Ռուսաստանի բնակիչներըհավատում են, որ Մոսկվան կարող է օգնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նրանք ոչ Հայաստանի կողմից են, ոչ` Ադրբեջանի, այլ հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի անկախության օգտին, գրում է «Իզվեստիան»:
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի հարցմանը մասնակցել է 1,6 հազար մարդ ՌԴ 46 շրջանների 130 բնակավայրից:
Սոցիոլոգները հարցրել են ռուսաստանցիներին` լսել են նրանք արդյոք Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սրման մասին: Պարզվել է, որ ռուսաստանցիների 72%-ը լսել է դրա մասին: Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է 2014-ի 45% ցուցանիշը:
Հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է համարում ռուսաստանցիների 71% (2014-ին`57%): Ընդ որում, 15%-ը դրան չի հավատում: Ավելի հաճախ բացասական կանխատեսում են անում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչները` 20%, ինչպես նաև ոչ խորհրդարանական կուսակցությունների կողմնակիցները` 21%:
44%-ը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ՌԴ-ն պետք է որպես միջնորդհանդես գա` դադարեցնելու համար արյունահեղությունը: 2 տարի հետո այդ դիրքորոշումը կիսում էր բնակչության մեկ քառորդը` 25%:
Գնալով ավելի քիչ ռուսաստանցիներ են կարծում, որ ՌԴ-ն պետք է չեզոք մնա: Եթե 2014-ին դրան կողմ էր 60%-ը, ապա 2016-ին` միայն 36%-ը:
Ըստ հարցման, ռուսաստանցիների 35%-ը կողմ է Լեռնային Ղարաբաղի անկախությանը: Գրեթե յուրաքանչյուր 10-րդը (9%) կարծում է, որ ՌԴ շահերից է բխում, որ Ղարաբաղը ՀՀ մաս կազմի, իսկ 6%-ն` Ադրբեջանի: Ըստ 18%-ի, ԼՂ ճակատագիրը նշանակություն չունի ՌԴ շահերի համար:
Ըստ հարցման մասնակիցների մեկ քառորդի (26%), Լեռնային Ղարաբաղն այսօր անկախ պետություն է, 11%-ն այն Ադրբեջանի մաս է համարում, իսկ 13%-ը` ՀՀ մաս: Իսկ մեծամասնությունը (47%) դժվարացել է որոշել նրա տարածքային պատկանելությունը:
- 14:10Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է կարգավորվել «3 + 3» ձեւաչափով․ Իրանի ԱԳ նախարար
- 13:10Ավելի քան 1000 մարդ կտեղավորվի Զաբուխում, ավելի քան 300 մարդ՝ Սուս գյուղում. Ալիև
- 14:10Մեհրիբան Ալիեւան շարունակում է «իր» մարդկանց ներդնել ուժային կառույցներում
- 13:10Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է Հայաստանում գտնել երբեւէ գոյության չունեցած «ադրբեջանական մշակույթի» հետքերը
- 11:10Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև
- 13:10Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ
- 12:10ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել է օժանդակել Ադրբեջանին Իրանի հետ սահմանը պահելու համար ու կրթել. Մենենդեսը չի թաքցրել իր զարմանքը
- 15:10Bloomberg. «Էրդողանի վիճակն ավելի է վատանալու»
- 11:10ՀՀ ղեկավարությունն ասում էր` «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա ասում է` «թույլ տվեք ապրենք 29 հազար կմ² տարածքում». Ալիև
- 12:10Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ները անորոշ կերպով հայտնել են Բայրամովի եւ Չավուշօղլուի հեռախոսազրույցի մասին
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.