Երեկ օրվա երկրորդ կեսից իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվեց: ԼՂՀ ՊՆ-ից հաղորդեցին, որ ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը:
«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանում են կրակի դադարեցման պայմանավորվածությունը եւ պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում` թիրախ ընտրելով բացառապես հակառակորդի կրակակետերը»,- ասված էր ՊԲ հաղորդագրության մեջ: Ադրբեջանական կողմը միեւնույն ժամանակ հաղորդեց, որ հայկական զինուժը ծանր սպառազինություններից հրետակոծման է ենթարկում շփման գծին մոտ գտնվող գյուղը: Սա ապրիլի 5-ի զինադադարի պայմանավորվածությունից հետո առաջին անգամն էր, որ կրակահերթերը վերսկսվեցին կեսօրին: Մինչեւ հիմա զինադադարի մասին պայմանավորվածությունը խախտվում էր գիշերվա ընթացքում միայն:
Սերժ Սարգսյանը չի շտապում հաստատել
Երեկ այդպես էլ ՀՀ նախագահական նստավայրը չհաստատեց, թե Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը Վիեննայում մասնակցելո՞ւ է Ալիեւի հետ հանդիպմանը: Հիշեցնենք՝ նման հանդիպման անհրաժեշտության եւ կազմակերպման մասին նախորդ օրը հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, սակայն, այս առիթով միայն ասել էր, որ հնարավոր այդ հանդիպման վերաբերյալ պատշաճ կարգով կտեղեկացնեն: Ենթադրվում էր, որ երեկ աշխատանքային շաբաթվա վերջին օրը նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն կտարածեր Վիեննա կատարելիք այցի մասին: Սակայն նման բան տեղի չունեցավ:
Պատերազմական իրավիճակներում նախագահի մամուլի ծառայությունն, իհարկե, կարող է նաեւ հանգստյան օրերին աշխատել, սակայն այն փաստը, որ հանդիպման հաստատումը ձգձգվում է, մտահոգությունների տեղիք է տալիս: Զինադադարից հետո առաջին անգամ ցերեկվա ժամին վերսկսված հրետակոծությունն էլ ավելի է մեծացնում այդ մտահոգությունը: Ի՞նչ է կատարվում, ինչի՞ շուրջ են դիվանագիտական խողովակներով խոսում Հայաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը: Եթե նախագահական նստավայրը որեւէ կերպ չի արձագանքում ՄԽ հայտարարությանը, ոչ մերժում է Վիեննայի հանդիպումը եւ ոչ էլ հաստատում, նշանակում է՝ ինչ-որ բան դեռեւս համաձայնեցված չէ, բայց նաեւ համաձայնեցնելու հույս կա, եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Վիեննայում փաստաթուղթ կստորագրվի՞
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո խաղաղ բանակցային գործընթացի վերադառնալու համար նախապայմաններ էր առաջ քաշել: Դրանցից մեկը Ադրբեջանի գործողությունները դատապարտող հասցեական հայտարարությունն էր ՄԽ կողմից, որի վրա կարծես թե արդեն կարելի է խաչ քաշել: Մյուսը շփման գծում վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրումն էր, որպես երաշխիք, որ Ադրբեջանը չի խախտի հրադադարի ռեժիմը: Վիեննայում ծրագրվող հանդիպումը, ըստ որոշ մեկնաբանությունների, հենց սրան պետք է նվիրված լինի: Այս ընթացքում հիմնականում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բազմիցս խոսել է այն մասին, որ շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման ճանապարհային քարտեզ էր մշակվել, որի շուրջ դեռ 2011 թվականին թվում էր, թե կողմերը մոտ են համաձայնության: Առաջարկությունը, սակայն, տապալվեց, եւ հինգ տարվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց վերադառնալ դրան:
Պատերազմից հետո Հայաստանի առաջին ուղերձը Եվրոպային եւ ՄԽ երկրներին եղել է հենց դա, որ անհրաժեշտ է շփման գծում վստահության մեխանիզմներ ներդնել: Եվ հիմա, երբ այդ նպատակով հանդիպում է կազմակերպվում, հարց է առաջանում. չէ որ Ադրբեջանը կրկին կարող է վիժեցնել նախաձեռնությունը եւ բանակցությունները վերադառնան նախկին անարդյունավետ հուն, ինչն անթույլատրելի է: Տրամաբանությունը հուշում է, որ նման բան թույլ չտալու համար Վիեննայի հանդիպումը պետք է ավարտվի փաստաթղթի ստորագրմամբ:
Մի քանի օր առաջ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեր հարցին ի պատասխան ասաց. «Գերմանիան համանախագահների հետ համակարգված կերպով հղկում է այն առաջարկները, որոնք վերաբերում են շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների ռիսկի կրճատմանն ուղղված միջոցներին»: Չի բացառվում, որ խոսքը Վիեննայի հանդիպման համար նախապատրաստվող փաստաթղթի մասին է: Կարելի է իհարկե կանխատեսել, թե ինչ կետեր է պարունակում այդ փաստաթուղթը, սակայն այս պահին ավելի կարեւոր է, թե ինչի շուրջ է հիմնական տարաձայնությունը, ինչի պատճառով էլ առայժմ հանդիպման փաստը չի հաստատվում: Հաշվի առնելով, որ Ադրբեջանը ապրիլի լույս 2-ի հարձակումով դե ֆակտո դուրս է եկել 1994-95 թվականների հրադադարի եւ հրադադարի ամրապնդման մասին համաձայնագրերից, իսկ օրեր անց նույնիսկ քայլ է կատարել դե յուրե դրանցից դուրս գալու ուղղությամբ, չի կարելի բացառել, որ Վիեննայի հանդիպման ճակատագիրը կախված է նրանից՝ ենթադրյալ փաստաթղթի մեջ հղում կլինի՞ 1994-95 թվականների համաձայնագրերին, թե՞ ոչ: Կամ գուցե էլ ավելի նուրբ է հարցը` հղումը ինչ ձեւով եւ բովանդակությամբ կլինի:
