blog.am-ը գրում է.
Չինաստանի և Հայաստանի միջև այս մակարդակի ջերմ հարաբերությունները առաջին հայացքից զարմանալի են: Թվում է, թե Չինաստանը Հայաստանից որևէ մեծ օգուտ չպետք է ունենա:
Լինելով աշխարհի գերտերություններից մեկը, Հայաստանից մեկնած պաշտոնյաներին ընդունում են այնպիսի բարձր մակարդակով, որ այդպիսի ընդունելության հայ պաշտոնյաների նույնիսկ բարեկամ Ռուսաստանում չեն արժանանում:Հայաստանը այնքան փոքր երկիր է Չինաստանի համար, որ դժվար թե պատճառը հայաստանյան շուկան գրավելը լինի:Չինաստանը ոչ բացահայտ, սակայն աջակցում է Հայաստանին նաև Արցախի խնդրում, դրա վառ ապացույցն է 2013 թվականին տարածված տեղեկությունը, որ Հայաստանը ձեռք է բերել չինական արտադրության նոր հրթիռային AR1A համակարգ, որը համարվում էռուսական «Սմերչ» հայտնի համակարգի մոդեռնիզացված, 130կմ հեռահարությամբտարբերակը: Այս տեղեկատվությունը որևէ կողմ պաշտոնապես չի հերքել: Իսկ ո՞րն է պատճառը: Հայաստանի գլխավոր գրավականը ոչ թուրքական պետություն լինելն է: Չինաստանում ապրում են մոտ 40 մլն թյուրքալեզու ույղուրներ, որոնք անջատողական տրամադրված տարրեր են երկրում, նրանք Թուրքիայի երազած Մեծ Թուրանի ստեղծման երևակայական պլաններում մեծ դեր պետք է ունենան:Մեծ Թուրանը պետք է տարածվի Միջերկրական ծովից մինչեւ Խաղաղ օվկիանոս, Չինաստանից մինչեւ Հյուսիսային Կովկաս: Հայաստանը այս տարածքում սեպ է հանդիսանում թուրքական ցեղերի արանքում: Չինաստանը գիտակցելով այս ամենը ցանկանում է կանխել վտանգը իր սահմաններից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա: Իսկ Հայաստանը գտնվելով իսլամական երկրների մեջ՝ հզոր դաշնակցի կարիք ունի: Ահա այստեղ է, որ Չինաստանի և Հայաստանի շահերը համընկնում են։