Ապրիլի 2-ին Ջեբրայիլի մարտերում նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքը հրաժարվում է իրենց հատկացված բնակարանից: ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի կողմից «SOS Գյումրի» ծրագրին որոշ ժամանակ առաջ նվիրաբերած բնակարանը որոշվեց հանձնել զինվորականի ընտանիքի, նախընտրել էին փոխգնդապետ Առաքելյանին, ով չունի բնակարան: Կինը, երկու զավակներն ապրում են հայրական փոքրիկ բնակարանում:
Ալեքսան Առաքելյանը դիմել էր նաեւ պաշտպանության նախարարությանը՝ Գյումրիում բնակարան ստանալու ակնկալիքով:
Հերոսի մահով նահատակված փոխգնդապետի ընտանիքին շատ կառույցներ խոստացան, որ բնակարանի խնդիրը կարճ ժամանակահատավածում կլուծվի: Հետո արդեն լրատվամիջոցները հրապարակեցին, որ փոխգնդապետի բնակարանային խնդիրն արդեն լուծված է: Սակայն ընտանիքի անդամները բարձրաձայնում են, որ իրենց է հանձնվել մի բնակարան, որն ունի բազմաթիվ թերություններ, վերանորոգման խիստ անհրաժեշտություն, որն ունի տանիքի վերակառուցման խնդիր, եւ գտնվում է Մուշ-2-ում: Առաքելյանի հայրը նշում է, որ նախ կցանկանար որդու ընտանիքին հատկցվող բնակարանը լիներ ավելի մոտ իրեն, որ կարողանա հաճախ տեսակցել թոռներին:
«Մի կողմից ցավակցում են, մյուս կողմից ասում են՝ շնորհավոր լինի հերոսի բնակարանը: Այդ բնակարանը ո՞ր հասցեում է, ի՞նչ պայմաններ է: 16 տարի ծառայի եւ այսպես «թուլափայ» տա՞ն, որ ձեզ խաղաղություն պարգեւեց, ինքը գնաց մահի, ազատությունը տվեց մեզ եւ այսպես վերաբերվե՞ն: Ո՛չ, չեմ ների: Ինձ ռեկլամներ պետք չեն, էս ռեկլամներից ես կուշտ եմ: Ալիկը ընտանիքը ինձ հետ է ապրում, Ալիկի որբերը ինձ հետ են ապրում՝ պուճուր սենյակում: Իմ որդին 16 տարի ծառայե, 160.000 դրամանոց ավտոմեքենա չունենա, բայց մարդիկ ավտո կքշեն՝ 70-80 հազար դոլարանոց: Ու՞մ քրտինքն է: Էսպե՞ս եք փոխհատուցում: 200.000 դոլարանոց ավտո քշեք, 5 հարկանի տուն ունեցեք, բայց գնահատեք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գեւորգ Առաքելյանը:
Շնորհակալ է այն մարդկանցից, ովքեր ցանկացան այս կերպ իրենց շնորհակալությունը հայտնել հերոսին, սակայն վիրավորանքը մեծ է պետական ատյաններից:
Հերոսին այդպես չեն մեծարում, ասում է փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայրը:
Կարելի էր խորհրդակցել ընտանիքի անդամների հետ, լսել նրանց կարծիքը, հաշվի առնել ցանկությունները: Գոնե այդ հարցում: Սակայն համարել, որ պետությունը կատարել է իր պարտականությունները եւ այլեւս անելիք չունի, սա չի ընդունում Գեւորգ Առաքելյանը: Եւ համարում է վիրավորանք՝ հասցված իր որդու ընտանիքին:
Որդու թափած արյունն անգին է, անգնահատելի: Չնչին, աննշան գնահատականը պետք է լիներ հերոսի ընտանիքին հերոսին վայել անկյունով ապահովելը, որտեղ իր անկյունը պետք է ունենա նաեւ Ալեքսան Առաքելյանը:
«Չի՛ ներվի, բոլոր ատյաններին դիմելու եմ: Ծնկաչոք ամբողջ սփյուռքը կխառնեմ իրար: Պետք է այս հարցին ճիշտ լուծում տրվի: Այն պահը չէ, որ հա, վերցրա, յոլա գնա: Չէ՛: Այս տղու արյունը դեռ այնտեղ է: Քանի երեխու կյանք փրկեց: ձեռքը ջարդված արդեն, աջ ձեռք չունենալով ПK կվերցնե կկրակե, թուրքին կթափե, ու՞մ համար: Ձեզի համար, որ սպես բան ենե՞ք: Պետք չէ: Ես չեմ ուզե: Եթե կենեք, այնպես արեք խիղճս հանգիստ մի քիչ հանգստանա: Պռոստը իմ բերանը կուզեին փակել: Էսօրվա դրությամբ ասում եմ գերեզմանի հարցն ինչ է լինելու, կսեն էդ հատուկ մարդիկ են գալու պաշտպանության նախարարությունից, որ չափագրեն: Ե՞րբ, տասը տարի հետո՞, որ էդ պանթեոնը լրիվ լցվի: Իրանք էլ, իրանց փողն էլ: Ինձ պետք չէ: Իմ էրեխուս գերեզմանը ես կսարքեմ: Էդտեղ հրամանատար կա հանգչած: Ինձ պետք չէ իրանց փողը: Թող տանին վայելեն: Թող տանին կազինո, կաֆե, բառ, շոր կառնին, մեբել կառնին, ինչ կենեն, չեն ենե, ինձ պետք չէ: Ես էս տունն էլ կծախեմ, իմ երեխուս գերեզմանը կսարքեմ: Յարեն տիրոջը ցավ կուդա: Էդ յարեն իմ սրտիս մեջն է: Յարեն իմ տղես է, իմ գանձս է, գնացել է….»:
