Բրիտանական առաջատար BBC հեռուստաընկերության էլեկտրոնային ռեսուրսում լույս տեսած հերթական հրապարակումը կրկին բացահայտում է, որ Ադրբեջանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:
Խնդրո առարկա հրապարակումից՝ վերնագրված «Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. Կյանքը ճակատային գծում», պարզ է դառնում, որ Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը հետևողականորեն թաքցնում է այն իրողությունը, որ սադրիչ նպատակներով ռազմական օբյեկտները տեղակայում է քաղաքացիական բնակավայրերում:
Մասնավորապես՝ դեռ այս տարվա ապրիլի 28-ին ԼՂՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ռազմական օբյեկտները տեղակայում է քաղաքացիական բնակավայրերում կամ դրանց մերձակա վայրերում, որպեսզի ի լուր աշխարհի հայտարարի, որ հայկական կողմը թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը:
Բաքուն հերքեց վերը նշված հայտարարության մեջ ներկայացված փաստերի իսկությունը, հակառակն ապացուցող որևէ փաստ չներկայացնելով: Սակայն, ինչպես երևում է BBC-ի հրապարակումից, Բաքվում, իսկապես, ռազմական օբյեկտների տեղակայման վայրերի հետ կապված աշխարհից թաքցնելու բան ունեն:
Հրապարակման մեջ այդ կապակցությամբ լրագրողը մասնավորապես գրում է. «չնայած իսկզբանե մեզ խոստացել էին, բայց այդպես էլ մեր նկարահանող խումբը հնարավորություն չստացավ տեսնելու և համոզվելու, թե որտեղ են տեղակայված ռազմական օբյեկտները՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մերժման պատճառով: Մերժումը պատճառաբանեցին իբև մեր անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով»:
Ընդ որում, ինչպես BBC-ի նախորդ հրապարակման, այնպես էլ այս հրապարակման մեջ, լրագրողը շեշտում է, որ իրենց այցը զգուշորեն կազմակերպված էր Բաքվի իշխանությունների կողմից և որ ողջ ընթացքում իրենց ուղեկցել են տարբեր պաշտոնյաներ: Այսինքն, սահմանափակվել է ոչ միայն լրագրողների ազատ տեղաշարժման իրավունքը, այլ նաև Ադրբեջանի իշխանությունները հոգ են տարել այն մասին, որ սահմանային բնակավայրերի քաղաքացիների և լրագրողների շփումը ևս իրականացվի իրենց հսկողությամբ:
Այս կապակցությամբ, լրագրողը նշում է, թեև սահմանային բնակավայրերի բնակիչները գովեստի խոսքեր էին ասում իշխանություններին, սակայն «դժվար է ասել, թե որքանով էին նրանք անկեղծ, քանի որ խոսում էին պաշտոնյաների ներկայությամբ, իսկ մեր այցն էլ կազմակերպված էր իշխանությունների կողմից»:
BBC-ի լրագրողի աչքից նաև չի վրիպել Ադրբեջանի իշխանությունների ռազմական հռետորաբանության պտուղները, որքանով որ լրագրողը համոզվածություն է հայտնում. «Բնակչության, այդ թվում ավագ սերնդի, ով ժամանակին հայերի հետ կողքի կողիքի է ապրել, շրջանում նկատելի է հայատյացության բավական ուժեղ դրսևորումներ»:
Artsakhpress.am
- 14:10Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է կարգավորվել «3 + 3» ձեւաչափով․ Իրանի ԱԳ նախարար
- 13:10Ավելի քան 1000 մարդ կտեղավորվի Զաբուխում, ավելի քան 300 մարդ՝ Սուս գյուղում. Ալիև
- 14:10Մեհրիբան Ալիեւան շարունակում է «իր» մարդկանց ներդնել ուժային կառույցներում
- 13:10Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է Հայաստանում գտնել երբեւէ գոյության չունեցած «ադրբեջանական մշակույթի» հետքերը
- 11:10Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև
- 13:10Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ
- 12:10ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել է օժանդակել Ադրբեջանին Իրանի հետ սահմանը պահելու համար ու կրթել. Մենենդեսը չի թաքցրել իր զարմանքը
- 15:10Bloomberg. «Էրդողանի վիճակն ավելի է վատանալու»
- 11:10ՀՀ ղեկավարությունն ասում էր` «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա ասում է` «թույլ տվեք ապրենք 29 հազար կմ² տարածքում». Ալիև
- 12:10Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ները անորոշ կերպով հայտնել են Բայրամովի եւ Չավուշօղլուի հեռախոսազրույցի մասին
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.