Հիսուսը տաճարում ուսուցանելիս հարց տվեց ժողովրդին.
-Օրենքի ուսուցիչներն ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի Որդին է, երբ Դավիթն ինքը, Սուրբ Հոգուց ներշնչված, ասում է.
«Տերն իմ Տիրոջն ասաց.
-Նստի՛ր իմ աջ կողմում,
մինչև որ քո թշնամիներին դնեմ ոտքերիդ տակ
իբրև պատվանդան»։
Եթե Դավիթն ինքը նրան Տեր է կոչում, ուրեմն ինչպե՞ս Քրիստոսը նրա որդին կլինի։
Ժողովուրդը հաճույքով էր լսում Հիսուսին, որն իր ուսուցումները շարունակելով՝ ասում էր.
-Զգո՛ւյշ եղեք Օրենքի ուսուցիչներից, որոնք սիրում են փառավոր զգեստներով շրջել, հրապարակներում մարդկանցից հարգալից ողջույններ ընդունել, ժողովարաններում առաջին աթոռները գրավել և ընթրիքների ժամանակ՝ պատվավոր տեղերը։ Մի կողմից այրի կանանց տներն են հափշտակում նրանց ձեռքից, իսկ մյուս կողմից՝ կեղծավորությամբ երկարացնում են իրենց աղոթքը։ Դրա համար նրանք ավելի՛ խիստ դատապարտության պիտի արժանանան։
Հիսուսը կանգնած էր տաճարի գանձանակի մոտ և դիտում էր ժողովրդին, որ դրամ էր գցում գանձանակի մեջ։ Շատ հարուստներ մեծ գումարներ գցեցին։ Մի աղքատ այրի կին եկավ և երկու լումա գցեց, որ մի քանի դահեկան է անում։ Հիսուսն իր մոտ կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց.
-Հաստա՛տ իմացեք, որ այս թշվառ այրին բոլորից շատ դրամ գցեց գանձանակի մեջ, որովհետև մյուսներն իրենց ավելորդ գումարներից գցեցին, մինչդեռ նա, չնայած իր չքավորությանը, գցեց ինչ որ ուներ՝ իր ամբո՛ղջ ապրուստը։
(Մարկոսի ավետարան 12:35-44)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
31.03.2023 | 14:10
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.