Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները հայտնվել են բավականին խղճուկ վիճակում։ Ընդ որում՝ պատերազմի արդյունքների հետ դա կապ չունի։ Պարզապես քառօրյա պատերազմից հետո նրանք փորձում են երկխոսության մեջ մտնել ժողովրդի հետ ու մեկ-մեկ նույնիսկ այնքան են անկեղծանում, որ ճիշտ-ճիշտ բաներ էլ են ասում, բայց միևնույն է՝ երկխոսությունը չի ստացվում։ ժողովուրդն այս իշխանություններին չի վստահում, և վերջ։ Ու ոչ մի նշանակություն չունի, թե ինչ են ասում։
Տեսեք՝ քանի կար, ասում էին մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է ու պատերազմի դեպքում կհասնի Բաքու, իսկ հիմա անկեղծանում են՝ բանակն 80-ական թվականների զենքով է կռվում, ու անգամ ութ քառակուսի կիլոմետրը ետ բերելու համար տասնյակ զոհեր կտար։ Առաջ պնդում էին, որ ոչ մի մենաշնորհ էլ չկա (ի՞նչ մենաշնորհ, ով ինչ ուզի՝ կներկրի), իսկ հիմա կոնկրետ քայլերով պայքարում են մենաշնորհների դեմ։ Բայց արդեն ուշ է։ Իշխանությունները հայտնվել են այն ուսուցչի վիճակում, որը տարիներ շարունակ այնքան է խաբել աշակերտներին, որ հիմա եթե անգամ գրատախտակին գրում է «2+2=4», միևնույն է՝ բոլորը սուլում են ու ձեռքի տակ ընկածը շպրտում նրա վրա։ Եվ սրանք իսկապես խղճալի տեսք ունեն, որովհետև քարկոծում են բոլորը՝ անգամ նրանք, ովքեր հասկանում են, որ 2+2 իսկապես հավասար է չորսի։
Բայց սա շատ վտանգավոր է ոչ միայն իշխանությունների համար, որովհետև իշխանությունների նկատմամբ բացարձակ անվստահությունն արդեն վերածվել է անվստահության նաև պետության նկատմամբ։ Ու դա ոչ միայն զգացվում է ամեն քայլափոխի, այլև քայլ առ քայլ ներսից քայքայում է պետությունը։ Տեսեք՝ գեներալ Մանվելը շքախումբը հավաքել-գնացել է Ղարաբաղ ու ինչ-որ պատմության մեջ ընկել, և պետական պաշտոնյաները՝ ԱԺ փոխնախագահից սկսած, պաշտպանության նախարարով վերջացրած, փառաբանում են նրա դերակատարումն ապրիլյան պատերազմում։ Հետաքրքիր է՝ իսկ որևէ մեկը ԵԿՄ կանոնադրությունը կարդացե՞լ է, գիտի՞, որ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, որի ֆունկցիաների մեջ ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցելը չի մտնում։ Որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ Մանվել Գրիգորյանը կանոնավոր բանակի հետ ոչ մի կապ չունի, նրա աշխատանքային գրքույկում գրված է «ԱԺ պատգամավոր»։ Ինչ-որ մեկը երբևէ լսե՞լ է, որ կանոնավոր բանակ ունեցող երկրում ԱԺ պատգամավորը թիմակիցներին հավաքի, վեր կենա գնա պատերազմ։ Բայց մենք այս մասին խոսելու փոխարեն քննարկում ենք՝ տեսնես այդ վիճակում, ո՞վ էր ճիշտ, ո՞վ էր սխալ, ո՞վ ում ուշունց տվեց, և ո՞վ ում պատվերով հրապարակայնացրեց դա։
Մի ուրիշ օրինակ բերենք։ Գառնի գյուղի ժողովուրդը հավաքվել է, փակել ճանապարհը և թույլ չի տալիս, որ իրենց ջուրը տանեն, Արարատյան դաշտի ինչ-որ օլիգարխների հողերը ջրեն։ Մենք էլ՝ քաղաքական գործիչներով, ակտիվիստներով, լրատվամիջոցներով-բանով, հիմնական հարցը թողած՝ աղմուկ ենք բարձրացրել, թե սա ի՞նչ խայտառակություն է՝ օրը ցերեկով անարդարություն է տեղի ունենում։ Մինչդեռ հիմնական հարցը սա է՝ եթե գետը որևէ գյուղի միջով է անցնում, գետը գյուղի՞ սեփականությունն է, թե՞ այնուամենայնիվ պետության, եթե որևէ գյուղի միջով ճանապարհ է անցնում, այդ գյուղացիները երբ ուզենան՝ պիտի փակե՞ն ճանապարհը, թե՞ ոչ։ Է, վաղն էլ, ասենք, Կեչուտ գյուղի բնակիչները կասեն՝ «էս մեր ջուրն ա, չենք թողնում Արփա-Սևան թունելով տանեք Սևան»։ Դա եղավ պետությո՞ւն։ Հասկանալի է, չէ՞, որ պետությունը պիտի որոշի, թե ինչպես տնօրինի իր բնական ռեսուրսները (այդ թվում՝ ջրային)։ Եվ պիտի տնօրինի իշխանությունների միջոցով, որին ընտրում է ժողովուրդը։ Եթե իշխանությունները վատ են տնօրինում՝ պիտի ուրիշ իշխանություններ ընտրի։ Եվ ոչ թե կանգնի-ասի «մենք ձեզ ընտրել ենք, հիմա մեր ջուրը տանում եք», կամ՝ «բա ձեզ էդքան ձայն ենք տվել, դե մթերած խաղողի փողը տվեք» և այլն։ Բայց՝ իշխանությունների նկատմամբ վստահություն չկա, դատարանների նկատմամր չկա (եթե լիներ՝ ճանապարհ փակելու փոխարեն կդիմեին դատարան), մի խոսքով՝ պետության նկատմամբ վստահություն չկա։ Իսկ սա նշանակում է՝ պետություն չկա, որովհետև ո՞ւմ է պետք այն պետությանը, որի գոյության մասին հիշեցնելիս բոլորը քմծիծաղ են տալիս։
Չորրորդ իշխանություն
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
- 11:10Արսեն Թորոսյանը կարող է ձերբակալվել․ «Ժողովուրդ»
- 12:10Փաշինյանը թիմին ասել է՝ թևեր, ճամբարներ չեմ հանդուրժելու. «Հրապարակ»
- 12:10«Հրապարակ». Թուրքիայի 155 քաղաքացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
- 11:10«Ժողովուրդ». Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. գործընթացը մեկնարկել է
- 11:10«Ժողովուրդ». Իրանը Հայաստանին հավելյալ գազ է տալու պայմանի դիմաց
- 11:10Կա՞ն Հայաստանին ու հայկական շահերին ավելի մոտ կանգնած պատգամավորներ, քան ես եմ․ Կոնստանտին Զատուլին․ «Հրապարակ»
- 11:10«Հրապարակ». «Մեր նախկին դիրքերի 90 տոկոսը թշնամին գրավել է»
- 11:10«Ժողովուրդ». Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան
- 11:10«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատրի ձերբակալությունից առաջ հարցաքննվել է Սեյրան Օհանյանը
- 11:10Ռուսները նոր ռազմաբազա են կառուցում Տավուշում.«Հրապարակ»
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
14.03.2023 | 14:10
14.03.2023 | 13:10
14.03.2023 | 12:10
14.03.2023 | 12:10
13.03.2023 | 15:10
13.03.2023 | 14:10
13.03.2023 | 13:10
13.03.2023 | 11:10
11.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.