Գեւորգ Առաքելյանը բազմաթիվ հարցեր ունի, որոնց պատասխանները մեկ առ մեկ պահանջելու է իրավասու մարմիններից:
Հարցերից մեկն այն է, եթե Ջեբրայիլի որոշ դիրքեր արդեն գրավված էին, ինչու՞ իր որդուն գնդապետ Հովիկ Աբրահամյանն ուղարկեց դիրքեր: Ինչու՞ պատշաճ իրազեկված չէին հակառակորդի գործողություններից:
«Ինքը իմ տղուս ուղարկեց մսաղացի տակ, ինքը պետք է պատասխան տա: Տանկի ակումլյատորներն ո՞վ ծախես կերավ՝ Հովիկ Աբրահամյանը, БМП-ների մեջ որ սալյարկի փոխարեն ջուր էր, ու՞մ շնորհքն է՝ Հովիկ Աբրահամյան: Գումարտակի, գնդի մեջի խոզերն օր ման գուկան, ու՞մ խոզերն են՝ կամանդիրի»:
Հիշեցնենք, Ալեքսան Առաքելյանը 16 տարի ծառայել է: Ինքն է նախընտրել առաջնագծում ծառայել, ամենաթեժ կետերում: Զինվորականը փայլուն ուղի է անցել: Հայրը հորդորում է ուսումնասիրել հերոսի անցած ճանապարհը, ով չփախավ, չվախեցավ, չնահանջեց կռիվ տվեց մինչեւ վերջին փամփուշտը:
Գեւորգ Առաքելյանը նաեւ վրդովված է, որ Ալեքսան Առաքելյանը չստացավ «Մարդական խաչ» շքանշան: Նշենք, որ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետների ցանկում տեղ են զբաղեցրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը: Փոխգնդապետին սակայն հետմահու շնորհվեց Արիության մեդալ, որը հայրը ցանկանում է հետ վերադարձնել: Թեկուզ միայն այն բանի համար, որ պաշտպանության նախարարության, պաշտպանության բանակի որեւէ բարձրաստիճան ներկայացուցիչ հարկ չհամարեց հանձնված պետական պարգեւը անձամբ ներկայացել փոխգնդապեռտի ընտանիքին, գալ նրա հուղարկավորությանը:
ՎՏԲ–Հայաստան բանկ
SWIFR:ARMJAM22
AMD 16013048596600
USD 16013048596601
EUR 16013048596602
RUR 16013048596603
Գալա
- 13:10Թալիշում Ալիևը բառացի ասաց՝ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիան, ոչ մի խաղաղության պայամանագիր էլ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան
- 12:10Արտակ Բեգլարյանը հարցեր է ուղղել ադրբեջանական պրոպագանդիստներին ու զեղծարարներին, որոնք ժխտում են շրջափակման հանրահայտ փաստը
- 15:10Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները մոտենում են, սակայն նրանց ուղղությամբ կրակահերթեր են արձակել. Տիգրան Աբրահամյանը՝ 2 ռուս զինծառայողի վիրավորման մասին
- 12:10Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ
- 13:10Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
- 11:10Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին
- 0:10Արյունարբու ռեժիմի խամաճիկ պսևդոէկոակտիվիստը սպառնում է սպանել հայերին․ Էդմոն Մարուքյան
- 13:10«Կնյողանց կալ»-ում, որտեղ սեփականաշնորված հողեր ունենք, բարձրադիր է և ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ է․ Բադասյան
- 11:10Չեմ պատրաստվում մանդատս վայր դնել. Արսեն Թորոսյանը հերքեց նաև տեղեկությունը, թե Դատախազությունը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով
- 14:10Ցուցադրական անհարգալից վերաբերմունք և դիվանագիտական սկանդալ բարեկամ Վրաստանի նկատմամբ
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.