Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին այցելել է Ադրբեջանի հետ սահմանամերձ Տավուշի մարզ և խոսելով կառավարության արդյունավետության, պետական ռեսուրսների օգտագործման մասին՝ չարաշահումների և մսխումների վերաբերյալ մեղադրանքների մասին ասել է, թե դրանք «պատվիրատու լրատվամիջոցների» տարածած հերյուրանքներն ու ստերն են: Հովիկ Աբրահամյանից, իհակե, այլ բան սպասել արդեն պետք էլ չէ:
Վերջին հաշվով, նրա վարչապետությունը տապալվել է բոլոր ուղղություններով, և մնում է, որ նա ևս ամբողջությամբ նվիրվի, այսպես ասած, համահայկական իշխանական ավանդույթին և իր կառավարման արդյունքների ու որակների վերաբերյալ ցանացած ընդդիմախոսություն և քննադատություն վերագրի ինչ-որ պատվերների: Հետաքրքիր է սակայն, որ Հովիկ Աբրահամյանը, չգիտես ինչու, համաձայնվել է բնակվել «պատվիրատու լրատվամիջոցների» կառուցած Մոնումենտի դղյակում, շարունակում է տնօրինել «պատվիրատու լրատվամիջոցների» նրան բռնակցված սեփականությունները, նույնը շարունակում են նրա որդին, հարազատները, բարեկամները և այլն:
Դե իհարկե, ոչ մի կասած չկա, որ այդ ամենը Հովիկ Աբրահամյանը ունի հենց «պատվիրատու լրատվամիջոցների» պարտադրանքով, նրանք են Մոնումենտում դղյակը կառուցել, ոչ թե Հովիկ Աբրահամյանը, նրանք են կուտակել անհաշիվ կապիտալը, ոչ թե Հովիկ Աբրահամյանը, ու ինչպես Տիգրան Սարգսյանի անունով էին թաքուն օֆշորահաշիվ բացել, իբր թե, այս դեպքում էլ հենց Հայաստանում այդ ամենը գրանցել են Հովիկ Աբրահամյանի ու նրա հարազատների անունով, և հիմա այս բյուրեղյա մաքրության մարդն ու նրա հարազատները ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել այդ սեփականությունից:
Ստիպված ենք կրկնել, իհարկե, նման իրավիճակների համար բավական տարածված խոսքը՝ այս ամենը շատ ծիծաղելի և զավեշտալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ընդամենը մի քանի շաբաթ առաջ հետ են մղել ահռելի մի գրոհ, որի համար իրենց կյանքն են զոհել հարյուրի չափ զինվորներ, սպաներ, քաղաքացիական բնակիչներ: Նրանց մեծ մասն այսօր էլ սահմանին, այսօր էլ կյանքի գնով կանգնած են Հայաստանի և Ղարաբաղի սահմանին, և թիկունքում նրանք ընդամենը ակնկալում են մի քանի պարզ բան՝ արդարություն, խիղճ, բարոյականություն, ազնվություն, օրինականություն:
Բաներ, որոնք դրանք ապահովելու կոչված, սահմանադրորեն դրանք ապահովելու պարտավոր պաշտոնյաներից ոչ կյանք են պահանջում, ոչ պահանջում են ինչ-որ անձնազոհություն, ոչ մեծ ռիսկ են ենթադրում նրանց համար, պահանջում են ընդամենը կատարել աշխատանքային պարտականությունները և հարգել քրեական օրենսգիրքը: Չափազանց պարզ մի բան՝ առանց որևէ ռիսկի և վտանգի, թշնամու արկերից հարյուրավոր կիլոմետրեր հեռու:
Եվ այդ պարզ բանն այս մարդիկ անթարթ հայացքով վերածում են նույնքան պարզ զավեշտի և ցինիզմի՝ նայելով սահմանում բնակվող մարդկանց աչքերին, որոնց բոլորի տներն ու ունեցվածքը եթե հավաքես, Հովիկ Աբրահամյանի տան և ունեցվածքի քառորդը հազիվ կկազմի: Մարդիկ, որոնք սահմանին ապրում են լուռ, արժանապատվորեն, պետության ու հայրենիքի, արդարության և բարոյականության բարձր զգացումով, և որոնց մոտ ծիծաղելիության աստիճանի կարող են ցածրանալ բարձրաստիճան պետական պաշտոնյաները՝ ընդամենը սեփական միլիոնները «արդարացնելու» համար:
Աղբյուրը՝ 1in.am
- 12:10Բնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, բացարձակ սուտ է. Էրիկ Իսրայելյան
- 11:10Պատրաստ եմ «Հրազդան» մարզադաշտը շատ էժան հանձնել մեծահարուստներին. Աշոտ Աղաբաբյան. Sputnik Արմենիա
- 11:10Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք կտրամադրվի. Երևանի քաղաքապետարան
- 0:10Երկրպագուները բարձրացրել են «Վերջ Արցախի շրջափակմանը» պաստառը, երբ Շվեդիան Եվրո 2024-ի ընտրական խաղում 5:0 հաշվով հաղթել է Ադրբեջանին
- 12:10Ադրբեջանցիները գտնվում են այնպիսի բարձունքի վրա, որ հսկողության տակ են վերցրել միջհամայնքային ճանապարհը
- 11:10Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում
- 14:10Ադրբեջանցիները գրեթե լրիվությամբ քանդել են Արցախյան ազատամարտից հետո կառուցված հուշարձանները. ճանապարհների, թունելների շինարարությանը «խանգարող» հայկական ամեն ինչ վերացնում են
- 11:10Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին
- 14:10Ադրբեջանը կեղծ հաղորդագրություններով, քարոզչական նյութերով փորձում է հայ հասարակությունը մասնատել ներսից. Տաթեւիկ Հայրապետյան
- 11:10Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում այսպես կոչված «էկոակտիվիստների» ցույցերն ուղեկցվում են երաժշտությամբ, հրավառությամբ, ալկոհոլով, խնջույքներով, որոնք ատելության խրախճանք են հիշեցնում.ԱԳՆ
31.03.2023 | 15:10
31.03.2023 | 14:10
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.