Ինչ վերաբերում է վստահության միջոցառումներին, ապա դեռ ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը ձեւակերպել էր դրանք. «Զինադադարի պահպանման համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն հանդես գա կայունացնող միջոցներով, որոնք այս պայմաններում պետք է լինեն նախ եւ առաջ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շտապ ներդնումը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունների զգալի ավելացումը: Հակամարտության գոտում անհրաժեշտ է նաեւ ավելացնել զինադադարի խախտումներն արձանագրող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների քանակը»,-ասել էր նա:
«7 միլիոն քմ»-ը եւ հարցի լուծումը
Եթե իսկապես Վիեննայի հանդիպումը նման արդյունք արձանագրի, այսինքն Ադրբեջանը ստորագրի շփման գծում վստահության կոնկրետ մեխանիզմների ներդրման մասին փաստաթուղթը, ապա հայտնի «7 միլիոն քմ տարածքը» նրանց փեշքեշ: Ինչպես արդեն նշել ենք, հայ-ադրբեջանական շփման գծում նման մեխանիզմների ներդրումը իր նշանակությամբ եւ արժեքով հավասարազոր է հակամարտության կարգավորմանը: Իրավիճակի ամբողջ բարդությունը սակայն այն է, որ դիվանագիտական խողովակներով տարվող բանակցությունները նման դեպքերում ուղեկցվում են ճակատում տեղի ունեցող զարգացումներով, որոնք, կախված բանակցությունների ընթացքից, սրվում կամ մեղմանում են: Երեկ, ինչպես նշեցինք, շփման գծում իրադրությունը լարվել էր, ինչը նշանակում է, որ դիվանագետները խնդիրների առաջ են կանգնել: Այսօր եւ վաղը այս առումով վճռորոշ են լինելու. մնում է հուսալ, որ դիվանագետները այնքան տաղանդավոր կգտնվեն, որ հարցերը կկարգավորեն առանց զինվորականների օգնությանը դիմելու:
Հ.Գ. Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրությունտարածեց, որտեղ նշվում էր, որ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 16-17-ը կմեկնի Վիեննա, որտեղ Ռուսաստանի եւՖրանսիայի ներկայացուցիչների հետ կհյուրընկալի ԼեռնայինՂարաբաղի հակամարտության հարցով ժողովը: «Հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը կքննարկվիՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիեւի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: ԱՄՆպետքարտուղարությունում բնականաբար կարծում են, որ նմանհաղորդագրություն տարածելուց հետո ոչ ոք չի հանդգնի այլեւսայդ հանդիպման փաստը կասկածի տակ դնել:
Հ.Գ-1. Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ կրկին գրեցին, թեՎլադիմիր Պուտինը պատրաստվում է մոտ ժամանակներս այցելելԲաքու: Ինչպես արդեն նշել ենք, Ադրբեջանում հենց վախենում են,թե հայկական կողմը կարող է իրենց վրա հարձակվել,հայտարարում են, որ Պուտինը գնալու է Բաքու: Սա նման էիրավիճակի, երբ երկու հոգի ձեռնամարտի են բռնվում, բայց նրանցից մեկը ամեն անգամ իր ուղղությամբ մոտալուտ հարվածըգուշակելով՝ թաքնվում է երրորդի մեջքի հետեւում: Կրեմլի մամուլիծառայությունը երեկ արդեն պարզաբանեց, որ Վլադիմիր Պուտինըայս ամսվա ընթացքում չի պատրաստվում Ադրբեջան այցելել,նման այց հնարավոր է ամռան վերջին` Իրանի, Ադրբեջանի եւ ՌԴ—ի նախագահների եռակողմ հանդիպման համար:
- 15:10Որոշումն ուղղված է ընդդեմ Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգության, որն այսօր երաշխավորում ու ապահովում է հենց Ռուսաստանը. ՌՀՄ հայտարարությունը` Հռոմի ստատուտի վավերացման մասին
- 13:10Ադրբեջանին խոստանում են Իրանի տարածքի մի մասը, եւ Ալիեւն այսօր վա բանկ է գնացել, նրան ներում չի լինելու. քաղաքագետ
- 12:10Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Նիկոլ Փաշինյան
- 11:10Ադրբեջանը սպառնում է նոր «օպերացիաներ» իրականացնել՝ Բաքվում հանդիպելու առաջարկը Արցախի կողմից յուրաքանաչյուր մերժումից հետո
- 15:10ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատական զեկույց է հրապարակել Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ
- 12:10Կարևորը՝ «Հռոմի ստատուտի» վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումից. Yrevan.Today
- 14:10Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները, ինչպե՞ս նման բան չի կարող ու չպիտի լինի
- 13:10Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն. Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն
- 12:10Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի առաջարկները Ադրբեջանի հետ պայմանագրի նախագծում
- 15:10Կարող է լինել վիճակ, որ Իրանը ստիպված լինի գալ ու մեզ հետ ուս-ուսի տված կռվել թուրքերի դեմ.Վովա Վարդանով
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.