Իշխանական շրջանակներում Վիեննայի հանդիպումը համարում են ձեռքբերում հայկական կողմի համար:
Ս. Սարգսյանը ևս բառացի հայտարարեց, որ իրեն բավարարում են հանդիպման արդյունքները, ինքը կողմնակից է խաղաղության, և հույս հայտնեց, որ այսուհետ վիճակն ավելի հանդարտ է լինելու, զոհերն՝ ավելի քիչ:
Թե Հայաստանում, թե Արցախում ընդդիմադիր շրջանակներում վտանգավոր են համարում «Վիեննայի պարգևած խաղաղությունը»:
«Սերժիկի «երկնային» հարցազրույցից մոտ մեկ ժամ առաջ հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը և սպանել մեր 20-ամյա զինվորին: Հիշենք և երբեք չմոռանանք»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Վերջինս նաև Ս. Սարգսյանից երկու մեջբերում է արել, մեկն ապրիլյան պատերազմի ժամանակ հնչեցրած ելույթից, մյուսը՝ Վիեննայի հանդիպումից հետո կայացած հարցազրույցից:
Երկու դեպքում էլ Ս. Սարգսյանը խոսել է կորցրած տարածքների մասին. «Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները «չեն ազատագրել», և այս պահին ամբողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ». Սերժ Սարգսյան, 04.04.2016:
«Եթե զուտ մետրով չափեն, հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հա, դա մեկ հազարերորդն էլ չկա: Ռազմավարական առումով, մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն, զուտ հոգեբանական առումով, այո, կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ արդյունքի հասել են». Սերժ Սարգսյան, 17. 05.2016»:
ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը, ով հիմա էլ գտնվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Վիեննայում կայացած հանդիպմանն, ասում է, որ ինքը պարզապես զարմացած է մարդկանց առանձնակի ոգևորվածությունից, այն դեպքում, երբ մեր կարևոր դիրքերը գտնվում են թշնամու ձեռքում, և հայկական բնակավայրերն էլ թշնամու նշանառության տակ են:
«Քանի որ կորցրած դիրքերը հակառակորդի տրամադրության տակ են գտնվում, և քանի դեռ Թալիշն ու Մատաղիսը վտանգի մեջ են, և քանի դեռ մենք չենք բերել հետ կորցրած դիրքերը, մենք առանձնակի ոգևորվելու թեմա չունենք: Մենք պետք է հետ վերցնենք մեր կորցրած դիրքերը և պետք է խաղաղություն նվաճենք: Ինչպես որ 22 տարի առաջ մենք նվաճել ենք, մենք ոգևորվել ենք, հակառակորդն ընկճվել է: Հիմա մենք պետք է կարողանանք դարձյալ հաղթել, կորցրածը հետ բերել և խաղաղություն հաստատել, կարողանանք տեր կանգնել ժողովրդին, ազգի անվտանգությանը: Սա է կարևորը, այլապես եթե նույնիսկ ձեռք բերված կնքված վկաներով համաձայնագիր էլ ցույց տան, միևնույն է՝ Ադրբեջանը հենց հաջորդ օրը կարող է նորից հարձակվել: Վիեննայի հանդիպումից ուղիղ մեկ րոպե հետո դարձյալ խախտել են հրադադարի ռեժիմը, և դարձյալ զինվոր է զոհվել հայկական կողմից: Դուրս է գալիս, որ երեկվա «խաղաղության ձեռք բերումը» արժեցավ զինվորի կյանք»:
Վահան Բադասյանի կարծիքով երկրի իշխանությունները չպետք է վախենան պատերազմից, քանի որ լուծումը մեկն է՝ պետք է պատերազմով հետ վերցվեն կորցրած դիրքերը և անհապաղ. «Ես պատերազմ չեմ ուզում հրահրել, պատերազմ տենչացող մարդ չեմ, բայց միևնույն ժամանակ ես զինվոր եմ և պատրաստ եմ ամեն ինչի, պատրաստ եմ կյանքի գնով պաշտպանել և պահպանել մեր հայրենիքը: Չպետք է վախենալ պատերազմից, եթե խաղաղություն ես ուզում: Լուծումն այն է, որ պետք է պատերազմով հետ վերցնենք կորցրած դիրքերը, ազգն այսօր պատրաստ է: Կրկնում եմ՝ մենք պետք է հետ վերցնենք մեր դիրքերը և հաստատենք խաղաղություն: Եթե հարց են տալիս, թե ովքեր դա պետք է անեն, հայտարարում եմ՝ մեկը ես»:
Այլապես, Վահան Բադասյանի խոսքերով, գնալ բանակցությունների՝ ասել, որ բանակցում են 1994-95 թթ. ձեռք բերված պայմանավորվածությամբ, այնինչ ստատուս քվոն խախտված է, սա լուրջ չէ: «Հիմա պարզապես Ադրբեջանին անհրաժեշտ է ժամանակ՝ պատրաստվելու համար հարձակման: Դրա համար այս կեցվածքն է որդեգրել, նպատակը մեկն է՝ մեզ ստիպել, որ չանցնենք հակահարձակման: Բայց Ադրբեջանն այս ընթացքում պատրաստվում է և կարճ ժամանակ հետո նորից կանցնի գրոհի»:
Աղբյուրը՝galatv.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.