ եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքի անդամները, «Սինջար եզդիների ազգային միավորումը», «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» կազմակերպությունն ապրիլի կեսերին հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որով պահանջում են ռազմական հանցագործություն որակել Սլոյանի նկատմամբ տեղի ունեցածը: Այս մասին մեզ պատմեց «Սինջարի» նախագահ Բորիս Մուրազին․ «Սկզբից դատարանը պետք է քննի հայցի հիմքերը, ինչից հետո տեղի կունենա հետագա պրոցեսը»:
Նրա խոսքով՝ հայցին կցվել են բոլոր անհրաժեշտ փաստերը՝ հրապարակումներ, լուսանկարներ, ինչպես նաեւ մի սահմռկեցուցիչ տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանական մի գյուղում Սլոյանի՝ փաթաթանի մեջ դրված գլուխը մեքենայից հանում եւ ցույց տալիս այդտեղ հավաքված մարդկանց: Մուրազին կարծում է, որ ՄԻԵԴ-ը գուցե քաղաքական որոշում կայացնի այս գործով: «Եթե ՄԻԵԴ-ն ընդունի, որ Ադրբեջանի ղեկավարությունը ռազմական հանցագործություն է իրականացրել, դա, ըստ իս, էապես կազդի Արցախի խնդրի վրա: Այդ պատճառով կարծում եմ, որ խիստ որոշում չի լինի, միանշանակ, ինչ-որ գնահատական կտրվի այդ հանցագործությանը, գուցե դաժանություն որակեն, չեմ կարող ասել: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում է՝ ամեն բառ գործածում են, բացի «ցեղասպանությունից»»:
Եզդի հանրությունը, ըստ Մուրազիի, նույնպես խիստ դատապարտում է զինվորի հետ տեղի ունեցածը, որը հիշեցնում է «Իսլամական պետության» բարբարոս ձեռագիրը: «Եվ այն, որ Ադրբեջանի նախագահը պարգեւատրում է Սլոյանին գլխատած զինծառայողին, դա քաղաքակիրթ աշխարհի համար եւս մեկ առիթ է Ադրբեջանի դիմակը պատռելու հարցում: Բոլորի համար էլ պարզ է, որ Ադրբեջանը մարդակեր համակարգ է, որը որեւէ իրավունք չի ճանաչում»,-նկատեց «Սինջարի» նախագահը:
Քյարամ Սլոյանը թերեւս միակ զոհված զինծառայողն է, որի նկատմամբ տեղի ունեցածն ապացուցող լուսանկարներ եւ տեսագրություն կան: Մինչդեռ ադրբեջանական կողմը, ըստ Մուրազիի, փորձում էր հերքել, որ լուսանկարներում եւ տեսագրության մեջ երեւացող գլուխը եզդի զինծառայողինն է՝ նման հրապարակումները որակելով բեմականացում: «Իրենք ասում էին, թե դա տեղի է ունեցել Սիրիայում, իսկ երբ նույն այդ «բեմականացման» մասնակից զինվորականին Ադրբեջանի նախագահը պարգեւատրում է, դա լավագույն ապացույցն է, որ Ադրբեջանը նաեւ ստախոս է: Երբ արդեն հայցը դատարան էր ներկայացվել, եվրոպական կառույցների կողմից ճնշում եղավ ադրբեջանական կողմի նկատմամբ, ինչից հետո միայն ադրբեջանցիները վերադարձրին Քյարամի գլուխը: Սրանք անհերքելի փաստեր են, որոնց մասին չի կարելի կասկածով խոսել»,-նկատեց Մուրազին: Նշենք, որ Քյարամ Սլոյանից բացի, անարգանքի են ենթարկվել քառօրյա պատերազմում զոհված մի քանի այլ զինվորներ եւս:
Ապրիլյան դեպքերից հետո ստեղծված իրավաբան-իրավապաշտպանների խումբը, ինչպես հայտնի է, գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքների անդամների անունից ընդդեմ Ադրբեջանի գանգատներ է ներկայացրել ՄԻԵԴ՝ զոհվածների նկատմամբ միջամտության հետեւանքով իրենց հանդեպ դրսեւորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցների, ինչպես նաեւ ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու խնդրով: Դատարանը սեփական նախաձեռնությամբ գանգատներին տվել է անանունություն՝ սահմանափակելով այդ վարույթների շրջանակում ընդունվող որոշումների եւ այլ փաստաթղթերի հանրային հասանելիությունը: Առաջիկայում վերոնշյալ խմբի ներկայացուցիչները, ինչպես մեզ հետ զրույցում ասաց խմբի անդամ Արտակ Զեյնալյանը, հանդես կգա ասուլիսով եւ տեղեկատվություն կներկայացնի գանգատների ընթացքի վերաբերյալ:
- 14:10Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար դատապարտվածը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար
- 13:10Շուրջ երկու տարի անհետ կորած համարվող զինծառայողի մոր հեռախոսազանգերը հսկել են՝ զինծառայողի հետ հնարավոր կապը պարզելու համար.փաստաբան
- 15:10Խոշոր չափի փողերի լվացում՝ Վ. Գասպարյանի աջակցությամբ. մեղադրվում է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան
- 13:10Առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են. Մեսրոպ Առաքելյանը քաղաքային իշխանությանը մեղադրում է կոռուպցիայի մեջ
- 12:10Եթե զինվորները մահացել են շմոլ գազից, դա նշանակում է, որ առաջինը մահացած պետք է լիներ կապիտան Հակոբյանը. փաստաբան
- 11:10Գևորգ Պետրոսյանը չի ենթարկվել պարեկների պահանջին, հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի, մեքենան կանգնեցրել են հարկադրաբար
- 15:10«Կինդեր ձվիկ» կոնֆետներ, «Նուտելլա» և այլ ապրանքներ ձևակերպվել են որպես ՌԴ-ից ներմուծումներ, սակայն մակնշումները թուրքերեն են եղել. ՊԵԿ բացահայտումը
- 15:10ՔԿՀ պաշտոնյան «օրենքով գողից» կաշառք է ստացել
- 11:10Խարդախները փոխել են մարտավարությունը և հիշատակում են վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի անունները. ԱԱԾ-ն իրազեկում է
- 13:10Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով հաստատվում է՝ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն եղել է. Հայտնի է անձը
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.