ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձյան՝ 2016 թվականի ապրիլի 30-ի դրությամբ կազմվել է Հայաստանի տարածքում լիցենզավորված խաղատների ցանկը: Դրանք են՝ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ, «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ, «Սենատոր Սպորտ» ՍՊԸ եւ «Լիմոն Գեյմս» ՍՊԸ: «Օնիրա Քլաբ»-ն իր գործունեությունն իրականացնում է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում, Երևան-Աբովյան խճուղիում, «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ-ն՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ն՝ նույնպես Ծաղկաձորում, իսկ «Լիմոն Գեյմս» ՍՊԸ-ն՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում:
Համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի` շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան պետական տուրքը Ծաղկաձոր քաղաքում կազմում է 150 000 000 ՀՀ դրամ, Սևան քաղաքում` 120 000 000 ՀՀ դրամ, Ջերմուկ քաղաքում` 80 000 000 ՀՀ դրամ, Մեղրի քաղաքում` 30 000 000 ՀՀ դրամ, այլ վայրում` 4 500 000 000ՀՀդրամ:
Վերը նշված ընկերություններից միայն «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն է, որ լիցենզիա է ստացել այլ վայրում՝ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում, իսկ ավելի պատկերավոր եթե ասենք՝ Երեւանի հարակից տարածքում, Աբովյան քաղաքի ճանապարհին:
Հիշեցնենք, 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որի համաձայն՝ խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան քաղաքներում եւ «Զվարթնոց» օդանավակայանի ու «Երևան» ազատ տնտեսական գոտու» տարածքներում: Իսկ Երևանից դուրս գտնվող հարակից տարածքներում կարող են խաղատներ բացել և շահումով խաղեր կազմակերպել միայն այն գործարարները, ովքեր կներդնեն 40 մլրդ դրամ կամ մոտ 100 մլն դոլար և կունենան կառավարության աջակցությունը: Այս փոփոխությունը նշված օրենքում կատարվել է 2010թ. ապրիլին:
Որքան հարկ են վճարում խաղատները:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) յուրաքանչյուր տարի եւ տվյալ տարվա եռամսյակներին հրապարակում է Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկը: Ամենաթարմը 2016 թվականի առաջին եռամսյակի տվյալներն են: Ըստ այդմ՝ խաղատները հունվար-մարտ ամիսների խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել են հետեւյալ տեղերը՝
Ում է պատկանում «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանի տվյալների համաձայն՝ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին: Հիմնադիրներն են՝ «Մուլտի գրուպ կոնցեռնը», Գագիկ Ծառուկյանը, Ջավահիր Ծառուկյանը (Գագիկ Ծառուկյանի կինը):
Ինչպես խաղատների մենաշնորհը տրվեց Գագիկ Ծառուկյանին
«Օնիրա Քլաբը» հիմնադրվել է 2010 թվականի դեկտեմբերի 29-ին, իսկ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ է կատարվել այս ընկերությունը գրանցելուց 8 ամիս առաջ: Օրենքը ուժի մեջ է մտել 2013 թվականի հունվարի 1-ին: ՀՀ կառավարությունը 2013 թվականի դեկտեմբերի 26-ին որոշում է ընդունել, որով հավանություն է տվել «Oնիրա Քլաբ» ՍՊԸ-ին ժամանցի եւ հանգստի կենտրոնի կառուցելուներդրումային ծրագրին: «Օնիրա Քլաբ»-ն իր մեջ ներառում է «Փարավոն» հանգստի եւ ժամանցի կենտրոնը, «Շանգրի լա» խաղատունը:
Այս ընկերությունն իր գործունեության ընդամենը 3 տարիների արդյունքում ռեկորդային ցուցանիշ է գրանցել: Ինչպես վերը նշեցին՝ «Օնիրա Քլաբ»-ը հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկի 19-րդ հորիզոնականում, առաջ անցնելով այնպիսի ընկերություներից ինչպիսիք են՝ «Ռոսնեֆթ Արմենիա»-ն, «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ»-ը, «Արդշինբանկ»-ը, «ՎՏԲ Հայաստան բանկ»-ը, «Ամերիաբանկ»-ը:
Հ.Գ. Խաղատների մենաշնորհն այն բազում արհեստական մենաշնորհներից մեկն է, որը գոյություն ունի Հայաստանում: Հիշեցնենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանը բոլորովին վերջերս հայտարարել է, որ պայքար է սկսում մենաշնորհների դեմ: Հույս ունենք, որ Գագիկ Ծառուկյանին տրված այս մենաշնորհի մասին Հովիկ Աբրահամյանը չի մոռանա՝ հաշվի առնելով նաեւ խնամիական կապը:
- 12:10Բնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, բացարձակ սուտ է. Էրիկ Իսրայելյան
- 11:10Պատրաստ եմ «Հրազդան» մարզադաշտը շատ էժան հանձնել մեծահարուստներին. Աշոտ Աղաբաբյան. Sputnik Արմենիա
- 11:10Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք կտրամադրվի. Երևանի քաղաքապետարան
- 0:10Երկրպագուները բարձրացրել են «Վերջ Արցախի շրջափակմանը» պաստառը, երբ Շվեդիան Եվրո 2024-ի ընտրական խաղում 5:0 հաշվով հաղթել է Ադրբեջանին
- 12:10Ադրբեջանցիները գտնվում են այնպիսի բարձունքի վրա, որ հսկողության տակ են վերցրել միջհամայնքային ճանապարհը
- 11:10Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում
- 14:10Ադրբեջանցիները գրեթե լրիվությամբ քանդել են Արցախյան ազատամարտից հետո կառուցված հուշարձանները. ճանապարհների, թունելների շինարարությանը «խանգարող» հայկական ամեն ինչ վերացնում են
- 11:10Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին
- 14:10Ադրբեջանը կեղծ հաղորդագրություններով, քարոզչական նյութերով փորձում է հայ հասարակությունը մասնատել ներսից. Տաթեւիկ Հայրապետյան
- 11:10Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում այսպես կոչված «էկոակտիվիստների» ցույցերն ուղեկցվում են երաժշտությամբ, հրավառությամբ, ալկոհոլով, խնջույքներով, որոնք ատելության խրախճանք են հիշեցնում.ԱԳՆ
31.03.2023 | 15:10
31.03.2023 | 14:10
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.